Արգենտինան Չինաստանից ներմուծվող ապրանքի դիմաց կվճարի յուանով
https://parstoday.ir/hy/news/world-i198302-Արգենտինան_Չինաստանից_ներմուծվող_ապրանքի_դիմաց_կվճարի_յուանով
Արգենտինայի էկոնոմիկայի նախարար Սերխիո Մասսան հայտարարել է, որ իր երկիրը Չինաստանից ապրանքներ ներմուծելու դիմաց դոլարի փոխարեն կվճարի յուանով։
(last modified 2025-09-18T16:00:40+00:00 )
Ապրիլ 27, 2023 10:07 Asia/Tehran
  • Արգենտինան Չինաստանից ներմուծվող ապրանքի դիմաց կվճարի յուանով

Արգենտինայի էկոնոմիկայի նախարար Սերխիո Մասսան հայտարարել է, որ իր երկիրը Չինաստանից ապրանքներ ներմուծելու դիմաց դոլարի փոխարեն կվճարի յուանով։

Չորեքշաբթի օրը, թվիթերյան իր միկրոբլոգում արած գրառման մեջ, Մասսան նշել է, որ համաձայնության է եկել Չինաստանի դեսպան Զուո Սյաոլիի և ձեռնարկատերերի հետ՝ այդ երկրից ներմուծվող ապրանքի դիմաց յուանով վճարելու վերաբերյալ:

Նա հավելել է, որ Չինաստանի հետ առևտրում յուանի կիրառումը  Արգենտինային   գործողությունների ազատություն կտա։