Թրամփի կառավարությունում Իրանին ճնշելու կողմնակիցները հիասթափվել են
Չնայած ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր, որ Վաշինգտոնի պահանջները Թեհրանին պարտադրելու համար խստացնելու է Իրանի դեմ ճնշումները, սակայն փաստերը վկայում են այդ քաղաքականության ձախողման մասին: Այդ հարցը հիասթափեցրել է Իրանին ճնշելու կողմնակիցներին, հատկապես ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոնի մոտ:
Իրանի նավթային շրջափակման հարցում որոշ երկրներին ԱՄՆ-ի կողմից ազատություն շնորհելու մասին լուրեր շրջանառվելուց հետո, Բոլթոնը խիստ հակադարձել է այդ որոշմանը: Բլումբերգի հաղորդման համաձայն, ԱՄՆ-ը համաձայնել է ութ երկրներին, հատկապես՝ Ճապոնիային, Հնդկաստանին և Հարավային Կորեային թույլ տալ նոյեմբերի 5-ի շրջափակումներից հետո շարունակել Իրանից նավթի ներկրումը: Իրանից նավթի ամենախոշոր ներկրող Չինաստանը դեռ բանակցում է ԱՄՆ-ի հետ և այդ ութ երկրների շարքում է գտնվում: Շրջափակումներից այդ ազատությունը տրվել է Իրանից նավթի ներկրումը նվազեցնելու և նավթի գնի բարձրացումը կանխելու դիմաց: Դա զայրացրել է Ջոն Բոլթոնին և որոշ հաղորդումների համաձայն, Բոլթոնը դժգոհ լինելով, չի մասնակցելու հակաիրանական նոր շրջափակումների հայտարարման միջոցառմանը:
Washington Examiner պարբերականը գրել է. «Այդ որոշումները հիասթափեցրել են Իրանին ճնշելու քաղաքականության կողմնակիցներին, որոնց թվում նաև Ջոն Բոլթոնին: Հակառակ իր նախնական որոշումներին, Թրամփի կառավարությունը որոշել է շրջափակումներից ազատել Իրանի նավթային որոշ գնորդներին:
Թրամփի կառավարությունը նաև մտադիր է Իրանի բանկերին թույլ տալ մնալ միջբանկային հաղորդակցությունների միջազգային համակարգում:
ԱՄՆ-ի պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնատարներին ինչպես օրինակ պետքարտուղար Մայք Պոմպեոյին պարտադրել են Իրանին թույլատրել պահպանել իր հարաբերությունը Swift համակարգում:
Axius ամերիկյան կայքը գրել է, որ ԱՄՆ-ի կառավարությունն ի վերջո գլուխ խոնարհեց տնտեսական ու գեոպոլիտիկական իրողությունների դիմաց:
Հաշվի առնելով համաշխարհային հակառակությունները, ԱՄՆ-ը նահանջեց Իրանի նավթի վաճառքը զրոյի հասցնելու իր սպառնալիքներից:
ԱՄՆ-ը բռնի ուժով ու կամայականությամբ Իրանի դեմ անօրինական շրջափակումներ է կիրառել: Թրամփի կառավարության ծայրահեղական պաշտոնատարները, հատկապես ազգային անվտանգության խորհրդական ՝Ջոն Բոլթոնը, ենթադրում էին, որ կարող են կամայական քայլերով իրենց որոշումը պարտադրել այլ երկրներին:
Սակայն ԱՄՆ-ի կողմնորոշման հետ 4+1 խմբի, այդ թվում Գերմանիայի, Ֆրանսիայի ու Բրիտանիայի և Ռուսաստանի ու Չինաստանի հակառակությունը թուլացրել են Իրանին ճնշելու ԱՄՆ-ի քաղաքականությունը:
Այդ երկրների տեսանկյունից ԱՄՆ-ի կամայական շրջափակումները անօրինական են և հակասում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձևին: Այդ շրջափակումներն աշխարհում ապակայունության առաջացման պատճառ են դառնում: Դա չափազանց վատ լուր է ամերիկացի ծայրահեղականների համար, որոնք Իսրայելի պահանջերի շրջանակում նաև պահանջում են նավազեցնել Իրանի տարածաշրջանային ազդեցությունն ու դերակատարությունը: