Իրանի և եվրոպական երկրների միջև առավել լուրջ բանակցության անհրաժեշտությունը
Հարաբերությունների ապագան ուրվագծելու նպատակով, առավել լուրջ բանակցություններ պիտի ընթանան Իրանի ու եվրոպական երկրների միջև:
Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի նախագահ Սեյեդ Քամալ Խառազին, երեքշաբթի օրը Թեհրանում հանդիպելով միջազգային հակամարտությունների կարգավորման բնագավառում ակտիվ «Նորֆ» նորվեգական հետազոտական կենտրոնի պատվիրակությանն ընդգծել է այդ հարցը և վտանգավոր բնութագրել Եվրոպայի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդեգրած դիրքորոշումը:
Խառազին նշել է, որ ՀԳՀԾ-ից Իրանի հրաժարումը չի բխում եվրոպական երկրների շահերից: Նա ասել է. «Թեհրանն ակնկալում էր, որ ԵՄ-ն, որպես միջուկային համաձայնության կողմ, ԱՄՆ-ի հրաժարումից հետո գործնական քայլեր վերցնի: Սակայն նրանք Վաշինգտոնի ճնշման ներքո մինչ այսօր որևէ քայլ չեն վերցրել և սա վատ ազդեցություն է թողել իրանցիների վրա, որոնք հավատարիմ են մնացել իրենց պարտավորությանը»:
Ըստ երևույթին Եվրոպան անկարող է այս կապակցությամբ հստակ որոշում ընդունել: Եվրոպան մի կողմից փորձում է կատարել տարածաշրջանային դերակատարի իր պարտականությունները, սակայն միևնույն ժամանակ փորձում է որպես իր արտաքին քաղաքականության հիմքը պահպանել ԱՄՆ-ի հետ վերատլանտյան հարաբերությունները:
«Նորֆ» նորվեգական կենտրոնի տնօրեն Հենրիկ Թոնեն, Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի նախագահի հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով եվրոպական երկրների վրա գործադրվող ԱՄՆ-ի ծանր ճնշումներին, ասել է. «Եվրոպական երկրների ներքին խնդիրները բացասաբար են ազդել եվրոպական պետությունների քաղաքականությունների և ճիշտ որոշում ընդունելու վրա»:
Իհարկե ՀԳՀԾ-ի կապակցությամբ որոշում ընդունելու հարցում Եվրոպայի հապաղումը չի կարելի այսպես մեկնաբանել: Քանի որ երբ մի համաձայնություն ոտնահարվում է կողմերից մեկի կողմից, միջազգային հանրությունը պիտի դրան համապատասխան հակազդեցություն ցուցաբերի: ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի միակողմանի հրաժարումը ոտնահարում է միջազգային բոլոր արժեքներն ու ԱԽ-ի բանաձևը:
«Լոբլոգ» հետազոտական կենտրոնն էլ մի վերլուծության մեջ ՀԳՀԾ-ի փլուզման հետևանքների կապակցությամբ զգուշացնելով ԵՄ-ին, գրել է. «Այսօր Եվրոպան Իրանի հարցն ու միջուկային համաձայնությունը (ՀԳՀԾ) արտաքին անվտանգության ու քաղաքականության ուղղությամբ իր ձևաչափն է համարում: Այս համաձայնության իրագործման ճանապարհին, Եվրոպան փորձեց որպես համաշխարհային դերակատար, ամրապնդել իր դիրքերը: Իրանի միջուկային համաձայնությունը եվրոպացիներին ապացուցեց, որ ԱՄՆ-ի դիմաց հանձնվելու դեպքում կորցնելու են իրենց անկախությունը»:
ԵՄ-ն հավյտարարում է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցներից պաշտպանելու է Իրանի հետ համագործակցող եվրոպական բանկերին ու ընկերություններին, սակայն այդ ուղղությամ լուրջ քայլեր չի անում:
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին ասել է. «Մեր ընկալումն այն է, որ Եվրոպան ցանկանում է եզրակացնել այս մեխանիզմը, սակայն ուշացել է և ապացուցել, որ այդ մեխանիզմի իրագործման համար բավարար չափերով կառույցներ չունի, կամ հայտնվել է ԱՄՆ-ի խիստ ճնշման ներքո:
ԵՄ-ն իր քաղաքական ու ֆինանսական անկախությունը պահպանելու համար պիտի ջանք գործադրի: Պարզ, որ եթե ՀԳՀԾ-ն փլուզվի Իրանից միակ տուժողը չի լինի:
«Երկար չենք սպասելու Եվրոպայի որոշումներին, բայց մեզ համար անկասկած Եվրոպայի հետ աշխատանքն ու այս մեխանիզմը փորձաքար են, որի միջոցով կարելի է որոշում կատարել Եվրոպայում Իրանի առաջիկա ներդրումների և հարաբերությունների մասին». հավելել է Ղասեմին: