Ֆրանսիայում շարունակվում է «դեղին բաճկոնավորների» շարժումը. ի՞նչ են պահանջում ցուցարարները
Նախօրեին ֆրանսիական մի շարք քաղաքներում անցած ցույցերը կրկին ուղեկցվել են զանգվածային անկարգություններով: Սա «դեղին բաճկոնավորների» թվով 9-րդ շաբաթօյա զանգվածային բողոքի ակցիան էր:
Նախօրեին Ֆրանսիայում «դեղին բաճկոնավորների» հերթական զանգվածային բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալվել է 100 մարդ: Իրավապահները, ցուցարարներին ճնշելու նպատակով, օգտագործել են արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ:
Թեև բողոքի ակցիաները սկսվեցին Ֆրանսիայում 2018 թ.-ի նոյեմբերի 21-ին, դրանց ծագումը պետք է փնտրել նախորդ տարիներին, հատկապես 2008 թ. սկսված Եվրոպական տնտեսական ճգնաժամի մեջ:
Տնտեսական խնդիրները հանգեցրել են գործազրկության բարձրացմանը, վերջին տարիներին ֆրանսիացիների կենսամակարդակի անկումը և եկամտի նվազմանը և նախկին կառավարություններից ոչ մեկը չի կարողանում վերահսկել տնտեսական պայմաններն ու բարելավել իրավիճակը:
Մյուս կողմից, քաղաքական, սոցիալական և անվտանգության ճգնաժամերը, ինչպիսիք են՝ ապաստան հայցողների թվի ավելացումը և ահաբեկչական հարձակումների վտանգը, վերջին տարիներին ավելացել են ծախսերը, հատկապես ռազմական ու անվտանգության ոլորտներում:
Այս պայմաններում Էմանուել Մակրոնի խոստումները 2017 թ.-ի նախագահական ընտրություններում հանգեցրին նրա ընտրությանը որպես Ֆրանսիայի նախագահ:
Սակայն Մակրոնի դիրքորոշումը ոչ միայն չի բարելավել ֆրանսիացիների կենսապայմանները, այլև նպաստել է աղքատության և գործազրկության տարածմանը:
Սոցիալական անհավասարության և դասակարգային ճեղքվածքի ավելացումն այժմ շատ լուրջ խնդիր է ֆրանսիացիների համար: Թեև Մակրոնը խոստացել է բարելավել իրավիճակը, սակայն ֆրանսիական զայրացած բողոքողները չեն ընդունում նրա խոստումներն ու պահանջել են գործնական քայլեր ձեռնարկել պայմանների բարելավման համար:
Հունվարի 11-ին, Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունեսը հայտարարել է, որ անվտանգության ուժերը մեծացնում են իրենց հնարավորությունները և փոխում են գործողության եղանակը: Նա հավելել է, որ եթե վանդալիզմի համատարած դրսևորումները զանգվածային բողոքներում ավելանան, հասարակությունն ավելի շատ ձերբակալություններ կտեսնի:
«Դեղին բաճկոնավորների» թվով 9-րդ շաբաթօյա զանգվածային բողոքի ակցիան անցկացվեց այն պայմաններում, երբ ֆրանսիացի պաշտոնյաները հույս ունեին, որ անվտանգության միջոցառումներն ու տնտեսական խոստումները արդյունավետ են եղել և նվազել է բողոքի հանրահավաքների մասնակիցների թիվը:
Ֆրանսիայի քաղաքական հետազոտությունների ինստիտուտի Cevipof ուսումնասիրության համաձայն, Ֆրանսիայի քաղաքական և ժողովրդավարական ինստիտուտների հանդեպ անվստահությունն աճել է:
Ֆրանսիայի կառավարության առաջնայնությունը 2019 թվականի առաջին ամիսներին սոցիալական և քաղաքական ճգնաժամից դուրս գալն է: Ֆրանսիայի կառավարությունը հունվարի 15-ին կանցկացնի ազգային բանավեճ, երկրի ժողովրդի ու իշխանության միջև հաշտեցման համար:
Այնուամենայնիվ, չի թվում, որ նման միջոցառումները կարող են հանգստացնել ֆրանսիացի զայրացած ցուցարարներին: