Մամուլի տեսություն 10-11-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i100524-Մամուլի_տեսություն_10_11_2018
Անցած շաբաթ պարզ դարձան ԱՄՆ կոնգրեսի ընտրությունների արդյունքները: Ընտրություններ, որի հետ էին կապել մեր հույսերի որոշ բաժինը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 10, 2018 09:29 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 10-11-2018

Անցած շաբաթ պարզ դարձան ԱՄՆ կոնգրեսի ընտրությունների արդյունքները: Ընտրություններ, որի հետ էին կապել մեր հույսերի որոշ բաժինը:

Էբթեքար

Մեծ հույսեր  չպիտի կապել

 

Անցած շաբաթ պարզ դարձան ԱՄՆ կոնգրեսի ընտրությունների արդյունքները: Ընտրություններ, որի հետ էին կապել մեր հույսերի որոշ բաժինը: Այս ընտրություններում Ներկայացուցիչների տուն անցան երկու մուսուլման կանայք: Դա որոշակի իմաստով կարելի է Թրամփի միգրանտների ու մուսուլմանների դեմ ընդունած քաղաքականություն արդյունքը համարել: Ամենայն հավանականությամբ հակադարձելով Թրամփի այդ քաղաքականության դեմոկրատականներն իրենց ցուցակում ներառեցին հիշյալ երկու կանանց անունները: Իրականության մեջ սա վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ի ժողովրդի ու քաղաքական այրերի մի մասը դիրքավորվել է Թրամփի քաղաքականությունների դեմ: Այդ հաղթանակներով հանդերձ ԱՄՆ-ում փոփոխություններին մեծ հույսեր չպիտի կապել: Ինչպես ասացինք Սենատը շարունակում է վերահսկվել հանրապետականների կողմից: Այս խորհրդարանը լուրջ արգելք է հանդիսանում դեմոկրատականների ձեռքն անցած Ներկայացուցիչների տան դիմաց: Թեև կարելի է ասել, որ Կոնգրեսը կարող է մասամբ սանձել Թրամփի միահեծանությունը և որոշ չափով բարդություններ առաջացնել նրա համար, սակայն չի թվում, որ կկարողանա Իրանին ընդդիմանալու Թրամփի վճռականության մեջ մեծ փոփոխություն առաջացնել: Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ Թրամփի հզորությունը մասամբ նվազելու է բայց ոչ այն աստիճան որ մենք պատժամիջոցների վերացման հետ հույսեր կապենք:

Դեմոկրատականների  միջոցով Կոնգրեսի վերահսկումը կարող է մասամբ ամրապնդել Թրամփի դիմաց ձևավորված համաշխարհային ճակատը և դա լավ նվաճում կարող է լինել: Մենք էլ այս ճակատի հանդեպ որոշ հակում ենք ցուցաբերել: Սահմաններից դուրս մեր միակ ուղին էլ այդտեղից է անցնում: Քանի որ նույնիսկ եթե մենք համոզվենք Թրամփի հետ համաձայնության գալու հարցում, նա չի կարող մեզ տրամադրել մեր  նվազագույն պահանջը: Նրա կողմից նման զիջում խախտելու է տարածաշրջանային հավասարությունները: Բայց լրջորեն պիտի շարունակել Եվրոպայի հետ համագործակցությունը: Եթե այսօր որոշում ունենք լրջորեն համագործակցել Եվրոպայի հետ նաև պիտի ընդունենք դրան անհրաժեշտ պայմանները և երկրում բոլորը զորավիգ կանգնեն այդ որոշմանը: Այս ճգնաժամը թիկունքում թողնելու համար պահի զգացողությունը կենսական նշանակություն կարող է ունենալ:

 

 

Ջոմհուրի Էսլամի

 

Ոչ-կառավարական ու միջազգային 35 կազմակերպություններ պահանջեցին անհապաղ դադարեցնել Եմենում պատերազմը

 

Եմենի ժողովուրդն այն պայմաններում է հայտնվել Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիայի սաստիկ հարձակումների կրակի ներքո, երբ եմենական ու միջազգային 35 ոչ-կառավարական կազմակերպություններ ազդարարելով, որ սովը սպառնում է 14 միլիոն եմենցիների պահանջեցին անհապաղ դադարեցնել այդ երկրում ընթացող պատերազմը:

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան, «Ակտ սովի դեմ» ոչ-կառավարական կազմակերպությունը, ԱՔՍՖԱՄ-ը, Աշխարհի բժիշկների միությունն ու եմենցիների միությունը այս համատեղ հաղորդագրությունը ստորագրած կազմակերպություններից են:

Հումանիտար և իրավապաշտպան կառույցները հայտարարել են, որ սովը սպառնում է 14 միլիոն տղամարդկանց, կանանց ու երեխաների, այսինքն Եմենի բնակչության կեսին, հետևաբար անհրաժեշտ է շտապ քայլեր ձեռնարկել:

Սա ի տես այն բանի, որ Եմենի ժողովրդի դեմ արաբական կոալիցիայի ամենավերջին հարձակման ընթացքում վերջին ժամերին Արաբիայի ռազմական ինքնաթիռներն առնվազն 30 անգամ ռմբակոծել են Եմենի Ալ-Հուդայդա քաղաքը:

«Եմենում ճգնաժամը բնական աղետի հետևանք չէ, այլ ուղղակի արդյունքն է այն խիստ սահմանափակությունների, որ բախվող կողմերն ստեղծում են սննդամթերքին, վառելիքին, հումանիտար օժանդակություններին ու դեղորայքին հասանելիության ճամբին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նաև Եվրոխորհրդարանի 50 պատգամավորներ Փարիզում գումարված Եմենում խաղաղության նստաշրջանի ավարտին բախվող կողմերին կոչ արեցին այդ երկրում խաղաղության հաստատման համար վերադառնալ բանակցության ու երկխոսության սեղանին:

«Ալ-Ջազիրա»-ի հաղորդման համաձայն Եվրոխորհրդարանի պատգամավորները նաև պահանջել են վերջ տալ Արաբիայի ու Էմիրությունների գլխավորությամբ արաբական կոալիցիային զենք վաճառելուն:

Փարիզի նստաշրջանի մասնակիցները նաև ընդգծել են Եմենում պատերազմի դադարեցմանն ուղղված եվրոպական բոլոր երկրների կոչի անհրաժեշտությունը:

 

 

Ալիք

Կարո Փայլանը մեջլիսում խոսել է հայ-թուրքական սահմանի բացման անհրաժեշտության մասին

 

Կարո Փայլանը մեջլիսում խոսել է հայ-թուրքական սահմանի բացման անհրաժեշտության մասին:

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը երկրի 2019 թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ խոսել է հայ-թուրքական սահմանի՝ փակ լինելու մասին։ Ըստ T24-ի՝ նա նշել է, որ այդ ուղղությամբ նոր գործընթաց պետք է սկսել:

«Եթե սահմանը բաց լինի, հարաբերությունները կզարգանան, մարդիկ ավելի շատ կգնան-կգան, և եթե խնդիրներ ունենք, կլուծենք դրանք։ Այս պատճառով կարծում ենք, որ նոր գործընթաց սկսելու անհրաժեշտություն կա»,- ասել է Փայլանը:

 

 

News.am

Առաջիկա խորհրդարանական ընտրություններում պետք է հիմք դրվի մի կարևոր ավանդույթի. Նիկոլ Փաշինյան

 

Առաջիկա խորհրդարանական ընտրություններում պետք է հիմք դրվի մի կարեւոր ավանդույթի, որը հետագայում պետք է ամրագրվի նաեւ օրենսդրությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ պարզաբանելով, որ այդ կարևոր ավանդույթը բանավեճն է «ուղիղ եթերում՝ ընտրություններին մասնակցող բոլոր ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ»։

 

 

168 ժամ

Ներքին վտանգներ` դրսից

 

«Հայաստանի ցանկության չիրականացումը հետևանքներ չի ունենա ՀԱՊԿ-ի, հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների համար, սակայն կարող է ուշադրության արժանանալ երկրի ներսում, քանի որ ՀՀ իշխանություններն ավելի վաղ նշել էին, որ ՀԱՊԿ կանոնակարգը պետք է պահպանվի: Ներկայումս այս պաշտոնի զիջումը ցանկացած երկրի՝ Հայաստանի ներսում մեծ ուշադրության, գուցե բացասական գնահատականների արժանանա, քանի որ, փաստորեն, Հայաստանը ներքաղաքական զարգացումների պատճառով կորցրեց միջազգային կազմակերպությունում այդ կարևոր պաշտոնը, սակայն կա կարծիք, որ դրանից կարելի էր հմտորեն խուսափել: Ներքին բացասական քննարկումներից և վարկանիշի կորստից խուսափելու նպատակով այս դիրքորոշումը պետք է պահպանվի»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին է ասել ռուս քաղաքագետ Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով Աստանայում կայացած ՀԱՊԿ գագաթաժողովի ընթացքում գլխավոր քարտուղարի թեկնածության շուրջ անհամաձայնությանը:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին կամ Հայաստան-ՀԱՊԿ հարաբերություններին, ապա, նրա խոսքով՝ մենք տեսնում ենք հայ-ռուսական ակտիվ ռազմաքաղաքական համագործակցություն` սպառազինությունների ձեռքբերում մատչելի պայմաններով, համագործակցություն երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև: «Կարծում եմ` սա անհրաժեշտ է նաև Հայաստանին»,- ասել է նա: