Սիրիայից ամերիկյան ուժերի դուրս գալու նպատակները
ԱՄՆ-ի հրաժարված պաշտպանության նախարարը Պենտագոնում իր աշխատանքային վերջին օրերի ընթացքում ստորագրել է Սիրիայից ամերիկյան ուժերի դուրս գալու հրամանը:
Ջեյմս Մաթիսի հրամանում ասված է, թե ամերիկյան ուժերը ինչ կարգով և երբ են դուրս գալու Սիրիայից: Պենտագոնը չի հրապարակել Սիրիայից ամերիկյան ուժերի դուրս գալու ծրագրի մանրամասները:
ԱՄՆ-ի ուժերը տեղակայվել են Սիրիայում կառավարության դեմ պայքարող ապստամբներին և ահաբեկչական խմբավորումներին աջակցելու համար: Սիրիայում տեղակայված ամերիկյան ուժերը լոգեստիկական և ռազմական աջակցություն են ցուցաբերել Սիրիայի կառավարության ընդդիմադիր ահաբեկչական խմբերին, ապստամբներին և ԻԼԻՊ-ին:
Սիրիայի կառավարությանը դեմ արևմտա-արաբա-եբրայական դաշինքը, չնայած մեծ քաղաքական, տնտեսական և ռազմական աջակցությանը, վերջապես չկարողացավ պարտության մատնել Սիրիայի կառավարությունը և նրա տարածաշրջանային ու վերտարածաշրջանային դաշնակիցներին:
Ակնհայտ է, որ ահաբեկիչների օգտին ԱՄՆ-ի միջամտությունը Սիրիայում լուրջ քաղաքական կորուստներ է պատճառել Վաշինգտոնին: Միևնույն ժամանակ, ԱՄՆ ռազմական ներկայությունը Աֆղանստանում, Իրաքում, Սիրիայում, Լիբիայում ու Եմենում, և ռազմական ահռելի ծախսերը, մեծ ճնշում են գործադրել ԱՄՆ գանձապետարանի վրա: Եվ ԱՄՆ-ի քաղաքացիների շրջանում աճել են հակապատերազմական տրամադրությունները: Հաշվի առնելով նման ճնշումները, ի վերջո, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստիպված էր որոշում կայացնել` ԱՄՆ զորքերը դուրս բերել Սիրիայից: Ակնկալվում է,որ Աֆղանստանում ԱՄՆ-ի ծրագրերի ձախողումը նույնպես կհանգեցնի ԱՄՆ-ի բոլոր ուժերի դուրս բերմանը այդ երկրից:
Այդուամենայնիվ, որոշ քաղաքական հոսանքներ և գործիչներ, ԱՄՆ-ի միլիտարիստական քաղաքականություններին համակրող դաշնակից երկրներ, խիստ քննադատել են ամերիկյան ուժերի դուրս գալու որոշումը: Այս անձինք ու խմբերը փորձում են Սիրիայից ամերիկյան զորքերի դուրս բերելու որոշումը ներկայացնել որպես տարածաշրջանի կայունությանը սպառնացող և նույիսկ ԻԼԻՊ ահաբեկչական խմբի հզորացմանը նպաստող քայլ:
1990 թ.-ին Քուվեյթի ազատագրման և այնուհետև 2003 թ.-ին Սադդամի ռեժիմը տապալելու պատրվակով Իրաք դեմ իրականացրած ռազմական հարձակումը, Մերձավոր Արևելքի տարածաշրջանը խորտակեց պատերազմի և քաոսի մեջ: Եվ այդ անապահովության պատճառով տարածաշրջանում ստեղծվեցին ահաբեկչական խմբավորումներն :
Այժմ կասկածներ և տարակուսանքներ կան Սիրիայից ամերիկյան զորքերի դուրս բերելու որոշման՝ ԱՄՆ-ի իշխանությունների իրական նպատակների ու մտադրությունների վերաբերյալ:
Որոշ տվյալներ ցույց են տալիս, որ ներքին աջակիցների վստահությունը շահելու նպատակով, Թրամփը կփոխի ամերիկյան զինված ուժերի մարտավարությունը տարածաշրջանում: Եվ ի վերջո, ամերիկյան հայտնի միլիտարիստական խմբերը կշարունակեն են իրենց միջամտության ռազմավարությունը ամբողջ աշխարհում:
ՌԴ դումայի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկիի խոսքերով, այժմ եկել է ժամանակը, որ ամերիկացիները ապացուցեն Սիրիայից հեռանալու իրենց խոստումը: