Ինչու Ռուսաստանը հայտարարեց Վարշավայի հակաիրանական նիստը բոյկոտելու մասին իր պաշտոնական դիրքորոշումը
(last modified Wed, 23 Jan 2019 13:42:44 GMT )
Հունվար 23, 2019 17:12 Asia/Tehran
  • Ինչու Ռուսաստանը հայտարարեց Վարշավայի հակաիրանական նիստը բոյկոտելու մասին իր պաշտոնական դիրքորոշումը

ԱՄՆ-ի հակաիրանական քայլերի շրջանակում կազմակերպվող «Միջին Արևելքի ապագան» խորագրով հակաիրանական կոնֆերանսը, տեղի է ունենալու 2019 թվականի փետրվարի 13-ին ու 14-ին՝ Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում:

Չնայած նրան, որ ԱՄՆ-ն տեղեկացրել է այդ նիստին 70 երկրների ԱԳ նախարարների մասնակցության մասին, շատ երկրներ վերջին օրերին հայտարարել են, որ չեն մասնակցելու նիստին: Մերձավոր Արևելքում հիմնական դերակատարներից մեկը Ռուսաստանն է, որը նաև 4+1 խմբի անդամ է: Եվ ակնհայտ է, որ առանց Մոսկվայի ներկայության, Վաշինգտոնը չի կարող միջազգային կոնսենսուս ստեղծել Վարշավայի գագաթնաժողովին առնչվող , ներառյալ Իրանի տարածաշրջանային քաղաքականության ազդեցությանը հարցերի շուրջ:

Ռուսաստանի ԱԳ նախարարությունը շաբաթ օրը հայտարարեց, որ Մոսկվան չի մասնակցելու Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում գումարվելիք հակաիրանական նիստին:

Ռուսաստանի ԱԳ նախարարությունը ընդգծեց. «Վարշավայի նիստը նպատակ ունի հարվածել միջուկային համաձայնությանը, մինչդեռ այս համաձայնությունն ու ՄԱԿ-ի ԱԽ-ի հաստատումը և Իրանը, Ռուսաստանը, Չինաստանն ու եվրոպական եռյակը ցանկանում են այն պահպանել»: Մոսկվայի տեսակետից, Վարշվայի գագթնաժողովն ուղղված է ՀԳՀԾ-ի դեմ: Ամերիկացիները համոզված են, որ կկարողանան  մի շարք երկրների մասնակցությամբ ձևավորել Իրանի դեմ միջազգային կոնսենսուս :

Մայք Պոմպեոն երեքշաբթի օրը Դավոսի տնտեսական ֆորումի ընթացքում վիդեոկապի միջոցով հեռարձակվող ելույթում Իրանին ներկայացրեց որպես տարածաշրջանում անկայունության պատճառ ու սպառնալիք և հույս հայտնեց, որ Վաշինգտոնը կկարողանա Իրանի դեմ տարածաշրջանային կոալիցիա ձևավորել:

Շատ երկրներ, այդ թվում՝ 4+1 խմբի անդամները, փետրվարի 13-ին և 14-ին նախատեսված Վարշավայի նիստը համարում են ՀԳՀԾ-ի դեմ ուղղված քայլ և մինչ այժմ մի շարք երկներ հայտարարել են, որ չեն մասնակցելու նիստին: Ռուսաստանի տեսանկյունից, Վաշինգտոնի ու Թել-Ավիվի նպատակն այն է, որ կոնֆերանսը հակաիրանական բնույթ ունենա: Այսպիսով, Միացյալ Նահանգները փորձում է  տնտեսական ճնշումների և պատժամիջոցների կողքին օգտագործել փափուկ ուժը և քաղաքական քարոզչության պատերազմով սահմանափակել Իրանի տարածաշրջանային ազդեցությունը:

Ակնհայտորեն, Միացյալ Նահանգների հիմնական նպատակն է ստիպել Իրանին դուրս գալ Սիրիայից, ինչի մասին  որոշ ամերիկացի պաշտոնյաներ արդեն հայտարարել են: Նրանցից  է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:

Իրականում, Թրամփի կառավարությունը փորձում է իր տարածաշրջանային քաղաքականության համաձայն, արաբական գործընկերների և Իսրայելի հետ տարածաշրջանային կոալիցիա ձևավորել Իրանի դեմ և Վարշվայի գագաթնաժողովը դարձնել արաբական երկրների ու Սիոնիստական ռեժիմի ժողով: Այդպիսով, Պաղեստինի հարցը հիմնականում մարգինալացվելու է,  և Իրանն ու նրա տարածաշրջանային քաղաքականությունը  բարձրացվելու են որպես Մերձավոր Արևելքի հիմնական խնդիր:

Միաժամանակ Վաշինգտոնը փորձում է  առաջ տանել  այսպես կոչված «Դարի գործարք» նախագիծը և վերջ տալ Պաղեստինի հարցին:

Չնայած  Թրամփի կառավարությունը հայտարարել է, որ «Միջին Արևելքի ապագան» խորագրով  նիստը գումարվելու է տարածաշրջանում խախաղություն և կայունության հաստատելու նպատակով, սակայն,  ԱՄՆ-ը ենթադրում է, որ այս հանդիպման անցկացումը, լավ առիթ է արաբների մասնակցությամբ հակաիրանական տարածաշրջանային կոալիցիա ձևավորելու  համար: