Ավարտվում է Իրանի և Եվրոպայի ֆինանսական մեխանիզմի ստեղծման գործընթացը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i100248-Ավարտվում_է_Իրանի_և_Եվրոպայի_ֆինանսական_մեխանիզմի_ստեղծման_գործընթացը
ԱՄՆ-ի կառավարությունը երեկ հայտարարել է, որ Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները կիրականացվեն հաջորդ երկուշաբթի: Հայտարարությունը հրապարակել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և գանձապետարանի քարտուղար Սթիվ Մենոչինը:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Նոյեմբեր 03, 2018 09:06 Asia/Tehran
  • Ավարտվում է Իրանի և Եվրոպայի ֆինանսական մեխանիզմի ստեղծման գործընթացը

ԱՄՆ-ի կառավարությունը երեկ հայտարարել է, որ Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները կիրականացվեն հաջորդ երկուշաբթի: Հայտարարությունը հրապարակել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և գանձապետարանի քարտուղար Սթիվ Մենոչինը:

Վաշինգտոնի այս քայլը արվել է այն պայմաններում, երբ Եվրամիության արտաքին քաղաքանության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին և Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի արտգործ և ֆինանսների նախարարությունները  համատեղ հայտարարությամբ քննադատել են  Վաշինգտոնի կողմից հակաիրանական պատժամիջոցները վերսկսելու որոշումը: 

Եվրոպական երկրների ներկայացուցիչները հայտարարել են, որ միջազգային բազմակողմանի միջուկային համաձայնությունը արդյունավետ է: Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) ևս բազմիցս հաստատել է, որ Իրանը հավատարիմ է ՀԳՀԾ-ի շրջանակում ստանձնած բոլոր պարտավորություններին:

Այս պահին, Եվրոպացիների ակնկալիքն այն է, որ Իրանը հավատարիմ մնա անցյալի շրջանակներում ստանձնած պարտավորություններին: Թեհրանը, սակայն, հայտարարել է որ միչև այն ժամանակ հավատարիմ կմնա ՀԳՀԾ-ին, քանի դեռ կապահովվեն նպատակային շահերը, մասնավորապես, կնվազի ԱՄՆ պատժամիջոցների ազդեցությունը: Միևնույն ժամանակ, եվրոպացիները ընդգծել են իրենց վճռականությունն օգնելու Իրանին՝ շարունակել նավթի ու գազի արտահանումը, որը Թեհրանի հիմնական պահանջներից է:

Եվրոպայի հաղորդագրության մեջ ասված է .«Որպես ՀԳՀԾ-ի կողմ, մենք պարտավորվում ենք պահպանել մեր և Իրանի միջև ֆինանսական կապերը և այդ երկրի նավթի ու գազի արտահանումը»:

Եվրոպան պետք է աշխատի նաև Ռուսաստանի և Չինաստանի հետ, որոնք պատրաստ են աջակցել ՀԳՀԾ-ի պահպանմանը:

Վերջին շաբաթների ընթացքում ջանքեր են գործադրվել Եվրոպական նախաձեռնությամբ հատուկ ֆինանսական մեխանիզմ ստեղծելու(  SPV ) համար: Ֆինանսական նոր համակարգը հնարավորություն է ընդձեռնում եվրոպացի արտահանողների ու ներկրողների համար օրինական առևտուր իրականացնել Իրանի հետ:

Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո Լը Մերն  ասել է, որ Թեհրանի դեմ Վաշինգտոնի պատժամիջոցներն անկախ ֆինանսական կառույցներ առաջացնելու առիթ են ստեղծում եվրոպացիների համար:

Եվրոպայի բարձրաստիճան պաշտոնյաների եւ եվրոպական հասարակական կարծիքի տեսանկյունից, Իրանի դեմ ԱՄՆ միջուկային պատժամիջոցները ոչ միայն անօրինական են, այլև կհանգեցնեն աշխարհում ֆինանսական եւ առեւտրային անկայունության:

Ամերիկացիներն անտեսելով Եվրոպայիքայլերը,  ՀԳՀԾ-ի պահպանման համար փորձում են արգելափակել  առեւտրի, ֆինանսական եւ էներգետիկ  իրավական մեխանիզմի փոխհարաբերությունները Իրանի հետ:

Եվրամիությունը պետք է լուրջ քայլեր ձեռնարկի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի միակողմանի  և բռնի  քաղաքականությունները կանխելու համար: Եվրոպական ջանքերը պետք է ակտիվ եւ արդյունավետ լինեն, որպեսզի Իրանը շարունակի հավատարիմ մնալ ՀԳՀԾ-ին: