Զարիֆն անդրադարձել է ԱՄՆ-ի իրանաֆոբիայի քաղաքականությանը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i102965-Զարիֆն_անդրադարձել_է_ԱՄՆ_ի_իրանաֆոբիայի_քաղաքականությանը
ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը, թուիթերում հրապարակած գրառման մեջ նշել է. «ԱՄՆ-ն իրական արտաքին քաղաքականությունը փոխարինում է հիվանդագին իրանաֆոբիայով»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 09, 2019 07:29 Asia/Tehran
  • Զարիֆն անդրադարձել է ԱՄՆ-ի իրանաֆոբիայի քաղաքականությանը

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը, թուիթերում հրապարակած գրառման մեջ նշել է. «ԱՄՆ-ն իրական արտաքին քաղաքականությունը փոխարինում է հիվանդագին իրանաֆոբիայով»:

Զարիֆի թուիթերյան գրառումը անուղղակի կերպով ակնարկում է Իրանի կապակցությամբ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությանը: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, որ իրանաֆոբիայի տարածման առաքելությամբ տարածաշրջան է ուղևորվել, երեքշաբթի օրը Հորդանանում կրկնեց Իրանի դեմ ուղղված անհիմն հայտարարությունները: Պոմպեոն Ամանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ գայտարարեց, որ անհրաժեշտ է պայքաևել «տարածաշրջանում Իրանի բացասական ազդեցության» դեմ:

Հակառակ ՀԳՀԾ-ն լիարժեքորեն գործադրելու  միջազգային հանրության ջանքերին, ԱՄՆ-ն շանտաժի է դիմում և հիվանդագին կերպով փորձում է իր անսովոր քայլերը ներկայացնել տարածաշրջանի ու աշխարհի կայունության ու անվտանգությանը սատարող նպատակաուղղված դիվանագիտական շրջանակում, մինչդեռ այս քաղաքականության քննարկումն այլ իրականություն է պարզում:

Իրանաֆոբիայի միջսցով, ԱՄՆ-ն ցանկանում է դիմակայել Թեհրանին: Իհարկե, այս ռազմավարությունը միայն Թրամփի նախագահության շրջանով չի սահմանափակվում: Այն օրվանից, երբ հաղթեց իսլամական հեղափոխությունը, ձևավորվեց նաև իրանաֆոբիայի շարժումը և Իրանի դեմ ԱՄՆ-ի փափուկ պատերազմի շրջանակում կայուն ընթացք ստացավ: Հեղափոխության տարածման մասին հայտարարությունը, իսլամական հեղափոխության գաղափարների և ահաբեկչության միջև  ընդհանուր եզրեր անցկացնելը, Իսրայելի ատոմային զենքերի վտանգը քողարկելու նպատակով Իրանի միջուկային խաղաղանպատակ ծրագրի դեմ շանտաժը, և տարածաշրջանում Իրանի կողմից անկայունացնող քայլերի մասին մեղադրանքն ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության գործիքներից են եղել:

Թրամփի պետայրերի շրջանում Իրանին որպես սպառնալիք ներկայացնելու սովորությունը ձևավորվեց Արաբիայի ու Իսրայելի համագործակցությամբ՝ Վաշինգտոնում: Այս սցենարում, միջուկային հարցն ու իրանաֆոբիան սահմանվեցին որպես ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության գլխավոր առանցքներ:

Միջին Արևելքի հարցերի փորձագետ Վլադիմիր Սաժինն ասում է. «ԱՄՆ-ն վարում է իրանաֆոբիայի քաղաքականություն, իսկ Արաբիան ու  Իսրայելը սրում են այն»:

Այս սպառնալիքի արմատները գտնվում են ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ: Սակայն ԱՄՆ-ն փորձում է Իրանից սարսափելի պատկեր ներկայացնելով, թաքցնել այդ ավերիչ դերակատարության էությունը:

ԱՄՆ-ի իրանաֆոբիայի քաղաքականության մեջ վիճելի թեման այն է, որ նույնիսկ Թրամփին մոտիկ կանգնած գաղափարական շրջանակներն իրենց ռազմավարական քննարկումներում Իրանի սպառնալիքն այնքան էլ լուրջ  չեն համարում ԱՄՆ-ի համար:

Քաղաքական վերլուծաբան Քառոլ Ջիաքոմոն, «Նյու Յորք Թայմզ»-ում հրապարակված հոդվածում գրում է. «Մայք Պոմպեոն ԱՄՆ-ի պահպանողականներին պատկանող «Հերիթեջ» հիմնադրամում  Իրանի թեմայով բանախոսություն ունեցավ: Պոմպեոյի հայտարարություններն ու նրա կողմից Իրանին ներկայացված նախապայմանները պարզեցին, թե Թրամփի վարչակազմն ինչ է պահանջում Իրանից. Կապիտուլացիա, այսինքն՝ հանձնվել...»:

ԱՄՆ-ն տարիներ շարունակ Իրանին մեղադրել է այն հարցում, որ միջամտող ու անկանխատեսելի դերակատար է: Սակայն այսօր Թրամփն իր վարած քաղաքականությամբ աշխարհին ի ցույց է դրել ԱՄՆ-ի իրական դիմագիծը: Սա հենց այն իրականությունն է, որ Զարիֆը ներկայացրել է՝ նկարագրելով Իրանի հանդեպ ԱՄՆ-ի արտաքին  քաղաքականությունը: