Մոսկվան պնդում է, որ ԱՄՆ-ն միջամտում է Ռուսաստանի ներքին գործերին
Ներկայումս ռուս-ամերիկյան հարաբերությունները սառը պատերազմից հետո ամենավատ վիճակում են գտնվում: ԱՄՆ-ը փորձում է միջամտել Ռուսաստանի ներքին գործերին:
2016 թվականից ի վեր ԱՄՆ նախագահական ընտրություններում Ռուսաստանի միջամտության մասին մեղադրանքից հետո Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ: Այս թշնամական գործողություններն արժանացել են Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների քննադատությանը:
Մոսկվայի պաշտոնյաները երկար ժամանակ է որ բողոքում են այդ երկրի ներքին գործերում ԱՄՆ-ի միջամտություններից: Միացյալ Նահանգները Ռուսաստանի ժողովրդին հրահրում է քաղաքացիական անհնազանդության և Ռուսաստանի իշխանությունների դեմ բողոքների ցույցեր անցկացնելու:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները, չնայած հարաբերությունների բարելավմանը փորձերին, աջակցում է Ռուսաստանի ներքին ընդդիմությանը՝ իշխանափոխության նպատակով: Նա շեշտել է, որ Մոսկվայի իշխանությունները փաստեր ունեն Ռուսաստանի ներքին գործերին ԱՄՆ միջամտության մասին:
Լավրովի խոսքերով. «Ամերիկացի դիվանագետները բազմիցս մասնակցել են Ռուսաստանում ընդդիմության գործողություններին եւ իշխանափոխության կարգախոսներով ցույցերին»:
Ներկայումս ԶԼՄ-ների սոցիալական, լրատվամիջոցների և մարդասիրական առաքելության անվան տակ, Ռուսաստանում գործում են բազմաթիվ ամերիկյան հասարակական կազմակերպություններ, որոնք իրականում հետապնդում են քաղաքական նպատակներ:
Այս ոչ կառավարական կազմակերպությունները հիմնականում հովանավորվում են պետական պաշտոնյաների, ֆինանսիստների, կորպորացիաների և ԱՄՆ կոնգրեսականների կողմից: Նրանք ստեղծել են հասարակական ցանց, որը օգտվում է ընտրությունների և հասարակական բողոքների ձևավորման ժամանակ:
Բացի այդ, Ուկրաինայի ճգնաժամի հետևանքով Ռուսաստանի և Արևմուտքի միջև առաջացած լարվածությունը պատճառ է դարձել որ Արևմուտքը, հատկապես ԱՄՆ-ն, փորձի Ռուսաստանում իշխանությունը թուլացնել և այս երկրում հաստատել արևմտյան արժեքներ ու մշակույթ:
Միացյալ Նահանգները Ռուսաստանի կառավարության դեմ իր քարոզչական և հոգեբանական պատերազմները կենտրոնացրել է երկու հիմնական ոլորտներում` Ռուսաստանի ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և արևմտյան արժեքների, հատկապես ժողովրդավարության խթանման նպատակով:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ օտարերկրյա ոչ կառավարական կազմակերպությունները գործնականում ներգրավված են Ռուսաստանի ներքին գործերին: Այդ կազմակերպությունները ձգտում են միջամտել Ռուսաստանի կառավարության աշխատանքին:
Ռուսաստանի կառավարությունը համոզված է, որ ներքին բողոքների ու անհանդուրժողականության պատճառը արտասահմանյան, հատկապես ամերիկացիների կողմից միջամտություններն են:
ՌԴ կառավարությունը անգամ հաստատել է օրենքներ, որոնք սահմանափակում են հասարակական կազմակերպությունների գործունեությունը, որոնք ֆինանսական օգնություն են ստանում արեւմտյան երկրներից, մասնավորապես՝ Միացյալ Նահանգներից:
Այսպես, բացի տնտեսական, քաղաքական և ռազմական ոլորտներին դիմակայելը ռուս-ամերիկյան պայքարը թևակոխել է հանրային դիվանագիտության և փափուկ պատերազմի ոլորտներ:
Մոսկվան, գիտակցելով դա, ԱՄՆ-ի ընդհանուր քաղաքականությանը համահունչ սահմանափակել կամ արգելել է բոլոր տեսակի ոչ կառավարական կազմակերպությունների գործունեությունը, որոնք իշխանափոխության նպատակներ են հետապնդում: