20-ի խմբի նիստի առանցքում տեղի ունեցած զարգացումները
(last modified Fri, 30 Nov 2018 15:23:51 GMT )
Նոյեմբեր 30, 2018 18:53 Asia/Tehran
  • 20-ի խմբի նիստի առանցքում տեղի ունեցած զարգացումները

Արգենտինայի մայրաքաղաքում, ուժեղացված անվտանգության միջոցառումների ներքո, կայացել է 20-ի խմբի վեհաժողովը, որի առանցքում տեղի են ունեցել կարևոր դեպքեր:

ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև առևտրային հակամարտության սրվելը, Ուկրաինայի հարցով Ռուսաստան-Արևմուտք տարաձայնությունները, Եմենում Սաուդյան Արաբիայի պատերազմի շարունակվելը և Խաշեղջիի սպանությունն այն հարցերն են որոնք իրենց ազդեցությունն են թողել նիստի վրա:

ԱՄՆ-ի ու Չինաստանի նախագահները նույնպես մասնկացում են նիստին: Հատկանշական է, որ ԱՄՆ նախագահ Թրամփն արդեն երկար ժամանակ Չինաստանի դեմ լայնածավալ հարձակման է նախապատրաստվում և սպառնացել է, որ եթե Պեկինի չկատարի իր պահանջները, բռնատուրք է սահմանելու  Չինաստանի համար: Իսկ այս նիստը լավ առիթ է Պեկինի ու Վաշինգտոնի համար, որպեսզի բանակցությամբ կարգավորեն առևտրային տարաձայնությունները :

Չինաստանի առևտրի նախարարության խոսնակն այդ կապակցությամբ ասել է, որ միակողմանի քաղաքականությունների պատճառով, կողմերի միջև վերացել է նաև փոխվստահությունը:

Ռուսաստանի և Արևմուտքի միջև ճգնաժամը ևս խնդիր է, որն ազդել է նիստի վրա: Ազովի ծովում Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև տեղի ունեցած առճակատմանը և երկու հարևան պետությունների միջև լարվածությունների աննախադեպ սրմանն արձագանքել էին ԱՄՆ-ն ու եվրոպական երկրները: Չեղարկվել է նաև Պուտին-Թրամփ հանդիպումը,  որը նախատեսված էր 20-ի խմբի շրջանակում:

20-ի խմբի նիստում սաուդցի գահաժառագ Մոհամմեդ Բեն Սալմանի ներկայությունը ևս իր ազդեցությունն է թողել նիստի վրա: Նա այն պայմաններում է ներկայացել այս նիստում, երբ սաուդցի ընդդիմադիր լրագրող՝ Ջամալ Խաշեղջիի սպանության, Եմենի պատերազմի շարունակման և մարդու իրավունքները Ռիադի կողմից չհարգվելու պատճառով,  աշխարհի հանրային կարծիքի ճնշման տակ է գտնվում: 

Իսկ Արգենտինայի դատական իշխանությունը քննարկում է  Եմենի պատերազմում Մոհամմեդ Բեն Սալմանի դերի և Սաուդյան Արաբիայում կալանավորների խոշտանգման մասին հայցը:

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության գործադիր տնօրեն՝ Քենեթ Ռասն ասել է.«20-ի խմբում սաուդցի գահաժառանգի ներկայությունը կարող է Արգենտինայի դատարանները վերածել արդարության իրագործման վայրի, նրանց համար ովքեր Եմենում կամ Սաուդյան Արաբիայում նման հնարավորություն չունեն»:

Չնայած վերջին տարիների ընթացքում 20-ի խմբի նիստը կայացել է աշխարհում կապիտալիզմն ու բազմակողմանիությունը վերականգնելով, սակայն թվում է, թե ԱՄՆ-ի նախագահի միակողմանի քաղաքականությունը և աշխարհում տիրող քաղաքական ու տնտեսական պայմանները, ինչպես նաև 20-ի խմբի անդամ պետությունների վիճակը պատճառ է դարձել, որ նիստի արդյունավետությունը նվազի: