Իսրայելի կողմից Սիրիայի վրա շարունակական հարձակումների պատճառները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i103121-Իսրայելի_կողմից_Սիրիայի_վրա_շարունակական_հարձակումների_պատճառները
Իսրայելի ռեժիմի կործանիչները ուրբաթ գիշեր մի անգամ ևս թիրախ են դարձրել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 12, 2019 15:04 Asia/Tehran
  • Իսրայելի կողմից Սիրիայի վրա շարունակական հարձակումների պատճառները

Իսրայելի ռեժիմի կործանիչները ուրբաթ գիշեր մի անգամ ևս թիրախ են դարձրել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսը:

Սա առաջին անգամը չէ, որ Իսրայելի կործանիչները հարձակման թիրախ են դարձնում Սիրիայի տարբեր շրջանները: Միայն անցած մեկ ամսվա ընթացքում սա երկրորդ անգամն է ինչ կատարվել է այս անօրինական քայլը: Հարց է առաջանում թե որո՞նք են Իսրայելի այս քայլերի պատճառները: 

Առաջին պատճառն այն է, որ Իսրայելի կործանիչները փորձում են կանխարգելել Սիրիայում հօգուտ այդ երկրի համակարգի ուժի հավասարության փոփոխությունը: Իսրայելն այն դերակատարներից է, որ Սիրիայում ահաբեկչական ներքին պատերազմի շղթայազերծումն ու շարունակումը իր օգտին է համարել, քանի որ մի կողմից Սիրիայի բանակի ու ահաբեկիչների բախման և մյուս կողմից Սիրիայում Սաուդյան Արաբիայի ու ԻԻՀ-ի պրոքսի պատերազմի ականատեսն է եղել: Հետևաբար Սիոնիստական ռեժիմը ահաբեկչների դեմ Սիրիայի ու նրա դաշնակիցների տարած հաղթանակներից դժգոհ է և հրթիիռային հարձակումներով փորձում է օգնել ահաբեկիչներին:

Իսրայելի այս քայլի երկրորդ պատճառն ԻԻՀ-ի հետ ռազմական առճակատումն է: Սիոնիստական ռեժիմը առ այսօր մեծ ջանքեր է գործադրել Իրանի դեմ ռազմական հարձակում իրականացնելու հարցում համոզելու ԱՄՆ-ին, սական այդ ջանքերը անօգուտ են եղել: Հետևաբար, Իսրայելը փորձում է Սիրիայում ինչ-որ կերպ ռազմական առճակատում ունենալ ԻԻՀ-ի հետ և ստուգել Իրանի պաշտպանական ու զսպողական ուժը: Թվում է թե Իսրայելը լավատեղյակ է Իրանի պաշտպանական ու հրթիռային կարողությունից, քանի որ որոշ ժամանակ առաջ Սիրիայում Իրանի դիրքերի ուղղությամբ արձակված հրթիռների մեծ մասը խոցվել են: Ուրբաթ գիշեր Դամասկոսի օդանավակայանի վրա իրականացված հարձակման ընթացքում, Սիրիաի հակաօդային պաշտպանական համակարգը արձակված հրթիրռների մեծ մասը ոչնչացրել է օդում: 

Երրորդ պատճառն այն է, որ Սիոնիստական ռեժիմի առանձնահատկություններից մեկը ռազմատենչությունն է: Սիոնիստական ռեժիմը պատերազմներ հրահրելով իր շահերն է հետապնդում, սակայն այժմ այս ռեժիմի բանակի պայմաններն այնպիսին են, որ նոր պատերազմի մեջ ներքաշվելու կարողությունը չունի: 

Այդ ուղղությամբ վերջերս թոշակի անցած Սիոնիստական ռեժիմի բարձրաստիճան սպա գեներալ Իսահակ Բրիքը, նշելով որ բանակի վիճակը ողբալի է, խոստովանել է, որ Թել Ավիվի բանակը դեպի պատերազմի դաշտ ուժերի արագ փոխադրման հարցում շատ դժվարություններ ունի և նոր պատերազմի մեջ ներքաշվելու կարողությունը չունի: 

Բացի այդ, ներքին տարաձայնությունների և դեղին բաճկոնավորների շարժման ազդեցությամբ Իսրայլեին ուղղված տնտեսական մարտահրավերների բերումով Նեթանյահուի կառավարության փլուզումը ցույց է տալիս, որ Սիոնիստական ռեժիմը ելնելով քաղաքական ու տնտեսական պատճառներից նոր պատերազմի մեջ մտնելու պատրաստությունը չունի: 

Հետևաբար Սիոնիստական ռեժիմը շարունական ու կարճատև հարձակումներով փորձում է հնրային կարծիքը շեղել իր ներքին խնդիրներից ու անուղղակիորեն ցույց տալ իր ռազմական կարողությունները: Այն կարողությունները, որ այժմ պարզվել է, որ վատ վիճակում են գտնվում: