Նոյեմբերի 4. Համաշխարհային իմպերիալիզմի դեմ Իրանի ժողովրդի պայքարի օրը
Նոյեմբերի 4-ն Իրանում նշվում է որպես Համաշխարհային մեծապետականության դեմ պայքարի ազգային օր:
Միևնույն ժամանակ, ԱՄՆ կառավարությունը նոր պատժամիջոցներ կսկսի Իրանի դեմ, որպեսզի աշխարհին ցույց տա, թե որքան թշնամանք է տածում Իրանի ժողովրդի նկատմամբ և հետևում է իր իմպերիալիստական նպատակներին:
ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների երկրորդ փուլը նախատեսվում է գործադրել նոյեմբերի 4-ին, Իրանի նավթային, բանկային և ֆինանսական ոլորտներում: Միացյալ Նահանգները մտադիր է Իրանին ծնկի բերել պատժամիջոցներով եւ տնտեսական պատերազմով: Սակայն Իրանի ժողովուրդը կրկին կհաղթահարի ԱՄՆ-ի դաժան պատժամիջոցները:
Վերջին 40 տարիների ընթացքում ամերիկացիների գործողությունները ցույց են տվել, որ նրանք տարիներ շարունակ ճնշում են գործադրել Իրանի վրա, սակայն պարտվել են, և այժմ նրանք ստիպված են եղել նահանջել իրենց դիրքերից:
ԱՄՆ-ն այսօր երեք պատճառով թույլ դիրքում է հայտնվել:
Առաջին պատճառն այն է, որ ԱՄՆ-ը չի կատարում խոստումները և խախտում է միջազգային պայմանագրերը:
Երկրորդ պատճառն Իրանի ժողովրդի մեծությունն ու հզորությունն է, որն ամուր կանգնած է անցյալ քառասուն տարիների բոլոր դավադրությունների դեմ եւ երբեք չի հանձնվում սպառնալիքներին, ճնշումներին, ԱՄՆ-ի պարտադրանքներին, եւ պատժամիջոցներին: Իրանի ժողովրդի դիմադրությունը ԱՄՆ-ի իշխող ռեժիմի մեծագույն քաղաքական պարտությունն է:
Երրորդ պատճառն ԱՄՆ-ի ազդեցությունն է եւ գերիշխանության սահմանափակումը գլոբալ եու տարածաշրջանային ասպարեզներում է, որը թուլացրել է ԱՄՆ-ի նախաձեռնությունը և լուրջ մարտահրավեր է հանդիսանում ԱՄՆ-ի իշխանության եւ ազդեցության համար:
Ներկայումս Միացյալ Նահանգները շատ առումներով պասիվ և մեկուսացված վիճակում է հայտնվել: Այս մեկուսացման առանձնահատկություններից մեկը ԱՄՆ-ի վարքի, հատկապես միակողմանի պատժամիջոցների նկատմամբ գերտերությունների ընդդիմությունն է:
ՆՎ Այաթոլլահ Խամենեին շաբաթ առավոտյան Համաշխարհային մեծապետականության դեմ պայքարի ազգային օրվա սեմին հազարավոր աշակերտների ու ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասել է. «Իր կարծքներն ընդունելու հարցում այլ երկրներին համոզելու հարցում ԱՄՆ-ի փափուկ ուժն անկում է ապրել և այժմ ամենաթույլ դիրքում է գտնվում»:
Անօրինական պատժամիջոցները հակասում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևին և Արդարատության միջազգային դատարանի որոշմանը:
Հակադրվելով Վաշինգտոնի այս քայլին, ուրբաթ օրը Եվրամիության արտաքին քաղաքանության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին և Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի ԱԳ և ֆինանսների նախարարությունները համատեղ հայտարարությամբ քննադատել են Վաշինգտոնի կողմից հակաիրանական պատժամիջոցները վերսկսելու որոշումը:
Այսօրվա Իրանի ժողովրդի հանրահավաքը՝ Համաշխարհային իմպերիալիզմի դեմ պայքարի ազգային օրվա առթիվ, հստակ պատասխան է ԱՄՆ-ի պաշտոնյաներին որն ընդգծում է, որա Իրանի ժողովուրդը երբեք չի հանձնվի Միացյալ Նահանգների պահանջներին: