Իրանի պատժամիջոցների բացասական հետեւանքների մասին ահազանգերն աճել են
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i100298-Իրանի_պատժամիջոցների_բացասական_հետեւանքների_մասին_ահազանգերն_աճել_են
2018 թվականի մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի միջուկային ծրագրի համաձայնագրից դուրս գալու մասին: Բացի դրանից, Միացյալ Նահանգները վերականգնել է Իրանի դեմ պատժամիջոցների մի մասը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 04, 2018 08:27 Asia/Tehran
  • Իրանի պատժամիջոցների բացասական հետեւանքների մասին ահազանգերն աճել են

2018 թվականի մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի միջուկային ծրագրի համաձայնագրից դուրս գալու մասին: Բացի դրանից, Միացյալ Նահանգները վերականգնել է Իրանի դեմ պատժամիջոցների մի մասը:

Իրանի դեմ  պատժամիջոցների նոր փուլը, մասնավորապես՝ նավթային էմբարգոն, սկսվելու է նոյեմբերի 5-ին: Իրանի դեմ միջուկային պատժամիջոցների վերսկսման դեպքում նավթային շուկայում լարվածություն է առաջանում եւ լուրջ նախազգուշացումներ կան այդ խնդրի բացասական հետեւանքների մասին:

Իրանի նավթային էմբարգոն միջազգային շուկաներում մտահոգություն է առաջացրել եւ լուրջ նախազգուշացումներ են հնչել Վաշինգտոնի այս քայլի հետեւանքների վերաբերյալ:

Որոշ կայքեր եւ տնտեսական վերլուծաբաններ կանխատեսում են նոյեմբերի 5-ին Իրանի էներգետիկ ոլորտում պատժամիջոցների կիրառմամբ նավթի մատակարարման ամենախոշոր խափանումը, քանի որ Լիբիայում քաղաքացիական պատերազմի հետեւանքով նավթային մատակարարման գործընթացը խանգարվել է :

Թրամփի կառավարությունը մտադիր է Իրանի նավթի արտահանումը զրոյացնել՝ պատժամիջոցներ կիրառելու միջոցով:

Եթե դա արվի, ապա համաշխարհային շուկայում նավթի մատակարարման բաց կլինի, որը նույնիսկ Սաուդյան Արաբիայի նման մեծ արտադրողները չեն կարող փոխարինել:

Իրանի պատժամիջոցներից նավթի պակասի մտահոգության հետ մեկտեղ, նավթի գները վերջին չորս տարիների ընթացքում հասել են մեկ բարելի դիմաց մոտ 77 դոլարի:

Ամերիկացի քաղաքական փորձագետ Գրանտ Սմիթի կարծիքով, ԱՄՆ-ում բենզինի գների բարձրացումը և  Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների շեմին զարգացող իրադարձությունները Թրամփին ստիպեցին որոշ չափով նվազեցնել իր խիստ դիրքորոշումն Իրանի նկատմամբ:

Իրանը հայտարարել է, որ  կարող է օրական մեկ միլիոն բարել նավթ արտահանել: Սաուդյան Արաբիայից եւ Իրաքից հետո Իրանը շարունակում է մնալ ՕՊԵԿ-ի երրորդ խոշոր նավթ արտահանող անդամը:

Նավթային ոլորտի վերլուծաբանների կարծիքով, եթե ԱՄՆ-ը  գործադրի  Իրանի դեմ սպառնալիքները և  Իրանի նավթային արտահանումները լիովին դադարեն, նավթի պաշարները կարող են լիովին սպառվել եւ գրեթե ոչինչ չի լինելու նավթի շուկայում անսպասելի խոչընդոտներին  դիմակայելու համար:

Այսպիսով, նավթի մատակարարման ցանկացած խոչընդոտների նկատմամբ շուկայի արձագանքը կհանգեցնի նավթի գների զգալի աճի:

Նախազգուշացումը ցույց է տալիս, որ ամերիկացիները պնդումը, թե միջազգային շուկաներից Իրանը նավթը վերացնելու դեպքում ոչ ազդեցություն չի ունենա նավթի գնի վրա, սխալ է: Ի դեպ,  հաշվի առնելով այն հանգամանքը, որ Չինաստանն ու Թուրքիան հայտարարել են, որ կշարունակեն նավթի գնումը Իրանից,  հնարվոր չի լինի Իրանին դուրս անել  միջազգային էներգետիկ շուկայից:

Հաշվի առնելով գլոբալ նավթային շուկաների ներկա իրողությունները, հնարավոր չէ շուկայից ամբողջովին դուրս մղել Իրանին, որը հանդիսպանում է նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC) նավթի երրորդ խոշորագույն արտադրողը: