Նոյեմբերի 4. Համաշխարհային իմպերիալիզմի դեմ Իրանի ժողովրդի պայքարի օրը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i100316-Նոյեմբերի_4._Համաշխարհային_իմպերիալիզմի_դեմ_Իրանի_ժողովրդի_պայքարի_օրը
Նոյեմբերի 4-ն Իրանում նշվում է որպես Համաշխարհային մեծապետականության դեմ պայքարի ազգային օր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 04, 2018 14:15 Asia/Tehran
  • Նոյեմբերի 4. Համաշխարհային իմպերիալիզմի դեմ Իրանի ժողովրդի պայքարի օրը

Նոյեմբերի 4-ն Իրանում նշվում է որպես Համաշխարհային մեծապետականության դեմ պայքարի ազգային օր:

Միևնույն ժամանակ, ԱՄՆ կառավարությունը նոր պատժամիջոցներ կսկսի  Իրանի դեմ, որպեսզի աշխարհին ցույց տա, թե որքան թշնամանք է տածում Իրանի ժողովրդի նկատմամբ և հետևում է իր իմպերիալիստական նպատակներին:  

ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների երկրորդ փուլը նախատեսվում է գործադրել նոյեմբերի 4-ին, Իրանի նավթային, բանկային և ֆինանսական ոլորտներում: Միացյալ Նահանգները մտադիր է Իրանին ծնկի բերել պատժամիջոցներով եւ տնտեսական պատերազմով: Սակայն Իրանի ժողովուրդը կրկին կհաղթահարի ԱՄՆ-ի դաժան պատժամիջոցները:

Վերջին 40 տարիների ընթացքում ամերիկացիների գործողությունները ցույց են տվել, որ նրանք տարիներ շարունակ  ճնշում են գործադրել Իրանի վրա, սակայն պարտվել են, և այժմ նրանք ստիպված են եղել նահանջել իրենց դիրքերից:

ԱՄՆ-ն այսօր  երեք պատճառով թույլ դիրքում է հայտնվել:

Առաջին պատճառն այն է, որ ԱՄՆ-ը չի  կատարում խոստումները և խախտում է միջազգային պայմանագրերը:

Երկրորդ պատճառն Իրանի ժողովրդի մեծությունն ու հզորությունն է, որն ամուր կանգնած է անցյալ քառասուն տարիների բոլոր դավադրությունների դեմ եւ երբեք չի հանձնվում սպառնալիքներին, ճնշումներին, ԱՄՆ-ի պարտադրանքներին, եւ պատժամիջոցներին: Իրանի ժողովրդի դիմադրությունը ԱՄՆ-ի իշխող ռեժիմի մեծագույն քաղաքական պարտությունն է:

Երրորդ պատճառն ԱՄՆ-ի ազդեցությունն է եւ գերիշխանության սահմանափակումը գլոբալ եու տարածաշրջանային ասպարեզներում է, որը  թուլացրել է ԱՄՆ-ի նախաձեռնությունը և լուրջ մարտահրավեր է հանդիսանում ԱՄՆ-ի իշխանության եւ ազդեցության համար:

Ներկայումս Միացյալ Նահանգները շատ առումներով պասիվ և մեկուսացված վիճակում է հայտնվել: Այս մեկուսացման առանձնահատկություններից մեկը ԱՄՆ-ի վարքի, հատկապես միակողմանի պատժամիջոցների նկատմամբ գերտերությունների ընդդիմությունն է:

ՆՎ Այաթոլլահ Խամենեին շաբաթ առավոտյան Համաշխարհային մեծապետականության դեմ պայքարի ազգային օրվա սեմին հազարավոր աշակերտների ու ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասել է. «Իր կարծքներն ընդունելու հարցում այլ երկրներին համոզելու հարցում ԱՄՆ-ի փափուկ ուժն անկում է ապրել և այժմ ամենաթույլ դիրքում է գտնվում»:

Անօրինական պատժամիջոցները հակասում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևին և  Արդարատության միջազգային դատարանի որոշմանը: 

Հակադրվելով Վաշինգտոնի այս քայլին, ուրբաթ օրը Եվրամիության արտաքին քաղաքանության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին և Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի ԱԳ և ֆինանսների նախարարությունները  համատեղ հայտարարությամբ քննադատել են  Վաշինգտոնի կողմից հակաիրանական պատժամիջոցները վերսկսելու որոշումը: 

Այսօրվա Իրանի ժողովրդի հանրահավաքը՝ Համաշխարհային իմպերիալիզմի դեմ պայքարի ազգային օրվա առթիվ, հստակ պատասխան է ԱՄՆ-ի պաշտոնյաներին որն ընդգծում է, որա Իրանի ժողովուրդը երբեք չի հանձնվի Միացյալ Նահանգների պահանջներին: