Ադրբեջանում Նորվեգիայի դեսպանության փակվելը. պատճառներն ու հետևանքները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i100613-Ադրբեջանում_Նորվեգիայի_դեսպանության_փակվելը._պատճառներն_ու_հետևանքները
Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Լեյլա Աբդուլլաևան ցավ է հայտնել Բաքվում դեսպանությունը փակելու Նորվեգիայի կառավարության որոշման կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 12, 2018 08:27 Asia/Tehran
  • Ադրբեջանում Նորվեգիայի դեսպանության փակվելը. պատճառներն ու հետևանքները

Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Լեյլա Աբդուլլաևան ցավ է հայտնել Բաքվում դեսպանությունը փակելու Նորվեգիայի կառավարության որոշման կապակցությամբ:

Չնայած չեն հայտարարվել Բաքվում Նորվեգիայի դեսպանության փակման պատճառները, սակայն թվում է, թե Ադրբեջանում մարդու իրավունքների, մամուլի ու խոսքի ազատության ոտնահարման մասին հարցերը բացասաբար են ազդել Բաքու-Օսլո հարաբերությունների վրա:

Առաջիկա տարում, Վրաստանում Նորվեգիայի դեսպանություն բացելու հարցը մասամբ նվազեցնում է Ադրբեջանում Նորվեգիայի դեսպանությունը փակելու վերաբերյալ անորոշությունները:

Նորվեգիայի արտգործնախարարության որոշման համաձայն, Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերությունների պատասխանատուն լինելու է Թուրքիայում գտնվող դեսպանատունը։ Միաժամանակ Նորվեգիան շարունակելու է հյուպատոսային աշխատանքը Ադրբեջանում:

Ադրբեջանում Նորվեգիայի դեսպանատունը փակելու Օսլոյի կառավարության որոշումը կայացել է  այն պայմաններում, երբ այդ երկրի նավթի ու գազի ընկերությունն Ադրբեջանում նավթարդյունաբերության ոլորտի գլխավոր ներդրողներից է համարվում:

Նկատի առնելով երկու երկրի հարաբերությունների անցյալը և Ադրբեջանի տնտեսության մեջ Նորվեգիայի դերակատարությունը, Օսլոյի այդ որոշման պատճառն անորոշ է մնում:

Նորվեգիայի արտգործնախարար Ինե Էրիքսեն Սյորեյդեն  նշել է, որ Թբիլիսիից ավելի հարմար կլինի հետևել տարածաշրջանի իրադարձություններին: 

Նորվեգիայի արտգործնախարարի արտահայտություններից կարելի է ենթադրել, որ Բաքվում Նորվեգիայի դեսպանությունը չի ապահովել այդ երկրի ազգային շահերը:

Հարավային Կովկասի երկրների հետ հարաբերություններում իր շահերից ելնելով, Նորվեգիան որոշել է Վրաստանում ունենալ իր դեսպանությունը: Հաշվի առնելով այս իրողությունները կարելի էասել, որ Վրաստանը ՆԱՏՕ-ին անդամակցելու պաշտոնական թեկնածուներից է և Նորվեգիան ռազմական այդ կառույցի ակտիվ անդամներից է: Չպետք է անտեսել նաև այն հավանականությունը, որ ապագայում, Թբիլիսիում Նորվեգիայի դեսպանությունը Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի աշխատանքների համադրման կենտրոնը կդառնա:

Կանխատեսվում է, որ Բաքվում Նորվեգիայի դեսպանության փակվելը ծանր հարված է հասցնելու Ադրբեջանում արտասահմանցի ներդրողների գրավմանն ու արտասահմանյան ընկերությունների գործունեությանը: