Դամասկոսում Էմիրությունների դեսպանության վերաբացման պատճառներն ու հետևանքները
Անցած օրը ԱՄԷ-ն Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում վերաբացել է իր դեսպանությունը:
2011թ. մարտից Սիրիայում ցույցեր սկսվեցին: Արտաքին ուժերի, այդ թվում ԱՄԷ-ի միջամտությամբ, այդ ներքին խնդիրը վերածվեց միջազգային ճգնաժամի: Նպատակը Սիրիայում իշխող համակարգի կործանումն էր, որի համար տարբեր քայլեր ձեռնարկվեցին՝ զինվեցին ահաբեկիչները և ֆինանսապես հովանավորվեցին, միջազգային ու տարածաշրջանային որոշ կառույցներ ևս ճնշում գործադրեցին Սիրիայի համակարգի վրա և հովանավորեցին ընդդիմադիր խմբավորումներին:
ԱՄԷ-ը մեկն էր արաբ դերակատարներից, որոնք Սաուդյան Արաբիայի հետ ամենամեծ աջակցություն ցուցաբերեցին ահաբեկչական խմբավորումներին ու ընդդիմությանը:
ԱՄԷ-ն առաջին արաբական պետությունն է, որ վերաբացել է իր դեսպանությունը Դամասկոսում, այն պայմաններում երբ Բաշար Ասադը դեռ Սիրիայի նախագահն է և այդ երկրի քաղաքական համակարգում փոփոխություն տեղի չի ունեցել:
Թվում է, թե երկու գործոններ են դերակատար Սիրիայում ԱՄԷ-ի դեսպանության վերաբացման համար: Առաջինն այն է, որ Էմիրությունները եկել է այն եզրակացության, որ Սիրիայում համակարգը չի փոխվելու և Բաշար Ասադը շարունակելու է իշխանության մեջ մնալ:
Հետևաբար Սիրիայում մեծանալու է այն երկրների ազդեցությունը, որոնք Սիրիային օգնել են ահաբեկչության դեմ պայքարում, այդ թվում մեծանալու է նաև Թուրքիայի ազդեցությունը, որն Աստանայի նիստերում հրադադարի դիտորդ երկրներից էր: Այս բոլորն այն դեպքում, երբ Էմիրությունների տեսանկյունից, Սիրիան արաբական ինքնություն ունի:
ԱՄԷ-ի խորհրդատու նախարար Անվար Ղարաղաշն ասել է.«Հաշվի առնելով Իրանի ու Թուրքիայի տարածաշրջանային ազդեցությունը, կարևորվում է Սիրիայում արաբական երկրների դերակատարությունը»:
Իսկ երկրորդ գործոնն այն է, որ Սիրիան ահաբեկչությունից հետո նոր փուլ է մտել և տարբեր երկրները փորձում են վերականգնել հարաբերությունները Դամասկոսի հետ: Հատկապես Էմիրությունների նման կապիտալիստական երկրները փորձում են Սիրիայի վերակառուցման գործընթացին մասնակցելով, ապահովել իրենց տնտեսական շահերը:
ԱՄԷ-ի արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ ասված է, որ Էմիրությունները ցանկանում է երկու եղբայր պետությունների հարաբերությունները վերադարձնել նորմալ հուն:
Դամասկոսում դեսպանություն վերաբացելու ԱՄԷ-ի քայլը կարևոր պատգամներ ունի:
Առաջինն այն է, որ Սիրիայում իշխող համակարգը հաղթել է ահաբեկիչների դեմ պատերազմում և այդ երկրում տիրող ճգնաժամում ձախողել է ԱՄԷ-ի ու մյուս արաբական պետությունների ռազմավարությունը:
Երկրորդ այն է, որ Էմիրությունների այս քայլին կհետևեն մյուս արաբական դեսպանությունները և դա նախաբան կլինի ԱՊԼ (Արաբական պետությունների լիգա) Սիրիայի վերադարձի համար:
Որոշաղբյուրներ հայտարարել են, որ գալիք օրերի ընթացքում Բահրեյնն ու Քուվեյթը ևս Դամասկոսում կվերաբացեն իրենց դեսպանությունը: Ի դեպ, վերջերս Կահիրեում անցկացված ԱՊԼ-ի նիստում քննարկվել է այդ միություն Սիրիայի վերադարձի հարցը: