ՀԱՊԿ-ի գաղաթնաժողովի ավարտին ստորագրվել է համագործակցության 16 փաստաթուղթ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i100532-ՀԱՊԿ_ի_գաղաթնաժողովի_ավարտին_ստորագրվել_է_համագործակցության_16_փաստաթուղթ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների Ղազաղստանի մայրաքաղաք «Աստանայում» կայացած գագաթնաժողովի ավարտին ստորագրվել է համագործակցության 16 փաստաթուղթ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 10, 2018 14:47 Asia/Tehran
  • ՀԱՊԿ-ի գաղաթնաժողովի ավարտին ստորագրվել է համագործակցության 16 փաստաթուղթ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների Ղազաղստանի մայրաքաղաք «Աստանայում» կայացած գագաթնաժողովի ավարտին ստորագրվել է համագործակցության 16 փաստաթուղթ:

Ռուսաստանի, Բելառուսի, Ղազաղստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի նախագահներն ու Հայաստանի վարչապետը ստորագրել են համագործակցության փաստաթղթեր, կապված ռազմական համատեղ հատուկ ուժերի սստեղծման, տեղեկատվական ընդհանուր քաղաքականության գործադրման, ճգնաժամերի լուծման կենտրոնի ստեղծման և նարկոտրաֆիկի դեմ պայքարի հետ:

Հաշվի առնելով ՀԱՊԿ-ի հիմնադրման նախանական նպատակները, թվում է թե կազմակերպության ռազմական հատուկ ուժերի ձևավորումը մեծ նշանակություն ունի:

ՀԱՊԿ-ը հիմնադրվել է 1992թ. բազմազան նպատակներով, սակայն ՆԱՏՕ-ի տարածման կանխումը ու նույնպես Միջին Ասիայի, Կովկասի և ընդհանուր առմամբ ՌԴ-ի բոլոր հարևան երկրներում ԱՄՆ-ի ազդեցությամ կրճատումը իտարբրություն կազմակերպության մյուս նպատակների ավելի մեծ նշանակություն ունեն:

Միևնույն ժամանակ տեղեկատվական համատեղ համակարգի ստեղծումը, ճգնաժամերի լուծման կենտրոնի և տեղեկատվական համատեղ քաղաքականության որդեգրումը նունպես այս կազմակերպության հիմնական կարիքներից են համարվում, որ Աստանայում կայացած վերջին նիստի ընթացքում կազմակերպության անդամ երկրների համաձայնությանն է արժանացել:

Ավելի վաղ, ՀԱՊԿ-ի հարցերով որոշ փորձագետներ անհրաժեշտ էին համարել բարփոխումներ իրականացնել այս կազմակերպության մեջ: 

Կասկած չկա, որ կազմակերպության ղեկավարների հայտարարություններում հակասություններ են նկատվում՝ կազմակերպության կողմից վավերացված փաստաթղթերի ոլորտում: Որպես օրինակ ՀԱՊԿ-ի 2015թ. փետրվարի նիստին կազմակերպության ղեկավարները ընդգծել էին, որ ԼՂ-ի հակամարտության հարցում ռազմական միջամտություն չեն կատարելու:

Անյուամենայնիվ, թվում է թե ՀԱՊԿ-ի ղեկավարները ձգտում են տարածաշրջանում և աշխարհում առավել կարևոր դերակատարության համար վերակառուցել այս կազմակերպությունը:

Այս շրջանի երկրների կարևորագույն բարդությունների մեկն էլ Սաուդյան Արաբիայից ու Պարսից Ծոցի ափամերձ մյուս արաբ հետադիմական երկրներից ներմուծվաած ահաբեկչության և կրոնական ծայրահեղականության ընդլայնումն է: Անապահովության և ահաբեկչության դեմ պայքարը պետք է ՀԱՊԿ-ի կարևորագույն առաջնահերթություններից համարել:

Իրականում համարյա անցնող մեկ տասնամյակի ընթացքում, որ Կենտրոնական Ասիայի ու Հարավային Կովկասի որոշ երկրներ համագործակցում են Սաուդյան Արաբիայի ու ԱՄԷ-ի հետ: Այդ երկրները կանգնել են անապահովության ու կրոնական ծայրահեղականության նման խնդիրների առջև: Սաուդական ռեժիմը մեծ գումարներ ծախսելով խաբել է Կենտրոնական Ասիայի ու Հարավային Կովկասի հանրապետությունների երիտասարդներին ու ԱՄՆ-ի, Իսրայելի նպատակների իրագործման համար նրանց Իրաք ու Սիրիա է գործուղել:

Սաուդյան Արաբիայի գումարների մուտքը այս տարածաշրջանի որոշ երկրների պետայրերին բերել է ժամանակավոր ապահովություն, սակայն ի վերջո հանգեցնելու է տարածաշրջանի երկրների անապահովությանը՝ այն էլ այն դեպքում, երբ վերջին մի քանի տարիների ընթացքում ՀԱՊԿ-ի անդամ երկրների ղեկավարները  ահաբեկչության կողմից առաջացված անապահովությանը և Կենտրոնական Ասիայում հատկապես Տաջիկստանում ԻԼԻՊ-ի կենտրոնի ձևավորմանը դիմակայելու համար տասնյակ նիստեր են անցկացրել: