Պասիվ պաշտպանությունը՝ թշնամիների սպառնալիքներին դիմագրավելու միջոց
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i100021-Պասիվ_պաշտպանությունը_թշնամիների_սպառնալիքներին_դիմագրավելու_միջոց
Իրանի պասիվ պաշտպանության կազմակերպության տնօրենի ու մյուս պաշտոնատարների հետ հանդիպման ժամանակ, իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին կարևորել է թշնամիների օրեցօր նորացող սպառնալիքների դիմաց պասիվ պաշտպանությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 29, 2018 07:58 Asia/Tehran
  • Պասիվ պաշտպանությունը՝ թշնամիների սպառնալիքներին դիմագրավելու միջոց

Իրանի պասիվ պաշտպանության կազմակերպության տնօրենի ու մյուս պաշտոնատարների հետ հանդիպման ժամանակ, իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին կարևորել է թշնամիների օրեցօր նորացող սպառնալիքների դիմաց պասիվ պաշտպանությունը:

Կիրակի օրը կայացած հանդիպման ժամանակ, անդրադառնալով թշնամիների հարձակման բարդ եղանակներին, Այաթոլլահ Խամենեին ասել է.«Պասօվ պաշտպանությունը պետք է զգոն լինի թշնամիների հարձակման բարդ եղանակների դիմաց և այդ գրոհներին դիմակայի ամենայն ճշգրտությամբ ու արդիական եղանակով»:

Մեծարգո առաջնորդն այն պայմաններում է կարևորում պասիվ պաշտպանությունը, երբ թշնամիները Իրանի դեմ տնտեսական պատերազմ են սանձազերծել: Զգայուն այս իրավիճակում, շատ մեծ է պասիվ պաշտպանության դերը՝ այդ սպառնալիքներին դիմակայելու հարցում: 

Թշնամիներն այսօր պատերազմը սարքակազմային դաշտից ծրագրակազմային դաշտ են փոխադրել: Իսկ տնտեսական սպառնալիքները թշնամու ամենանկատելի ռազմավարությունն են նորագույն պատերազմներում:

Տնտեսական պաշտպանության ոլորտի փորձագետ Ալիռեզա Աշրաֆի Ահմադ Աբադն ասել է.«Տնտեսական պաշտպանության ոլորտում պետք է նկատի առնել երեք գործոն: Նախ պետք է ճանաչել տնտեսության թույլ ու խոցելի կողմերը, երկրորդ՝ հայտնաբերել թշնամու քայլերը  և վերջում գտնել ճանապարհներ՝ այդ սպառնալիքներից պաշտպանվելու համար»:

Այդ հիմամբ, տնտեսական պատերազմում պասիվ պաշտպանությունն ընդգրկում է մի շարք քայլեր՝  կառավարման, ներդրումային, ծրագրավորման, նախագծման ու գործադրման ոլորտներում:

Կիրակի օրը կայացած մամլո ասուլիսում, Իրանի պասիվ պաշտպանության կազմակերպության տնօրեն, բրիգադային գեներալ Ղոլամռեզա Ջահանգիրին ասել է.«Իրանի պասիվ պաշտպանության կազմակերպության առաքելություններից է հայտնաբերել ու նվազագույնի հասցնել սպառնալիքները և ապահով դարձնել հիմնաշենային կառույցները»:

Այդ սպառնալլիքները նվազեցնելու համար կարևոր է պատերազմ և տնտեսական պաշտպանություն հասկացությունների ըմբռնումը: Իրականում փոխվել են սպառնալիքների ոլորտներն ու էությունը: Հետևաբար պետք է փոխվեն նաև դրանց դիմակայելու եղանակները:

ԱՄՆ-ի գլխավոր նպատակն է տնտեսական պատերազմ հրահրել Իրանի դեմ և այդ սցենարը փոխանցել ժողովրդին:

Այդպիսով, լրատվական գործակալությունները խոշորացույցի տակ են դնում տնտեսական խնդիրները և այն անվտանգության մարտահրավերի են վերածում: Վերջին ամիսների ընթացքում Իրանի արտարժութային շուկայում տեղի ունեցած դեպքերը և ազգային արժույթի արժեզրկվելն այդ շարժման մաս են կազմել:

Հետևաբար ՆՎ Այաթոլլահ Խամենեին նշել է, որ եթե տնօրենները չգիտակցեն պասիվ պաշտպանության նշանակությունը և այն պատճաշ կերպով չզարգանա, Իրանը կհայտնվի լուրջ սպառնալիքների թիրախում: