Մոգերինի. «Պետք է պահպանել ՀԳՀԾ-ն և գործադրել SPV-ն»
ՀԳՀԾ-ն շատ կարևոր պայման է միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար: Սակայն 2018 թ. մայիսին ԱՄՆ-ը միակողմանիորեն հրաժարվեց ՀԳՀԾ-ից, փորձելով տապալել միջուկային պայմանագիրը:
Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավարը և եվրոպական երկրները փորձում են պահպանել ՀԳՀԾ-ն:
Ֆեդերիկա Մոգերինին, 2019 թվականի առաջին օրն ասել է.«Եվրամիությունը համագործակցում է միջազգային հանրության մյուս անդամ երկրների հետ, որպեսզի պահպանվի Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը՝ միջուկային համաձայնագիրը»:
Չնայած Վաշինգտոնի սպառնալիքներին և հոգեբանական պատերազմներին, Բրյուսելն ընդգծել է ՀԳՀԾ-ն պահպանելու համար ջանքերը շարունակելու անհրաժեշտությունը:
Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատարը խոստովանել է, որ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի իրագործումը շարունակելու համար պետք է երաշխավորվի, որ 2019 թ-ին Իրանի հետ օրինական առևտուր իրականացնելու ցանկություն ունեցող ընկերությունները ոչ մի խնդիր չեն ունենա»:
Եվրամիությունը ձգտում է ընդունել և իրականացնել միջոցներ, ինչպես օրինակ, արգելափակող օրենքի վերահաստատումը, նաև հատուկ ֆինանսական մեխանիզմ ստեղծումը՝ Իրանի հետ ֆինանսական, առեւտրային և էներգետիկ փոխհարաբերությունները շարունակելու նպատակով: Չնայած Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների երկրորդ փուլի իրականացմանը, եվրոպացիները չեն գործադրել SPV-ն :
Մոգերինին պնդում է, որ ֆինանսական հատուկ մեխանիզմը գործադրելու ջանքերը կշարունակվեն նաև 2019 թվականին: Այնուամենայնիվ, այս ուղղությամբ ջանքերը դեռևս չեն հանգել շոշափելի արդյունքների: Թեհրանը բազմիցս ընդգծել է, որ ՀԳՀԾ-ի ձեռքբերումը պահպանելու համար կպահանջվի լուրջ և արդյունավետ ջանքեր, 4 + 1 խմբի անդամների կողմից, նվազեցնելով ԱՄՆ-ի կողմից սահմանված շրջափակումների բացասական ազդեցությունները:
Եթե այդ ուղղությամբ արդյունավետ քայլեր չձեռնարկվեն, ապա տրամաբանական չէ, որ Իրանը մնա ՀԳՀԾ-ում և շարունակի իր ընդունած պարտավորությունները միջուկային համաձայնության շրջանակում, որը չի համապատասխանում Իրանի շահերին:
ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆն ասել է.-«Եվրոպացիները լուրջ հնարավորություն ունեցան Իրանում, սակայն կորցրեցին այն, Միացյալ Նահանգների դեմ պասիվության պատճառով, կամ ներքին անհամաձայնության ու օպորտունիզմի պատճառով, իսկ SPV մասով տուժող կողմը Եվրոպան է»:
Հաշվի առնելով շատ դեպքերում, Եվրոպայի և ԱՄՆ միջև բազմաբնույթ տարաձայնությունները, ներառյալ՝ SPV գործադրումը, դա կարևոր քայլ է Եվրոպայի համար՝ ԱՄն-ից իր անկախությունը պահպանելու համար:
ԱՄՆ-ի մոտեցումը ՀԳՀԾ-ին, վկայում է միակողմանիության, ահաբեկման ու այլ երկրներին իր կամքը պարտադրելու քաղաքականության մասին:
Հետևաբար, Իրանը հավատում է, որ եթե Եվրամիությունը իսկապես ցանկանում է պահպանել ՀԳՀԾ-ն, ապա այն պետք է կանգնի Վաշինգտոնի ամբարտավան մոտեցման դիմաց և պաշտպանի Իրանի օրինական իրավունքները:
Միացյալ Նահանգներին դիմակայելը պահանջում է որպեսզի եվրոպացիները ամեն ինչ անեն, որպեսզի կարողանան պահպանել ՀԳՀԾ-ն և գործադրել SPV -ն: