Նոյեմբերի 4-ը՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի հոգեբանական խաղը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i100065-Նոյեմբերի_4_ը_Իրանի_դեմ_ԱՄՆ_ի_հոգեբանական_խաղը
Իրանի դեմ ԱՄՆ-ի շրջափակումների երկրորդ փուլին մեկ շաբաթ մնացած, ԻԻՀ արտգործնախարարն ասել է.«Նոյեմբերի 4-ին ոչ մի նոր բան չի պատահելու և ԱՄՆ-ը չի հասնելու իր նպատակներին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 30, 2018 08:56 Asia/Tehran
  • Նոյեմբերի 4-ը՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի հոգեբանական խաղը

Իրանի դեմ ԱՄՆ-ի շրջափակումների երկրորդ փուլին մեկ շաբաթ մնացած, ԻԻՀ արտգործնախարարն ասել է.«Նոյեմբերի 4-ին ոչ մի նոր բան չի պատահելու և ԱՄՆ-ը չի հասնելու իր նպատակներին»:

Երկուշաբթի օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է.«Իրանի դեմ շրջափակումների երկրորդ փուլն սկսելով շատ քիչ է հավանականությունը, որ ԱՄՆ-ի տնտեսական ու քաղաքական նպատակներն իրագործվեն»:

ՀԳՀԾ-ից դուրս գալով և Իրանի դեմ անօրինական շրջափակումները վերականգնելով, ԱՄՆ-ը քաղաքական ու տնտեսական նպատակներ է հետապնդում: Նոյեմբերի 4-ին սկսվում է շրջափակումների երկրորդ փուլը՝ բանկային, ֆինանսական փոխանակումների ու նավթի վաճառքի բաժիններում:

ԱՄՆ-ը մինչև նոյեմբերի 4-ն իր գնորդներին ժամանակ է տվել Իրանից նավթի գնումը զրոյի հասցնելու համար: Սակայն իրողությունները վկայում են այն մասին, որ անհնար է միջազգային շուկաներից կրճատել ՕՊԵԿ-ի երրորդ խոշոր նավթ արդյունահանող պետություն՝ Իրանին:

Դոնալդ Թրամփն Իրանի ժողովրդի դեմ թշնամության հարցում առաջ է անցել ԱՄՆ-ի նախկին կառավարություններից և փորձում է տնտեսական ճնշմամբ ժողովրդի մոտ քննադատություն առաջացնել իսլամական հանրապետության համակարգի նկատմամբ, իսկ քաղաքական առումով փորձում է Իրանին մեկուսացնել միջազգային քաղաքականության բեմում:

Տնտեսական առումով, չնայած տնտեսական շրջափակումները ազդում են Իրանի ժողովրդի վրա, սակայն իսլամական հեղափոխության հաղթանակով ձախողել է ԱՄՆ-ի այդ քաղաքականությունը:

Շրջափակման միջոցով ԻԻՀ համակարգի ու ժողովրդի միջև տարածություն առաջացնելը պատրանք է և այսօր իսլամական հեղափոխության հաղթանակի 40-ամյակում, չնայած տնտեսական որոշ  խնդիրներին, իսլամական հանրապետության ու հեղափոխության հետ Իրանի ժողովրդի միասնությունն ու համերաշխությունն օրինակելի է:

Քաղաքական առումով ևս Իրանի դեմ Թրամփի քայլերն ԱՄՆ-ի մեկուսացման են հանգեցնում և հակաիրանական շրջափակումները միայն հոգեբանական կողմ ունեն:

Wall Street Journal ամերիկյան օրաթերթն անցած շաբաթ գրել էր.«Վերջին ամիսների ընթացքում, Եվրամիությունը բազմիցս դեմ է արտահայտվել Իրանի դեմ ԱՄՆ-ի շրջափակումների վերականգնմանն ու քննադատել է ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարվել»:

Եվրամիությունը ֆինանսական փոխանակումները պահպանելու համար գործեղանակներ մշակելուց բացի, նաև օրենք է վավերացրել, որը պաշտոնապես չի ճանաչելու Իրանի հետ համագործակցող եվրոպական ընկերությունների համար ԱՄՆ-ի կողմից սահմանվող հավանական տուգանքները:

Եվրամիության այս կտրուկ դիրքորոշումը  և սեպտեմբերին կայացած Անվտանգության խորհրդի նիստում այդ խորհրդի անդամներին Իրանի դեմ  համախմբելու հարցում Թրամփի անհաջողությունը զրոյի է հասցրել շրջափակումների երկրորդ փուլում ԱՄՆ-ի քաղաքական նպատակների իրագործման հավանականությունը:

Շրջափակումների երկրորդ շրջանի գլխավոր առանցքն հանդիսացող Իրանի նավթի շրջափակումը բացասաբար է ազդելու միջազգային շուկաների վրա և անհնար է թվում Իրանի նավթի արտահանման զրոյի հասցնելը:

ԱՄՆ-ի էներգիայի մասին տեղեկությունների վարչությունը զգուշացրել է, որ Իրանի նավթի շրջափակմամբ, միջազգային շուկաներում տատանումները մեծանալուց բացի, բարձրանալու է նաև նավթի գինը:

Իրանին շրջափակելու ԱՄՆ-ի քայլը հակասում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձևին և միջազգային քրեական ատյանի վճռին, որն ԱՄՆ-ին արգելում է Իրանի ժողովրդի դեմ շրջափակումներ կիրառել: