Մադագասկարի բանակը հայտարարել է իշխանությունն իր ձեռքը վերցնելու մասին
https://parstoday.ir/hy/news/world-i238094-Մադագասկարի_բանակը_հայտարարել_է_իշխանությունն_իր_ձեռքը_վերցնելու_մասին
Մադագասկարում զինվորականները հայտարարել են երկրում պետական իշխանությունը ռազմական խորհրդի վերահսկողությանը փոխանցելու մասին, որի մեջ մտնում են բանակի, ժանդարմերիայի և ազգային ոստիկանության ներկայացուցիչները։
(last modified 2025-10-15T07:37:20+00:00 )
Հոկտեմբեր 15, 2025 11:07 Asia/Tehran
  • Մադագասկարի բանակը հայտարարել է իշխանությունն իր ձեռքը վերցնելու մասին

Մադագասկարում զինվորականները հայտարարել են երկրում պետական իշխանությունը ռազմական խորհրդի վերահսկողությանը փոխանցելու մասին, որի մեջ մտնում են բանակի, ժանդարմերիայի և ազգային ոստիկանության ներկայացուցիչները։

Այդ մասին տեղեկացնում է Deutsche Welle-ն։  Իշխանափոխությունը տեղի է ունեցել Մադագասկարի նախագահ Անդրի Ռաձուելինայի արտասահման փախուստի մասին լուրը տարածվելուց մեկ օր անց։ 

«Մենք իշխանությունը մեր ձեռքն ենք վերցրել», - հայտարարել է գնդապետ Մայքլ Ռանդրիանինան։

Սահմանադրությունը կասեցվել է, և բոլոր պետական ​​հաստատությունները, բացառությամբ Մադագասկարի խորհրդարանի ստորին պալատի, լուծարվել են:

Զինվորականների կողմից իշխանափոխության մասին հայտարարելուց մի քանի րոպե առաջ խորհրդարանի անդամները քվեարկել են Ռաձուելինային պաշտոնանկ անելու օգտին:

Ռազմական խորհրդի կազմում են նաև CAPSAT էլիտար ստորաբաժանման անդամները, որը 2009 թվականի հեղաշրջման ժամանակ օգնել է Անդրի Ռաձուելինային գալ իշխանության։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռաձուելինան ֆրանսիական ռազմական ինքնաթիռով լքել է երկիրը հոկտեմբերի 12-ին՝ զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին:  Ռուձուելինայի մեկնումը երկրից համաձայնեցվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: