Մոսկվան կասկածներ ունի Սիրիայից ԱՄՆ-ի դուրս գնալու կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i102401-Մոսկվան_կասկածներ_ունի_Սիրիայից_ԱՄՆ_ի_դուրս_գնալու_կապակցությամբ
2011թվականից ԱՄՆ-ը իր արաբական ու արևմտյան դաշնակիցների հետ փորձել է Սիրիայում ահաբեկչական խմբերին հովանավորելով, կործանել այդ երկրի օրինական կառավարությանը: Անցած շաբաթ, Սիրիայից ամերիկյան ուժերի դուրս գալու մասին Թրամփի հարամանին խիստ հակադարձել են ամերիկացի դիվանագետները, պաշտոնատարներն ու ստրատեգները:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Դեկտեմբեր 25, 2018 08:51 Asia/Tehran
  • Մոսկվան կասկածներ ունի Սիրիայից ԱՄՆ-ի դուրս գնալու կապակցությամբ

2011թվականից ԱՄՆ-ը իր արաբական ու արևմտյան դաշնակիցների հետ փորձել է Սիրիայում ահաբեկչական խմբերին հովանավորելով, կործանել այդ երկրի օրինական կառավարությանը: Անցած շաբաթ, Սիրիայից ամերիկյան ուժերի դուրս գալու մասին Թրամփի հարամանին խիստ հակադարձել են ամերիկացի դիվանագետները, պաշտոնատարներն ու ստրատեգները:

Քննադատելով Թրամփի որոշումը, ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսը հայտարարեց, որ իր պարտականությունների կատարման շրջանակում, պարտավոր է եղել պաշտոնապես ստորագրել Սիրիայից ամերիկյան ուժերի դուրս գալու հրամանը: Ամերիկացի դիվանագետների տեսանկյունից, Թրամփի այս քայլը հարվածելու է տարածաշրջանում Վաշինգտոնի ստրատեգիական շահերին և անվստահություն ու հուսալքվածություն է առաջացնելու ԱՄՆ-ի դաշնակիցների մոտ:

Չնայած այս իրադարձություններին, Ռուսաստանը, որպես Սիրիայի հարցում գլխավոր դերակատար, կասկածանքով է վերաբերվում Թրամփի այդ որոշմանը: Երկուշաբթի օրը, ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը կասկած է հայտնել Սիրիայից իր ուժերին դուրս բերելու ԱՄՆ-ի որոշման լրջության կապակցությամբ:

Ռյաբկովը նշել է, որ ԱՄՆ-ի կառավարությունը, արաբական այս երկրում իր շահերը պահպանելու համար, ռազմական ներկայությունն անհրաժեշտ է համարում: Մոսկվան համոզված է, որ ԱՄՆ-ում հազարավոր  պատճառներ կբերեն՝ Սիրիայից ամերիկյան ուժերի դուրս գալու հարցը վերանայելու համար: Հաշվի առնելով անցյալի փորձը, դժվար կարելի է հավատալ Սիրիայից ԱՄՆ-ի դուրս գալու մտադրությանը:

Մոսկվայի տեսանկյունից, նկատի առնելով ԱՄՆ-ի տարածաշրջանային շահերն ու նպատակները, անհնար է թվում, որ այդ երկիրը պատրաստ լինի անտեսելով դրանք, դուրս գալ Սիրիայից: Վերջին ամիսների ընթացքում, մի շարք ամերիկացի ավագ պաշտոնատարներ հայտարարել են, որ Սիրիայում ԱՄՆ-ի ռազմական առաքելությունը շարունակվելու է:

Նրանք նշել էին, որ ԻԼԻՊ-ի դեմ բախումներն ավարտվելով, Սիրիայում ԱՄՆ-ի ռազմական առաքելությունը մեղմանալու է, սակայն Սիրիայում Իրանի ազդեցությանը դիմակայելու համար շարունակվելու է:

Այդ մոտեցման կողմնակիցներն են՝ ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոնը և Սիրիայում ԱՄՆ-ի հատուկ պատվիրակ Ջեյմս Ջեֆրին:

Անցած օգոստոսի վերջին Բոլթոնը հայտարարեց, որ իրենք ցանկանում են որպեսզի Իրանը Սիրիայից դուրս բերի իր ուժերին: Սիրիայի հարցով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին ևս ասել էր, որ Վաշինգտոնը մինչև Սիրիայից Իրանի և այդ երկրի կողմից հովանավորվող աշխարհազորայինների դուրս գալը, շարունակելու է մնալ Սիրիայում:

Այս դիրքորոշումները խիստ հակասում են Թրամփի հայտարարությանը: Չնայած Սիրիայում ԱՄՆ-ի ռազմական ներկայության առաջին պատրվակը ԻԼԻՊ-ի դեմ պայքարն էր, սակայն հետագայում Սիրիայում Իրանի և նրա դաշնակիցների ներկայությունն այդ երկրում օրակարգ դարձավ Վաշինգտոնի համար: Հենց դա էլ կասկած է առաջացնում ռուսների մոտ՝ Սիրիայից դուրս գալու ամերիկացիների անկեղծության կապակցությամբ:

Իրանը համոզված է, որ ԱՄՆ-ը սուտ է ասում ԻԼԻՊ-ի դեմ պայքարի մասին: Իրանի արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի խոսքով, ԱՄՆ-ը երբեք չի պատերազմել ԻԼԻՊ-ի դեմ և Սիրիայում այդ երկրի ներկայությունը ոչ ընդդիմության և ոչ էլ մյուս սիրիացիների օգտին չի եղել: