Ջոն Բոլթոնի ծրագրերի ձախողումը` Արևմտյան Ասիա կատարած այցի ընթացքում
Թուրքիայի նախագահ Էրդողանի` ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի հետ հանդիպումից հրաժարվելը և Բոլթոնի` Թուրքիայից հեռանալը, վկայում են ԱՄՆ-ի տարածաշրջանային քաղաքականության ձախողման մասին:
Այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Էրդողանը մերժել է ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոնի հետ հանդիպման առաջարկը, վերջինս մեկնել է Թուրքիայից:
Թուրքիայի նախագահը վերջերս քննադատության է ենթարկել ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդականին, քանի որ վերջինս ամերիկյան զորքերի Սիրիայից դուրս գալու համար նախապայման է առաջարկել Թուրքիային՝ պաշտպանել Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներիին (ԺԻՋ-YPG):
Բոլթոնի Թուրքիա կատարած այցի խայտառակ պարտությունը այն պայմաններում է տեղի ունեցել, երբ թուրքական կողմի հետ բանակցությունների առանցքներից էր Սիրիայից ԱՄՆ-ի զորքերի դուրս բերումը, այդ թվում ` S 400 ռուսական պաշտպանական համակարգերի ձեռքբերումը Անկարայի կողմից: Բացի այդ, Սիրիայի հյուսիսում տիրող իրավիճակը և ԱՄՆ-ի կողմից հովանավովող զինված խմբերի դերը այս տարածքում, կազմում էին թուրքական իշխանությունների հետ Բոլթոնի քննարկումների առանցը, որոնք սակայն ապարդյուն են անցել:
Ավելի վաղ, Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը, Վաշինգտոնին կոչ էր արել մեկնաբանել Քրդական աշխատավորական կուսակցության PKK- ի վերաբերյալ Բոլթոնի կողմից արված վերջին հայտարարությունը:
Ջոն Բոլթոնն ասել էր, որ ԱՄՆ-ն դուրս կգա Սիրիայից, եթե չխաթարվի Վաշինգտոնի կողմից հովանավորվող քրդական ուժերի անվտանգությունը :
Անկարայի պաշտոնատարները համոզված են որ ԱՄՆ-ը փորձում է ապահովել Սիրիայում քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) և «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատների» (ԺԻՋ-YPG) անվտանգությունը:
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի և պետքարտուղար Մայք Պոմպեոյի տարածաշրջան կատարած այցը կայացավ ԱՄՆ-ի զորքերը Սիրիայիցից դուրս բերելու՝ Դոնալդ Թրամփի որոշումից հետո, որին ընդդիմացել են ԱՄՆ որոշ կոնգրեսականներ:
ԱՄՆ Կոնգրեսի որոշ պաշտոնյաներ փորձել են ճնշել Սիրիայից ԱՄՆ զորքերը դուրս բերելու Դոնալդ Թրամփի որոշումը:
Բոլթոնը հեռախոսազանգ է ունեցել Հորդանանի թագավոր Աբդուլլա II- ի հետ: Հորդանանի թագավորը Բոլթոնին ասել է, որ Հորդանանը աջակցում է Սիրիայի ճգնաժամի քաղաքական լուծման հասնելու ջանքերին, որոնք ընդգծում են Սիրիայի ժողովրդի միասնությունը և նրա տարածքային ամբողջականությունը:
Ջոն Բոլթոնը, նախքան Թուրքիա մեկնելը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ մամլո ասուլիսի ժամանակ հովանավորել էր Սիոնիստական օկուպանտ ռեժիմի կողմից պաղեստինցիների և տարածաշրջանի ժողովուրդների դեմ իրականացրած ոճրագործությունները և հանցագործությունները:
Պաղեստինի ազատագրման կազմակերպության գործադիր կոմիտեի գլխավոր քարտուղար Սաեբ Արակաթը, քննադաելով ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդականի այցը Իսրայել, ընդգծել է, որ այդ այցն ավելի սրում տագնապը, բռնությունն ու անօրինականությունը տարածաշրջանում: Նա նշել է որ Ղուդսը պաղեստինցիների հավիտենական մայրաքաղաքն է:
2017 թվականի դեկտեմբերի 6-ին, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն անօրիանական որոշում ընդունեց՝ ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից Ղոդս տեղափոխելու վերաբերյալ: 2018 թվականի մայիսի 14-ին, ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխվեց Ղոդս:
Վերլուծաբաններն ընդգծել են, որ Ջոն Բոլթոնի այցը Թուրքիա, կատարվել է Վաշինգտոնի միջամտության քաղաքականության շրջանակներում` գլոբալ կարգը փոխելու համար: