Ռաբիի.«Չմիավորման շարժումը կարող է կարևոր դերակատարություն ունենալ համաշխարհային տնտեսության մեջ»
https://parstoday.ir/hy/news/iran-i93244-Ռաբիի._Չմիավորման_շարժումը_կարող_է_կարևոր_դերակատարություն_ունենալ_համաշխարհային_տնտեսության_մեջ
Իրանի համագործակցության, աշխատանքի ու սոցիալական ապահովության նախարարն ասել է.«Չմիավորման շարժումը կարող է նպաստելով զարգացող երկրների հարավ-հարավ համագործակցությանը, կարևոր դերակատարություն ունենալ համաշխարհային տնտեսության մեջ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 05, 2018 15:06 Asia/Tehran
  • Ռաբիի.«Չմիավորման շարժումը կարող է կարևոր դերակատարություն ունենալ համաշխարհային տնտեսության մեջ»

Իրանի համագործակցության, աշխատանքի ու սոցիալական ապահովության նախարարն ասել է.«Չմիավորման շարժումը կարող է նպաստելով զարգացող երկրների հարավ-հարավ համագործակցությանը, կարևոր դերակատարություն ունենալ համաշխարհային տնտեսության մեջ»:

Ալի Ռաբիին, ով Ժնև է մեկնել աշխատանքի միջազգային կազմակերպության գագաթնաժողովին մասնակցելու համար, Չմիավորման շարժման աշխատանքի նախարարների նիստում անդրադարձել է ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուն: Նա նշել է.«ԱՄՆ-ի կառավարությունը չհարգելով միջազգային իրավունքների նկատմամբ այդ երկրի հանձնառությունները, լուրջ սպառնալիք է համարվում աշխարհում բանակցային ու փոխգործակցային գործընթացների և քաղաքական համաձայնություններին համար»:

Նա հույս է հայտնել, որ Չմիավորման շարժմանն անդամակցող զարգացող երկրները, գիտակցելով այս իրավիճակից հատկապես աշխատավորների ու նրանց եկամուտի համար առաջացած վտնագները, իրենց քաղաքական աջակցությունը կհայտնեն ՀԳՀԾ-ի ու միջազգային նորմաների և իրավունքների նկատմամբ:

Անդրադառնալով Գազայի գոտու պաշարման խնդրին, Ռաբիին հանդես է եկել պաղեստինցիների դեմ սիոնիստների բռնությունների ու ոչ մարդկային քայլերի կասեցման կոչով: