Իրանը համաշխարհային արդարության հաստատման կոչ է արեց
Իրանի իսլամական խոհրդարանի փոխնախագահը երկուշաբթի օրը Մոսկվայում գումարված «Պառլամենտարիզմ» միջազգային համաժողովի ժամանակ աշխարհում արդարության ապահովման ու հաստատման նպատակով խորհրդարանական աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկ է ներկայացրել:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ալի Մոթահարին նշել է, որ անհիմն ու անիրական պատրվակներով միջազգային պայմանագրերի ոտնահարումը աշխարհում անվտանգության հետ կապված վտանգավոր իրավիճակ է ստեղծել: Նա նշել է. «Այս երկակի ստանդարտներն ու շահամոլական վերաբերմունքը ստվեր են գցել տարբեր մակարդակներում ու տարբեր թեմաների շուրջ հարաբերությունների վրա»:
«Քանի դեռ միջազգային հարաբերություններում ու համաշխարհային կառույցներում անարդարություն տիրի և մի խումբ պաշտպանության ու մի խումբ էլ իր հզորությունն ու տիրակալությունը տարածելու համար մշտական հարձակվողի դիրքում լինի, պետությունների ու ժողովուրդների շահերը որևէ դեպքում միմյանց հետ համադրվելու հնարավորություն չեն ունենալու»,-հայտարարել է Ալի Մոթահարին:
Նա նշել է, որ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալն աշխարհում անարդարության նմուշներից է: «ԱՄՆ-ն այն պայմաններում նման քայլի դիմեց, երբ ԱԷՄԳ-ն բազմիցս հայտարարել է իր պարտավորությունների հանդեպ Իրանի հավատարմության մասին». ասել է նա:
«Աշխարհի խորհրդարանների առաքելությունն է բողոքել նման անարդարության ու խոստումնադրժության դիմաց»,-հավելել է Իրանի իսլամական խորհրդարանի փոխնախագահը: