ԱՄՆ-ն անհեթություն է դուրս տալիս. Չինաստան
Չինաստանի ԱԳ նախարարության խոսնակն այդ երկրին Համաշխարհային առևտրի կազմակերպությունից արտաքսելու մասին ամերիկացի պաշտոնատարի սպառնալիքն անհեթեթություն է համարել և հայտարարել է. «Ամերիկացի պաշտոնատարներն առավել քան երբևէ, աշխարհի համար բացահայտում են իրենց միահեծան դեմքը»:
Գենֆ Շուանգը, հակադարձելով Սպիտակ տան խորհրդականների կոմիտեի նախագահ Քեվին Հոսթի հնչեցրած սպառնալիքին, ասել է. «ԱՄՆ-ն միայնակորեն չի ստեղծել Համաշխարհային առևտրի կազմակերպությունը, որ լիազորված լինի միանձնյա որոշումներ կայացնել»:
Նրա հայտարարությունն այն մասին, թե Վաշինգտոնը նպատակադրել է Համաշխարհային առևտրի կազմակերպությունից հեռացնել Չինաստանին, վկայում է այն մասին, որ կողմերի միջև տարաձայնությունը ոչ միայն չի մեղմվել, այլև ԱՄՆ-ն ցանկացած լծակ օգտագործվում է տնտեսական բաժնում Չինաստանի վրա ճնծում գործադրելու համար:
Ամերիկացի պաշտոնատարներ վերջին օրերին Չինաստանին մեղադրեցին այդ երկրից տեխնոլոգիա գողանալու մեջ և ընդգծեցին, որ Պեկինի կառավարությունը չի կարող այդ սխալ ընթացքը շարունակել համաշխարհային տնտեսության, առևտրի ու տեխնոլոգիայի ոլորտում:
Չինաստանը լավապես գիտակցում է, որ ԱՄՆ-ի այդ հայտարարություններն անհիմն են և դրա հիմքում ընկած է տարբեր և մասնավորապես տնտեսական, առևտրական ու տեխնոլոգիական բնագավառներում Չինաստանի աճող հզորությունից ԱՄՆ-ի մտահոգությունը:
Այսօր Չինաստանը որպես համաշխարհային տնտեսության երկրորդ ուժ, լուրջ սպառնալիք է համարվում ԱՄՆ-ի համաշխաարհային հեգեմոնիայի համար և այս երկիրը հնարավոր որևէ միջոցով ձգտում է կրճատելով Չինաստանի տնտեսական աճը, իր բյուջեի որոշակի բաժինը հատկացնել ռազմական ծախսերին:
Այդ պատճառով էլ ԱՄՆ-ին ընդլայնել է Չինական ծովում իր միջամտություններն ու սադրանքները և դրան զուգահեռ փորձում է առավել քան երբևէ ամրապնդել իր դաշնակիցների՝ Հարավային Կորեայի ու Ճապոնիայի ռազմական դիրքերը:
Հարավային Կորեայում «Թադ» հակահրթիռային համակարգի տեղակայումը և Ճապոնիային արդիական հրթիռների վաճառքն իրականացվում են այդ շրջանակում:
ԱՄՆ-ի կառավարությունն այն պայմաններում է Չինաստանին Համաշխարհային առևտրի կազմակերպությունից հեռացմամբ սպառնում, երբ միջազգային պայմանագրերից ու կազմակերպություններից հրաժարվելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդեգրած ընթացքը վկայում է այն մասին, որ նա և նրա վարչակազմը որևէ հավատք չեն ընծայում միջազգային կառույցներին:
Հետևանար այս կապակցությամբ Սպիտակ տան խորհրդականների կոմիտեի նախագահ Քեվին Հոսթի հնչեցրած սպառնալիքը վկայում է, որ ԱՄՆ-ն ցանկանում է միջազգային կառույցները որպես իր զոռբայական շահերի իրագործման գործիք ծառայեցնել, ինչն անկասկած հանգեցնելու է միջազգային կառույցների խաթարմանը:
Այս ընթացքում «Եվրոնյուզ»-ը Չինաստանի դեմ ԱՄՆ-ի առևտրական պատերազմի մասին իր վերլուծության մեջ Վաշինգտոնին է դրա վերջնական պարտվողը համարել և հայտարարել է. «Չինաստանի դեմ Թրամփի մղած առևտրական պատերազմը ոչ միայն բարձրացնում է ամերիկացի քաղաքացիների ապրուստի ծախսը, այլև կարող է հանգեցնել տնտեսական աճի կճատմանն ու ԱՄՆ-ի տնտեսության մեջ գործազուրկների թվի հավելմանը, ինչը չի բխում հանրապետականների շահերից»:
Ամեն դեպքում, նոյեմբերի վերջին Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում նախատեսված Մեծ Քսանյակի գագաթնաժողովին առընթեր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի նախագահ Շի Ջին Փինգի հանդիպման սեմին Չինաստանի դեմ ուղղված ԱՄՆ-ի նման ճնշումներն ու սպառնալիքները վկայում են այն մասին, որ ԱՄՆ-ն ցանկանում է առավելագույն զիջումները պարտադրել Չինաստանին, այդ թվում իր շուկաները բացել ամերիկյան արտադրության դիմաց: Դա ի տես այն բանի, որ Չինաստանը պնդում է փոխադարձ հարգանքի հիման վրա Սպիտակ տան հետ բանակցությունները շարունակելու անհրաժեշտությունը: