ԵԽ նախագահը խստորեն քննադատել է Թրամփի հակաեվրոպական կողմնորոշումները
Թրամփի նախագահության շրջանում Եվրոպայի ու ԱՄՆ-ի հարաբերությունները լարված են եղել: Թրամփի քայլերն ու վարած քաղաքականությունը շատ պարագաներում եվրոպական կողմնորոշումներին հակառակ է եղել և հենց դա էլ շարունակաբար արժանացել է ԱՄՆ-ի սկանդալային նախագահին ուղղված եվրոպացի բարձրաստիճան պաշտոնատարների քննադատությանն և դժգոհությանը:
ԵԽ նախագահ Դոնալդ Թուսկը շաբաթ օրը խիստ քննադատեց Դոնալդ Թրամփին, ով նրա ընդգծմամբ դեմ է միավորված ու հզոր Եվրոպային: ԵԽ-ի նախագահի ընդգծմամբ. «Պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ-ում գործ ունենք մի վարչակազմի հետ, որ միավորված ու հզոր Եվրոպա տեսնելու ցանկություն չունի»: ԵԽ նախագահը նաև խիստ քննադատել է վեց ամիս առաջ Կանադայում G7 խմբի գագաթնաժողովի ժամանակ Դոնալդ Թրամփի պահվածքը: Թուսկն ասել է, որ Թրամփն այդ ժամանակ ասեց մի նախադասություն, որը մշտապես ընդգծվել է արևմտյան յոթ գերտերությունների հայտարարություններում և ընդգծում է այն կետը, որ Եվրոպան վճռակամ է պահպանել սկզբունքների ու արժեքների վրա հիմնված կարգը: «Դոնալդ Թրամփը ցանկանում է ստեղծել մի աշխարհ, որտեղ մենք և ԱՄՆ-ն կանգնած կլինենք մի կողմում, իսկ մյուս կողմում կանգնած կլինեն պառակտված մյուս երկրները». հայտարարել է Թուսկը:
ԵԽ նախագահի խիստ քննադատությունն իմաստ է ստանում առևտրական, տնտեսական, բնապահպանական ու ապահովական բոլոր ոլորտներում Եվրոպայի դիրքորոշումների ու շահերի հետ հակառակության վրա Թրամփի դրա շեշտի շրջանակներում: Թրամփը բազմիցս ամենախիստ քննադատություն է հնչեցրել Վաշինգտոնի եվրոպական գործընկերների յասցեին և այդ պատճառով էլ Ատլանտյան օվկիանոսի երկու ափերի միջև հարաբերությունները խիստ ալեկոծվել են: Չնայած եվրոպացիների հակառակությանը, Թրամփը հրաժարվեց միջազգային մի շարք համաձայնություններից, մասնավորապես կլիմայական փոփոխությունների մասին Փարիզյան պայմանագրից և միջուկային համաձայնությունից, ինչը հանգեցրեց տարածաշրջանային ու միջազգային լարվածությունների: Թրամփը հետևելով միահեծան քաղաքականության փորձում է առևտրական ոլորտում հովանավորչական քաղաքականություններ գործադրելով իր կողմնորոշումներն ու ցանկությունները թելադրել մյուսներին, այդ թվում եվրոպացիներին: Այս հարցը հանգեցրել է Եվրոպայի ու ԱՄՆ-ի միջև առևտրական ոլորտում խիստ հակառակության:
ԱՄՆ նախագահը 2018 թվականի հոկտեմբերին քննադատելով եվրոպական երկրների հովանավորչական քաղաքականություններն, ասաց. «ԵՄ-ն թեև արտաքուստ գեղեցիկ ու լավ է ձևանում, բայց խիստ դաժան է և այս միությունը ստեղծվեց, որպեսզի մեզ չարաշահի»: Բանավոր այս աննախադեպ հարձակումը խիստ դժգոհություն պատճառեց ԵՄ-ի բարձրաստիճան պաշտոնատարներին:
Միևնույն ժամանակ Թրամփը եվրոպացիներին շարունակաբար քննադատում է ՆԱՏՕ-ի, ինչպես նաև Եվրոպայի պաշտպանության ծախսերին ԱՄՆ-ի մասնակցության չափի կապակցությամբ: Թրամփը հայտսրարում է, որ այն պայմաններում, երբ Գերմանիան իր ՀՆԱ-ի միայն մեկ տոկոսն է հատկացնում պաշտպանական ծախսերին՝ Եվրոպան պաշտպանելու համար, ԱՄՆ-ն հատկացնում է իր ՀՆԱ-ի ավելի քան 4 տոկոսը: Իհարկե սա Թրամփի հերթական սուտն է, քանի որ ԱՄՆ-ի ռազմական բյուջեն, որն ի դեպ աշխարհում իր տեսակի մեջ ամենախոշորն է, ծախսվում է աշխարհում Վաշինգտոնի տարածամոլական ու ծավալապաշտական նպատակների ուղղությամբ և դրա միայն մեկ բաժինն է հատկացվում Եվրոպային: Միևնույն ժամանակ Թրամփը հայտարարելով Միջին և փոքր հեռահարությամբ միջուկային ուժերի արգելման պայմանագրից դուրս գալու մադին, գործնականում վտանգի տակ է դրել Եվրոպայի անվտանգությունը և մութ հեռանկար է ուրվագծել եվրոպացիների համար: