Դեկտեմբեր 08, 2018 18:37 Asia/Tehran
  • Նավթի արտադրության ծավալի կրճատմամբ, ՕՊԵԿ-ը դիմակայում է Վաշինգտոնի քաղաքականություններին

Չնայած Վաշինգտոնի կողմից գործադրվող ճնշումներին, ՕՊԵԿ-ի անդամները համաձայնության են եկել կառույցի անդամ երկրների կողմից 800 հազար բարել և ոչ անդամ երկրների կողմից 400 հազար՝ նավթի արտադրության ծավալի պակասեցման շուրջ: Բացի այդ, ՕՊԵԿ-ի անդամների համաձայնությամբ, Իրանը բացառվում է նավթի արտադրության ծավալների կրճատման որոշման գործադրումից:

Հրապարակված զեկույցների համաձայն, նավթի շուկայում պահանջվածից առավել առաջարկի բերումով անցնող երկու ամիսների ընթացքում նավթի համաշխարհային գինը 30 տոկոսով իջել է և ներկայումս յուրաքանչյուր բարել անմշակ նավթը վաճառվում է 60 դոլարով: Սա մի խնդիր է, որ ազդել է նավթ արտադրող երկրների տնտեսության վրա: Հետևաբար, ՕՊԵԿ-ի անդամներն ու նրանց գործընկերները, որոնք աշխարհում նավթի ավելի քան կեսն իրենք են արտադրում, նավթի շուկայի ներկա պայմանները, նավթի գինը և շուկայի ապագան քննարկելու համար, իրար շուրջ են հավաքվել:

Այս նստաշրջանի առանցքը նավթի արտադրության ծավալների կրճատումն էր: ՕՊԵԿ-ին անդամակցող որոշ երկրներ պահանջումն են նավթի գնի պահպանման և գնի անկումները կանխարգելելու համար կրճատել նավթի արտադրության ծավալները: Որոշ վերլուծաբանների համոզմամբ, եթե ՕՊԵԿ-ն ու նրա դաշնակիցները կամենում են վերականգնել յուրաքանչյուր բարելի դիմաց 70 դոլար նավթի գինը, պետք է գալիք տարում օրական 1.5 մլն բարել կրճատեն արտադրության ծավալները, քանի որ հակառակ դեպքում հնարավոր է նավթի անհարկի առաջարկի պատճառով, նավթի գինը դարձյալ անկում ապրի: Այդուհանդերձ, հաշվի առնելով Վաշինգտոնի ճնշումները և ՕՊԵԿ-ին անդամակցող երկրների պայմաներն այս խնդիրը բազում մարտահրավերների դեմ է կանգնել:

Մյուս կողմից Վաշինգտոնի կողմից իրանական նավթի շրջափակումը և Իրանի նավթի արտահանումները զրոյացնելու մասին հայտարարությունները ցնցումներ են առաջացրել նավթի համաշխարհային շուկայում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այն սցենարով, որ Վաշինգտոնի միջինարևելյան դաշնակիցները հատկապես Սաուդյան Արաբիան հօգուտ ԱՄՆ-ի կավելացնեն իրենց նավթի արտադրության ծավալները և կպաշտպանեն այդ երկրի շահերը, մշտապես կարևորել են նավթի արտդրության ծավալների ավելացումը և նավթի համաշխարհային գնի ավելացումը կանխելու անհրաժեշտությունը: Այդ ուղղությամբ հիշյալ նստաշրջանի անցկացման նախօրեին նույնպես շարունակվում էին Սաուդյան Արաբիայի հետ ԱՄՆ-ի պետայրերի խորհրդակցությունները: Բրայան Հուքն էլ այցելել է Վիեննա ու բանակցել է ՕՊԵԿ-ին անդամակցող որոշ երկրների հետ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուիթերում գրել է.«Հուսով եմ ՕՊԵԿ-ը կպահպանի նավթի արտադրության ծավալները: Աշխարհը չի կամենում կամ կարիք չունի նավթի գնի բարձրացման ականատեսը լինել»:

Վաշինգտոնի միջամտությունները և ՕՊԵԿ-ի նստաշրջանի վրա ազդելու համար այդ երկրի կողմից գործադրված ջանքերը պատճառ են դարձել, որ ոչ միայն իրանցի պաշտոնյաները, այլև այդ կազմակերպության որոշ անդամներ նույնպես արձագանքեն ու կարևորեն կազմակերպության անկախության պահպանման անրհաժեշտությունը: Այնպես որ Սաուդյան Արաբիան, որպես Վաշինգտոնի տարածաշրջանային դաշնակից, այս ոլորտում չուղեկցեց ԱՄՆ-ին ու գերադասեց պաշտպանել իր շահերը:

Սաուդյան Արաբիայի էնորգետիկայի նախարար Խալեդ Ալ-Ֆալլահն այս կապակցությամբ ասել է.«ԱՄՆ-ն այն դիրքում չէ, որ կարողանա իր մոտեցումը թելադրել ՕՊԵԿ-ին: Մենք արտադրության ծավալների կրճատման համար ոչ մեկի թույլտվության կարիքը չունենք»:

Չնայած Վաշինգտոնի ու Սաուդյան Արաբիայի բանակցություններին ու Թրամփի ներկայացրած պահանջներին, այժմ ՕՊԵԿ-ի անդամները ու նրանց գործընկերները որոշել են կրճատել նավթի արտադրության ծավալները: Մի որոշում, որը ոչ միայն Թրամփի ու Վաշինգտոնի սրտով չէ, այլև կարելի է մեծ պարտություն համարել նավթի ոլորտում ԱՄՆ-ի միջամտողական քաղաքականությունների համար:

Պիտակ