Ալբանական սցենարը և Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման հովանավորների իրանաֆոբիան
(last modified Thu, 20 Dec 2018 15:16:01 GMT )
Դեկտեմբեր 20, 2018 18:46 Asia/Tehran
  • Ալբանական սցենարը և Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման հովանավորների իրանաֆոբիան

Դատապարտելով ԱՄՆ-ի ճնշման տակ իրանցի դիվանագետներին արտաքսելու Ալբանիայի կառավարության քայլը,  Իրանի ԱԳ նախարարության մամուլի խոսնակն ասել է.«Ալբանիայում իրանցի դիվանագետների դեմ հնչող ցանկացած մեղադրանք մերժված է և անընդունելի»:

 

Ալբանիայում Իրանի դեմ մշակված նոր սցենարի մասին Բահրամ Ղասեմին հինգշաբթի օրն ասել է.«Ցավոք թվում է, որ իրանաֆոբիայի քաղաքականության և Իրանի իսլամական հանրապետությանը հեղինակազրկելուն ուղղված փորձերի շրջանակում, ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի թշնամական քայլերը շարունակվելով, Ալբանիայի կառավարությունը ԱՄՆ-ի ճնշումների տակ Թեհրանի դեմ թշնամական քայլ է արել, առանց որևէ տրամաբանական պատճառ ներկայացնելու»:  

Ալբանիայի ԱԳ նախարարության խոսնակ Էդլիրա Փրենդին հայտարարել է, որ իրանցի դիվանագետների գործունեությունը հակասում է դիվանագիտական նորմերին, ուստի դաշնակից կողմերի հետ խորհրդակցության արդյունքում, Ալբանիան որոշում ընդունեց պերսոնա նոն գրատա հայտարարել նրանց:

Ալբանիայի ԱԳ նախարարության խոսնակի դիրքորոշումը վկայում է որոշ կողմերի անվտանգության գործակալությունների համագործակցությամբ Թեհրանի դեմ այդ երկրի կատարած  թշնամական քայլի մասին:

Ալբանիայի այդ քայլի նկատմամբ Սպիտակ Տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի ցուցաբերած արագ և ուրախ արձագանքը ցույց է տալիս ԱՄՆ-ի խաղացած դերը Ալբանիայի հակաիրանական սցենարում:

Իհարկե նման սցենարներ ևս ավելի վաղ եղել են Ֆրանիսայում և Դանիայում: Հաշվի առնելով ԱՄՆ-ի, Իսրայելի ու Սաուդյան Արաբիայի դերակատարությունը հակաիրանական քայլերում, կարելի է ասել, որ նրանք իրանաֆոբիայի նախագիծը հետապնդելով, նպատակ ունեն ազդել միջազգային հանրության հետ Իրանի կառուցողական համագործակցությունների վրա, ուստի այս շրջանակում սցենարներ են մշակում:

Նախ Ֆրանսիայում, ապա Դանիայում և այսօր էլ Ալբանիայում մշակված սցենարների ընդհանուր նպատակն է Իրանին մեղադրել ահաբեկչությանը աջակցելու մեջ: ԱՄՆ-ն, Իսրայելը և Արաբիան, երեքն էլ համարվում են ահաբեկչության գլխավոր հովանավորները: Նրանք Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորմանն էլ քաղաքական ու ֆինանսական աջակցություն են ցուցաբերում:

Ջոն Հոպկինսի համալսարանի  միջազգային հարաբերությունների դասախոս Դանիել Սիրորը համոզված է, որ ԱՄՆ-ի ռազմական ու անվտանգության կառույցներն աշխատում են Մոնաֆեղին խմբավորման հետ: Ով ճանաչում է այդ խմբավորմանը, քաջ գիտի որ մոնաֆեղները  ահաբեկչական խմբավորում են և չպետք է աջակցել նրանց:

Առավել դրան, Սիոնիստական-սաուդյան-ամերիկյան չարանենգ եռանկյունին, ահաբեկչական տարբեր խմբավորումների, այդ թվում՝ Մոնաֆեղին խմբավորման հետ շփվելով, Իրանի դեմ քայլեր է իրականացնում: Այս կապակցությամբ, Իրանի Անվտանգության նախարար Մահմուդ Ալավին երեքշաբթի օրն ասել է.«Հարևան և նույնիսկ հեռավոր երկրների անվտանգության գործակալություններն Իրանի անվտանգության դեմ են դուրս եկել, բայց ավելի քան 300 ահաբեկչական թիմեր են հայտնաբերվել ու կանխվել են նրանց քայլերը»:

Այս հակաիրանական համագործակցությունը և աշխարհի մասշտաբով ահաբեկչությանն աջակցելու  գծով ԱՄՆ-ի, Իսրայելի ու Արաբիայի դերակատարությունը, որոնք անփոխարինելի հետևանքներ են ունեցել արևմտյան Ասիայի ու այլ տարաշրջանների և նույնիսկ եվրոպական տարբեր երկրների համար, չի կարող հանրային կարծիքը շեղել աշխարհի ներկա իրողություններից:

Ալբանական որակի սցենարները զուր ջանքեր են իրողությունները գլխիվայր ներկայացնելու համար, քանզի Իրանի իսլամական հանրապետությունը պատասխանատվություն ընդունող երկիր է, և մեծ գին է վճարել խաղաղության ու անվտանգության իրականացման համար և ինքն էլ ԱՄՆ-ի ու նրա հովանավորների կերտած ահաբեկչության զոհն է: