ԱՄՆ նախագահը հեռախոսազրույց է ունեցել Բրիտանիայի վարչապետի հետ
Սպիտակ տունը երկուշաբթի օրը մի հաղորդագրությամբ տեղեկացրեց Իրանի հարցով Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցի մասին:
«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, հեռախոսազրույցի ժամանակ Թրամփը պահանջել է Իրանի հետ կնքել համակողմանի համաձայնությունը, ինչը կներառի տարածաշրջանում ԻԻՀ «անկայունացնող» բոլոր քայլերը:
Թրամփը մայիսի 8-ին հայտարարեց ՀԳՀԾ-ից Վաշինգտոնի հեռանալու և առաջիկա 3-ից 6 ամիսների ընթացքում միջուկային պատժամիջոցները վերականգնվելու մասին:
ԱՄՆ նախագահի այս քայլը ներքին ու միջազգային խիստ քննադատությունների արժանացավ:
Ավելի վաղ Թրամփը նշել էր, որ Իրանը տարածաշրջանում անկայունության խոշոր բաժնի պատասխանատուն է ու աջակցում է ահաբեկչությանը:
Հարկ է նշել սակայն, որ Իրանը տարածաշրջանում ամերիկյան-սիոնիստական առանցքի քայլերն ու սադրանքները դիմագրավելու հարցում գլխավոր դերակատարություն ունի: