-
Թեհրանում մեկնարկել է ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի փորձագետների նիստը
Հունիս 07, 2018 07:28Թեհրանում ԻԻՀ-ի պատվիրակության ու «4+1» երկրների՝ Գերմանիայի, ՌԴ-ի, Ֆրանսիայի, Բրիրանիայի և Չինաստանի պատվիրակությունների մասնակցությամբ մեկնարկել է ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողվի փորձագետների նիստը:
-
«Իրանի միջուկային ծրագիրն իրականացվում է ՀԳՀԾ-ի շրջանակում».Ռուսաստան
Հունիս 06, 2018 14:49ՄԱԳԱՏԷ-ում ՌԴ ներկայացուցիչն ասել է.«Միջուկային ծրագիրը զարգացնելու Իրանի որոշումը կայացվել է ՀԳՀԾ-ի շրջանակում»:
-
Եվրոպան զգուշացրել է ԱՄՆ-ին ՝ ՀԳՀԾ-ից Իրանի հավանական դուրս գալու հետևանքների կապակցությամբ
Հունիս 06, 2018 12:35Գերմանիայի, Բրիտանիայի և Ֆրանսիայի ԱԳ և ֆինանսների նախարարներն իրենց ամերիկացի պաշտոնակիցներին հղած նամակում մտահոգություն են հայտնել Միջուկային համաձայնությունից Իրանի հավանական դուրս գալու հետևանքների կապակցությամբ:
-
Իրանի ակտիվությունը ՀԳՀԾ-ի հարցում
Հունիս 06, 2018 08:00Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի հրամանից հետո միջուկային գործունեության ծավալման կապակցությամբ Իրանի նոր որոշումը ցույց է տվել, որ ԻԻՀ-ը ՀԳՀԾ-ի հարցում նախաձեռնող կողմն է:
-
Ռաբիի.«Չմիավորման շարժումը կարող է կարևոր դերակատարություն ունենալ համաշխարհային տնտեսության մեջ»
Հունիս 05, 2018 15:06Իրանի համագործակցության, աշխատանքի ու սոցիալական ապահովության նախարարն ասել է.«Չմիավորման շարժումը կարող է նպաստելով զարգացող երկրների հարավ-հարավ համագործակցությանը, կարևոր դերակատարություն ունենալ համաշխարհային տնտեսության մեջ»:
-
Սալեհի.«Նաթանզի էլեկտրական սարքավորումները կարգի են բերվել»
Հունիս 05, 2018 11:54Անդրադառնալով Իրանի մեծարգո առաջնորդի կարգադրությանը՝ նախապատրաստական աշխատանքներ սկսել 190 հազար ցենտրիֆուգների արտադրության համար, Իրանի միջուկային էներգիայի կազմակերպության նախագահն ասել է.«Նաթանզի էլեկտրակայանը պատրաստ է մի քանի հարյուր հազար միավորի արտադրության համար: Էլէկտրակայանի խառնուրդի միավորը նույնպես պատրաստ է շահագործման»:
-
Բեռլինում ձախողել է Նեթանյահուի՝ ՀԳՀԾ-ի դեմ ուղղված ծրագիրը
Հունիս 05, 2018 07:45Բեռլին կատարած այցի ընթացքում Սիոնիստական ռեժիմի վարչապետին չհաջողվեց գերմանացի պաշտոնատարներին խրախուսել հրաժարվել ՀԳՀԾ-ի համաձայնությունից:
-
Իրանը համաշխարհային արդարության հաստատման կոչ է արեց
Հունիս 05, 2018 02:32Իրանի իսլամական խոհրդարանի փոխնախագահը երկուշաբթի օրը Մոսկվայում գումարված «Պառլամենտարիզմ» միջազգային համաժողովի ժամանակ աշխարհում արդարության ապահովման ու հաստատման նպատակով խորհրդարանական աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկ է ներկայացրել:
-
ԱՄՆ նախագահը հեռախոսազրույց է ունեցել Բրիտանիայի վարչապետի հետ
Հունիս 05, 2018 02:32Սպիտակ տունը երկուշաբթի օրը մի հաղորդագրությամբ տեղեկացրեց Իրանի հարցով Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցի մասին:
-
Ատոմային էներգիայի կազմակերպությունն ինչքան արագ 190 հազար սուի հասնելու նախադրյալներ ստեղծի. Հեղափոխության մեծարգո առաջնորդ
Հունիս 04, 2018 18:33Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը երկուշաբթի երեկոյան ԻԻՀ հիմնադիր լուսահոգի Էմամ Խոմեյնու վախճանման 29-րդ տարելիցի հանդիսության ժամանակ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությանը կոչ արեց «ինչքան արագ ՀԳՀԾ-ի շրջանակներում 190 հազար սուի հասնելու համար անհրաժեշտ նախադրյալներ ստեղծի ու պատրաստություն ձեռք բերի»: