ԻԻՀ առաջնորդ.«ԱՄՆ-ի հզորությունն աշխարհում անկում է ապրում»
Նշելով, որ ԱՄՆ-ի անկումը փաստ է, որի վերաբերյալ կոնսենսուս կա աշխարհի հեղինակավոր փորձագետների շրջանում, Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ընդգծել է.«Իրանի ժողովուրդն իր սիրելի երիտասարդների մոտիվացիայի, բարձր հոգեվիճակի, աշխատանքի ու ջանասիրության շնորհիվ փայլուն ապագա ունի առջևում»:
Աբանի 13-ի՝ (նոյեմբերի 4) Իմպերիալիզմի դեմ պայքարի ազգային օրվա շեմին, այսօր առավոտյան, հազարավոր ուսանողների ու աշակերտների հետ հանդիպման ժամանակ, մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենին խոսել է վերջին 40 տարիների ընթացքում Իրանի դեմ սադրանքներ իրականացնելու գործում ԱՄՆ-ի կրած պարտությունների մասին:«Ուսանողների կողմից ԱՄՆ-ի լրտեսական որջի (դեսպանատան) գրավումն Իրանի ժողովրդի ամուր ապտակն էր ԱՄՆ-ին». ասել է մեծարգո առաջնորդը:
Նշելով, որ աշխարհի մեծ թվով սոցիոլոգներ ու քաղաքական գործիչներ խոստովանել են, որ ԱՄՆ-ի փափուկ ուժը մաշվել ու ոչնչացել է, Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը հավելել է.««Այլ երկրներին իր տեսակետներն ընդունել տալու և նրանց համոզելու» իմաստով ԱՄՆ-ի փափուկ ուժը ներկայումս գտնվում է ամենաթույլ դիրքում և ԱՄՆ գործող նախագահի իշխանության գալուց ի վեր, ոչ միայն ժողովուրդները, այլև Եվրոպայի, Չինաստանի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի պետությունները ևս հստակորեն ընդդիմանում են ԱՄՆ-ի որոշումներին:
Խոսելով այն մասին, որ ԱՄՆ-ն անկում է ապրում, Այաթոլլահ Խամենեին ասել է.«Նրանք ովքեր պատրաստ են ԱՄՆ-ի աջակցությամբ լիովին մոռացության տալ Պաղեստինի հարցը, թող ուշադիր լինեն, որ ԱՄՆ-ն տարածաշրջանում էլ անկում է ապրում, սակայն այս տարածաշրջանի ժողովուրդներն ու իրողությունները կենդանի ու կանգուն են»:
Նշելով, որ անցած 40 տարիների ընթացքում շրջափակումներ կիրառելով ու տնտեսական պատերազմ սանձազերծելով, ԱՄՆ-ն նպատակ ունի կաթվածահար անել Իրանին և կասեցնել նրա առաջընթացը, Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը հստակեցրել է.«Տնտեսական պատերազմում ևս այն ինչ տեղի է ունեցել, դեմ է ԱՄՆ-ի ցանկությանը, քանի որ երկրի ներսում թափ է ստացել ինքնաբավության ու արտադրության գործընթացը և այսօր համալսարանական երիտասարդների հարյուրավոր ակտիվ խմբեր զբաղված են կարևոր գործունեությամբ»:
Պատասխանելով այն հարցին, թե ԱՄՆ-ի նկատմամբ Իրանի ժողովրդի դիմադրությունն ու թշնամությունը որքան կտևի, Նորին Վսեմություն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին հավելել է.«Երբ Միացյալ Նահանգերը մի կողմ դնի գերիշխանության հաստատման իր ձգտումները, այդ դեպքում հնարավոր կլինի մյուս երկրների նման գործակցել նրա հետ, բայց սա բացառվում է, քանի որ իմպերիալիզիմ բնույթը գերիշխանությունն է:
Մեծարգո առաջնորդն ընդգծել է.«Այսօր միակ երկիրը, որի որոշումներում ոչ մի դեր չունի Միացյալ Նահանգները, Իրանի իսլամական հանրապետությունն է, ինչը նշանակում է, որ ԱՄՆ-նպարտվել է»: