Իրանի դեմ ԱՄՆ-ի շրջափակումների երկրորդ փուլը՝ ձախողված մարտավարություն
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հակաիրանական քաղաքականությունները շարունակվում են: Նոյեմբերի 5-ի առավոտյան գործադրման է հանձնվել Թեհրանի դեմ այդ երկրի շրջափակումների, այդ թվում նավթային սահմանափակումների նոր փուլը:
Կիրակի օրը Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ ամենախիստ պատժամիջոցներն է կիրառում: Նա նշել է, որ իր իշխանության գալուց հետո, Իրանը տարբեր վարքագծեր է դրսևորել, ինչը բազմիցս մերժվել է անգամ իր խորհրդականների կողմից:
Ներկայումս ԱՄՆ-ի գլխավոր նպատակն է լիովին կրճատել Իրանի նավթի վաճառքը և դադարեցնել Իրանի հետ այլ երկրների բանկային, ֆինանսական, առևտրական ու տնտեսական հարաբերությունները: ԱՄՆ-ը տնտեսական լայնածավալ պատերազմ է սկսել Իրանի դեմ:
Վաշինգտոնը ձգտում է կործանել ԻԻՀ համակարգը, սակայն ամերիկացի պաշտոնատարները դեմ են այդ քաղաքականությանը և ձգտում են միայն Իրանի մոտ վարքային փոփոխության: Նրանք պահանջում են, որ Իրանն իր քայյլերը համապատասխանեցնի Վաշինգտոնի պահանջներին: ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ շրջափակումներ կիրառելու Վաշինգտոնի նպատակն է փոխել Իրանի վերաբերմունքը:
ԱՄՆ-ի շրջափակման այս քաղաքականությունը ձախողվելու է: Իրանի բարձրաստիճան պաշտոնատարները, այդ թվում՝ իսլամական հեղափոխության առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեին, դատապարտել են նոյեմբերի 5-ից իրագործվող շրջափակումները և նշել, որ ԱՄՆ-ը փորձում է վերացնել ԻԻՀ համակարգը: Իրանը 40 տարի է շրջափակման է ենթարկվում ԱՄՆ-ի կողմից, սակայն հաջողությամբ դիմակայել է շրջափակումներին: Այս անգամ ԱՄՆ-ը միայնակ է մնացել շրջափակումների իրագործման հարցում և մեկուսաված վիճակում պարտավոր է ճնշել ու սպառնալ այլ երկրներին՝ իրեն միանալու համար:
Թրամփին մտահոգում է այն, որ Իրանի հետ տնտեսական պատերազմում իր ուզած արդյունքները ձեռք չբերելու դեպքում, կորցնելու է իր դիրքը ոչ միայն ԱՄՆ-ում, այլև դաշնակից պետությունների մոտ: Իրանին դիմակայելու բոլոր հնարավորություններից օգտված լինելու դեպքում, ԱՄՆ-ն այլևս ճնշման նոր լծակ չի ունենա Իրանի դեմ:
Ներկայումս Իրանը ԱՄՆ-ի հեգեմոնիային և միաբևեռ աշխարհին վերջ դնելու առաջնագծում է կանգնած: Թրամփը տարբեր միջոցներով այդ թվում տնտեսական շրջափակմամբ, հոգեբանական պատերազմով, հակաքարոզչությամբ և Իրանի հետ հարաբերությունները խզելու հարցում այլ երկրներին սպառնալով, փորձում է մեկուսացնել Իրանին: Սակայն միջազգային գերտերությունները և մեծ թվով երկրներ չեն հետևել Թրամփի քաղաքականությանը: Այս բոլորը վկայում են այն մասին, որ երբեք չեն իրագործվելու Իրանի մասին Թրանփի նպատակները: