Նեթանյահուն և Հուքը պատրանք են տածում. Իրանը շրջափակումների գերին չի դառնա
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i100765-Նեթանյահուն_և_Հուքը_պատրանք_են_տածում._Իրանը_շրջափակումների_գերին_չի_դառնա
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտում Իրանի հարցերով զբաղվող հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքի հետ հանդիպման ժամանակ, Սիոնիստական ռեժիմի վարչապետը բարձր է գնահատել  այդ երկրի նախագահին Իրանի նկատմամբ այսպես կոչված պատժամիջոցներ սահմանելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 16, 2018 09:19 Asia/Tehran
  • Նեթանյահուն և Հուքը պատրանք են տածում. Իրանը շրջափակումների գերին չի դառնա

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտում Իրանի հարցերով զբաղվող հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքի հետ հանդիպման ժամանակ, Սիոնիստական ռեժիմի վարչապետը բարձր է գնահատել  այդ երկրի նախագահին Իրանի նկատմամբ այսպես կոչված պատժամիջոցներ սահմանելու համար:

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտում Իրանի հարցերով զբաղվող հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը և Իսրայելի ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, հինգշաբթի օրը օկուպացված Պաղեստինում հանդիպել ու բանակցել են Իրանի վերաբերյալ: Հանդիպման ժամանակ ԱՄՆ-ի հակաիրանական շրջափակումներից Նեթանյահուի հայտնած գոհունակությունից հետո, նշելով, որ այս շրջափակումները շարունակվելու են,  Բրայան Հուքն ասել է.«Խիստ պատժամիջոցները կարող են կանխել Իրանի գործունեությունը տարածաշրջանում: Պատժամիջոցները կարող են կանխել նաև Իրանի հրթիռային ծրագրի շարունակումը»:

Նեթանյահուի և Բրայան Հուքի երկխոսության առանցքը ցույց է տալիս, որ Իրանը հզոր երկիր է արևմտյան Ասիայի ռազմավարական տարածաշրջանում: ԱՄՆ-ն  և Սիոնիստական ռեժիմն ամեն ինչ անում են, որպեսզի իրենց կարծիքով դիմակայեն այս ազդեցիկ ու հզոր երկրին: Սիրիայում ու Եմենում տիրող իրավիճակը վկայում է ԱՄՆ-ի, Արաբիայի ու Իսրայելի վերջնական պարտության մասին: Վերջիններս տարբեր եղանակներով, ինչպես ահաբեկիչներ վարձելով  չկարողացան իրենց քաղաքականություններն իրականացնել:

Անտարակույս Սիրիայում ու Եմենում մարտահրավեր է նետվել ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների քաղաքականություններին: Քաղաքականություններ, որոնք միայն ավերածություններ ու զոհեր են պատճառել այդ երկրներին: Ինչը պատճառ է դարձել, որ ԱՄՆ-ն հրահրելով Իսրայելին ու Սաուդյան ռեժիմին , իր կարծիքով խիստ շրջափակումներ կիրառի Իրանի դեմ, որպեսզի կարողանա հակակշռի տակ առնել այս ազդեցիկ ու ակտիվ դերակատարի  ուժը:

ԻԻՀ բանակի գլխավոր հրամանատար  գեներալ Աբդոլռահիմ Մուսավին հինգշաբթի օրն ասել է.« Արևմտյան Ասիայի տարածաշրջանը դարձել է Միացյալ Նահանգների   մեծ պարտությունների մեծ ցուցահանդես»:

 Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ավիատիեզերական ուժերի հրամանատար, բրիգադային  գեներալ Ամիրալի Հաջիզադեն Իրանի կանխարգելման ուժի մասին ասել է.«Իրանի իսլամական հանրապետության հզորության մասին պետք է լսել ուրիշներին, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին»: Նշելով, որ Թրամփը բազմիցս անդրադարձել է Իրանի հզորությանը տարածաշրջանում, գեներալ Հաջիզադեն հավելել է.«Իրանը թշնամիներին ու ահաբեկիչներին թիրախավորում է հարյուրավոր կիլոմետր հեռավորության վրա, ինչը վկայում է Իսլամական հանրապետության կանխարգելիչ ու զսպիչ ուժի մեծության մասին:

Իրանը գիտական , տնտեսական ու ռազմական ոլորտներում ունի իր անկախ ծրագրերը : Իրանի ուժն ու հզորությունը բխում է  ժողովրդական արմատներ ունեցող տեղական բաղադրիչներից և այս հարցում կախվածությունը ոչ մի դեր չունի: Քաղաքական հարցերի փորձագետ Ալեքսանդր Նագին Իրանի արտասահմանյան թողարկումների իսպաներեն ռադիոյին տված հարցազրույցում ասել է.«Իրանը Միջուկային գիտության, նանոտեխնոլոգիաների, ցողունային բջիջների և ռազմական արդյունաբերության ոլորտներում  զգալի առաջընթաց է գրանցել»:

Այս յուրահատկությունները Իրանի իսլամական հանրապետությանը դարձրել  են այնպիսի երկիր, որ ԱՄՆ-ի շրջափակումները և Բենիամին Նեթանյահուի ու Բրայան Հուքի պատրանքները չեն կարող խոչընդոտել Իրանի տարածաշրջանային դերակատարությունն ու օրավուր հզորացումը: