ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնից Մաթիսի հրաժարականն ու դրա հետևանքները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i102251-ԱՄՆ_ի_պաշտպանության_նախարարի_պաշտոնից_Մաթիսի_հրաժարականն_ու_դրա_հետևանքները
ԱՄՆ-ի վարչակազմում հրաժարականների ու պաշտոնանկությունների ալիքն ի վերջո հասավ այդ երկրի պաշտպանության նախարարություն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 21, 2018 07:26 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնից Մաթիսի հրաժարականն ու դրա հետևանքները

ԱՄՆ-ի վարչակազմում հրաժարականների ու պաշտոնանկությունների ալիքն ի վերջո հասավ այդ երկրի պաշտպանության նախարարություն:

Ջեյմզ Մաթիսը, որին ԱՄՆ-ի բանակում զինակիցները «խելագար  շուն» էին անվանում, ի վերջո որոշեց չշարունակել Թրամփի հետ համագործակցությունը  և ի նշան բողոքի Սպիտակ տան քաղաքականությունների դեմ, հայտարարեց, որ վայր է դնում պաշտպանության նախարարի լիազորությունները: Այս որոշումը հայտարարվեց մեկ օր նրանից հետո, երբ հանկարծակի կերպով տարածվեց Սիրիայից ԱՄՆ-ի բոլոր զորայինների հեռացման մասին լուրը: Ամերիկյան ԶԼՄ-ները հայտարարեցին, որ  Սիրիայից ամերիկացի զորայիններին հեռացնելու հարցով Թրամփը չի խորհրդակցել Մաթիսի հետ և Պենտագոնի ղեկավարի պաշտոնում նրա հակառակությունն անտեսվել է նախագահի կողմից: Այդուհանդերձ, որոշ հաղորդումների համաձայն, առաջիկա ամիսներին Աֆղանստանից ու Իրաքից ամերիկացի զորայինների որոշ բաժինի դուրս բերման շուրջ շշուկները Պենտագոնի ղեկավարին բերեցին այն եզրակացության, որ պիտի իր հրաժարականը ներկայացնի ԱՄՆ նախագահին, ինչն անմիջապես ընդառաջվեց վերջինիս կողմից:

Իհարկե ԱՄՆ-ի նախագահի և այդ երկրի պաշտպանության նախարարի միջև տարաձայնությունների անցյալը վերադառնում է գործող կառավարության առաջին օրերին: Ասվում է, ԱՄՆ պաշտպանության նախարարությունը դեմ է եղել որ գլխավորապես իսլամական որոշ երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելող հրամանագրին, ԱՄՆ-ի ու Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների դադարեցմանը, նաև ապաստանյալներին դիմակայելու համար զինծառայողների Մեքսիկայի հետ սահման գործուղելուն : Այդուհանդերձ Թրամփն առավել քան ԱՄՆ-ի որևէ այլ նախագահ անտեսել է պաշտպանության նախարարի և բանակի բարձրաստիճան հրամանատարների հորդորներն ու տված խորհուրդները:

Թվում է, որ 2020 թվականի նախագահական ընտրություններում հաղթելն ԱՄՆ-ի նախագահի համար շատ ավելի կարևոր է ռազմական ու անվտանգության ոլորտի պաշտոնատարների հորդորներից: Թրամփը հույս ունի Սիրիայից հեռանալու, արտասահմանյան պատերազմների ծախսերի կրճատման և սահմանների անվտանգության ապահովման միջոցով կանխել երկու տարի հետո կայանալիք ընտրություններում իր ձայների նվազումը: Այդուհանդերձ, նման քաղաքականությունները կառավարության կազմում անկարգություններ, իսկ Կոնգրեսում Թրամփի կուսակիցների մոտ սաստիկ զայրույթ են առաջացրել: Մաթիսի հրաժարականն էլ զայրույթ  է պատճառել Կոնգրեսում երկու կուսակցություններին անդամներին և դա այն պայմաններում, երբ վարչակազմի մյուս անդամ Ջոն Քելին էլ վայր է դրել Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի լիազորությունները, իսկ ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցչության ճակատագիրն անորոշ է մնում:

Հանրապետական սենատոր Մարքո Ռուբիոն ասում է. «Մաթիսի հրաժարականի նամակը միանշանակ բացահայտում է, որ մեր առաջնորդվում ենք քաղաքական խիստ սխալ որոշումների ուղղությամբ, որոնք վտանգի են մատնելու մեր երկիրը, վնասելու են մեր կոալիցիաներին և հզորացնելու են մեր թշնամիներին»:

Ամեն դեպքում, ԱՄՆ-ի արտաքին ու անվտանգության քաղաքականությունները խռովահույզ ու անորոշ ժամանակաշրջան են ապրում: Թրամփի ներկայացրած տնտեսական ազգայնական շարժումը փորձում է թեթևացնել ԱՄՆ-ի համաշխարհային կայսրության ծանր բեռը, որպեսզի հնարավոր լինի այդ երկրի ներքին վերակառուցման իրականացումը: Դա ի տես այն բանի, որ վաստակավոր քաղաքական այրերից, տեղեկատվական հասարակության անդամներից, զինվորականներից ու որոշ ԶԼՄ-ներից բաղկացած «քաղաքական էստաբլիշմենթը» նման կողմնորոշումը համարում են կայսրության փլուզման մեկնարկը և հակառակում են դրան: Այս երկու հոսանքների առճակատումը կարող է ԱՄՆ պաշտպանության նախարարի հրաժարականից շատ ավելի կարևոր զարգացումների հանգեցնել: