Իրանի պաշտոնական բողոքը՝ Լեհաստանում հակաիրանական կոնֆերանս անցկացնելու ԱՄՆ-ի որոշման կապակցությամբ
Թեհրանում Լեհաստանի դեսպանության հավատարմատար Վիչեկ Օնլետը շաբաթ օրը կանչվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն և նրան է փոխանցվել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնական բողոքի նոտան՝ ԱՄՆ-ի նախաձեռնությամբ Վարշավայում հակաիրանական կոնֆերանս անցկացնելու կապակցույամբ Լեհաստանի ցուցաբերած համագործակցության վերաբերյալ:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ուրբաթ օրը հայտարարեց, որ Վաշինգտոնը մտադիր է Իրանի հարցով փետրվարի 13-ին և 14-ին համաժողով կազմակերպել Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում:
Սա վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ը որպես ահաբեկիչների հովանավոր և անվտանգությունն ու կայունությունը խափանող տարածաշրջանում նոր դավադրության է ձգտում: Ավելի վաղ, ԱՄՆ-ը Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորմանը Ալբանիա տեղափոխելով, ապացուցեց, որ իր նպատակն է եվրոպական երկրներին մասնակից դարձնել տարածաշրջանում իր վտանգավոր քաղաքականություններում: Այս անգամ ԱՄՆ-ը Լեհաստանին է ընտրել իր միջամտողական քաղաքականություններում որպես գործընկեր, որպեսզի հակաիրանական իր նպատակներն իրագործի Միջին Արևելքում խաղաղության ու անվտանգության թեմայով համագումարի անցկացման քողի տակ:
Լեհաստանի մասնակցությամբ Թեհրանի դեմ համատեղ ճակատ ստեղծելու սցենարը ներկայացվեց այն ժամանակ, երբ մի շարք եվրոպական պետություններ Թեհրանին մեղադրեցին Եվրոպայում իր ընդդիմության դեմ գործողություններն իրականացնելու մեջ: Այդ սցենարի համար նախաբան են հանդիսացել Դանիայի և Ֆրանսիայի հայտարարությունն ուղղված Իրանի անվտանգության կառույցների դեմ և Լեհաստանի նիստում Պոմպեոյի հայտարարությունը :
Անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարի տարածաշրջանային այցելությանը և Լեհաստանում հակաիրանական համագումար անցկացնելու նրա ծրագրին, արաբական աշխարհի անվանի վերլուծաբան Աբդոլբարի Աթվանը «Ալ-Յոմ» օրաթերթում տպագրված հոդվածում գրել է.«Այս համագումարը մեզ հուշում է «Սիրիայի բարեկամներ» անունը կրող համագումարի մասին, որը կայացավ ԱՄՆ-ի գլխավորությամբ և ավելի քան 65 արաբական ու արևմտյան երկրների մասնակցությամբ: ԱՄՆ-ը զայրացած է ահաբեկիչների կրած պարտությունից և փորձում է լրատվական ճանապարհով մեկուսացնել այդ ձախողումների գլխավոր գործոնը հանդիսացող Իրանին»:
Աթվանը նշել է, որ Պոմպեոյի այցը տարածաշրջան հաջող չի լինելու և միայն կողոպտելու է Պարսիցծոցյան մի շարք արաբական երկրների գանձարաններում մնացած միլիարդավոր դոլարները:
Պոմպեոն ասել էր, որ ԱՄՆ-ն մտադիր է Իրանին վերահսկելու փուլից անցնել հարձակման փուլի:
Ակնհայտ է, որ նրանք այդպիսով ձգտում են իրանաֆոբիա տարածել:
Լեհաստանում հակաիրանական համագումարի անցկացումը ԱՄՆ-ի հետ Եվրոպային համաքայլ դարձնելու նպատակով է եղել:
Իրանի արտգործնախարարության խոսնակ՝ Բահրամ Ղասեմին նշելել է, որ նման նիստ գումարելը կարելի է Իրանի հարցով ԵՄ-ի անդամների միջև պառակտում ու ճեղքվածք առաջացնելու ուղղությամբ ԱՄՆ-ի կողմից գործադրված ջանք համարել:
Հետևաբար Թեհրանն ակնկալում է, որ Լեհաստանը ԱՄՆ-ին չաջակցի այդ համագումարի անցկացման հարցում, որովհետև այդ քայլերի միակ նպատակն է խեղաթյուրել իրողությունները: