Մամուլի տեսություն 31-01-2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i103880-Մամուլի_տեսություն_31_01_2019
Իսլամական հեղափոխության հաղթանակի 40-րդ տարեդարձին «Այգաբացի տասնօրյակ» մուտք գործելու սեմին կարևոր է արդար ու փորձագիտական կողմնորոշմամբ վերլուծել վերջին չորս տասնամյակների նվաճումներն ու մարտահրավերները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 31, 2019 08:54 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 31-01-2019

Իսլամական հեղափոխության հաղթանակի 40-րդ տարեդարձին «Այգաբացի տասնօրյակ» մուտք գործելու սեմին կարևոր է արդար ու փորձագիտական կողմնորոշմամբ վերլուծել վերջին չորս տասնամյակների նվաճումներն ու մարտահրավերները:

Իրան

Նվաճումներ, մարտահրավերներ, դատողություններ

 

Իսլամական հեղափոխության հաղթանակի 40-րդ տարեդարձին «Այգաբացի տասնօրյակ» մուտք գործելու սեմին կարևոր է արդար ու փորձագիտական կողմնորոշմամբ վերլուծել վերջին չորս տասնամյակների նվաճումներն ու մարտահրավերները:

Անկասկած ցանկացած տեսակի միակողմանի դատողություն, որը կանտեսի մարտահրավերները և կամ ընդհակառակը աչքաթող կանի նվաճումները չի կարող հասարակական կարծիքի ու արթուն խղճերի կողմից երկար ժամանակ ընդունելի լինել: Ներկա պայմաններում, երբ տարբեր ԶԼՄ-ներ տարբեր ու հակասող դիտանկյուններից անդրադառնում են հիշյալ թեմաներին այն վերլուծությունը կարող է ավելի լավ կապ հաստատել գիտակից ու արդար լսարանի հետ որը համապարփակ մոտեցում ցուցաբերած կլինի: Այս համապարփակ վերլուծության մեջ անհրաժեշտաբար պիտի նկատի առնվեն թե մարտահրավերը, բարդություններն ու ժողովրդային պահանջները և թե անդրադարձ կատարվի ճամբի բարդություններին և թե ուշադրության արժանի դառնա այս համեմատաբար երկար ժամանակաշրջանում քաղաքականությունների ու ծրագրավորումների նաև պաշտոնական ու ժողովրդային գործունեության արդյունքները:

Միևնույն ժամանակ այս կապակցությամբ դատողության համար լավագույն չափանիշը այն իդեալներն ու կարգախոսներն են, որոնք հեղափոխության շարժման համար հիմք ծառայեցին: Այս  չորս գլխավոր սկզբունքներն են անկախությունը, ազատությունը, հանրապետականությունն ու իսլամականությունը:

1) Անկախություն. Երկրի պայմանները վերլուծելիս որևէ մեկը չի կարող կասկածել արտասահմանյան պետությունների ու ուժերի հանդեպ ԻԻՀ-ի անկախության հարցում: Անկասկած երկրի անկախությունը պաշտպանող ազգային հզորությունը համարվում են իսլամական հեղափոխության գլխավոր նվաճումներից մեկը:

2) Ազատություն. Մամուլի ազատությունը, նաև նախագահական, խորհրդարանական, իսլամական քաղխորհուրդների և բանիմացների ժողովի ընտրություններին մասնակցելը վերջին չորս տասնամյակներում երկրում ազատության զարգացման ցուցանիշներից է համարվում:

3) Հանրապետականություն. Իրանի քաղաքական համակարգում ժողովրդավարությունն ու հանրապետականությունը սերտ աղերս ունեն երկրի ապագա հեռանկարը ուրվագծող որոշումների ընդունման գործին իրանցիների դերակատարության հետ:

4) Իսլամականություն. Այս սկզբունքի համաձայն այն հանրապետականությունն է ցանկալի համարվում, որի հիմքում ընկած կլինի կրոնական սկզբունքները և կտեղավորվի իսլամական օրենքների շրջագծում:  

 

Ջավան

Իրանը պատրաստվում է կրճատել ՀԳՀԾ-ի շրջանակներում ստանձնած պարտավորությունները

 

Հրապարակվել է ԱՄՆ-ի դիմագրաված համաշխարհային սպառնալիքների մասին ԱՄՆ-ի ազգային անվտանգության գործակալության 42- էջանոց զեկույցը, որի տակ դրված է Դանիել Քորթիսի ստորագրությունը և CIA-ի պետ տիկ. Ջինա Հասփելը ԱՄՆ-ի Սենատում լսումների ժամանակ ներկայացրել է դրա որոշ բաժինները: ԱՄՆ-ի ազգային տեղեկատվության գործակալության զեկույցում գնահատվել են համաշխարհային ու տարածաշրջանային սպառնալիքները և դրանց անդրադարձ է կատարվել մի շարք գլուխների ներքո:

Կիբերային որլորտում Իրանն ու Հյուսիսային Կորեան, Ռուսաստանի ու Չինաստանի կողքին ԱՄՆ-ի համար սպառնալիք են համարվել: Մասսայական զենքերի գլխի տակ անդրադարձ է կատարվել Չինաստանի, Հյուսիսային Կորեայի, Ռուսաստանի և Իրանի գործունեությանն ու  ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի հավատարմությանը: ԱՄՆ-ի տեղեկատվական հասարակությունը հավատացած է, որ Իրանն այս պահին որևէ աշխատանք չի տանում, ինչը կարող է միջուկային զենքի արտադրման հանգեցնել: Այդուհանդերձ զեկույցն անդրադարձել է իրանցի պաշտոնատարների այն ազդարարությանը, որ ՀԳՀԾ-ի առավելություններից չօգտվելու դեպքում Իրանը  հավատարիմ չի մնա ՀԳՀԾ-ի: Ջինա Հասփելն ԱՄՆ-ի Սենատում լսումների ժամանակ ներկայացնելով ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի կողմնորոշումն ասել է. «Իմ համոզմամբ վերջին տեղեկությունն այն է, որ իրանցիները փորձում ճնշում գործադրել եվրոպացիների, որպեսզի վերջիններս կատարեն ներդրման ու առևտրի կապակցությամբ իրենց խոստումները և դրան զուգահեռ քննարկում են այն քայլերը, որոնք  կրճատելու են ՀԳՀԾ-ի շրջանակներում նրանց ստանձնած պարտավորությունները»:

Թեև տիկ. Հասփելը չի ասել, բայց նրա խոսքից կողմնակիորեն այնպես է հասկացվում, որ եթե Իրանը շարունակի չշահել ՀԳՀԾ-ի  գոյությունից, դա կարող է հանգեցնել ՀԳՀԾ-ի հանդեպ պարտավորությունների կրճատմանը:

 

 

Ալիք

Ամերիկահայ գործարարի հիմնած թվային գրադարանը 30 մլն դոլարի ներդրում է ստացել

 

Տաղանդների հայտնաբերման ոլորտում առաջատար ամերիկյան Creative Artists Agency ընկերությունը մտադիր է 30 մլն դոլար ներդնել Epic! կրթական-տեխնոլոգիական ընկերության զարգացման գործում:

Ինչպես Forbes ամսագրին հայտնել է ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Սուրեն Մարկոսյանը, ներդրումներն ուղղվելու են ռեսուրսի տեխնիկական զարգացմանն ու լսարանի ընդլայնմանը:

«Մենք աստիճանաբար վերածվում ենք ԱՄՆ-ում գործող հիմնական թվային ուղեցույցի՝ նախատեսված երեխաների համար: Մեր ակտիվ օգտատերերը ոչ միայն երեխաներն են, այլև նախակրթարանների և միջնակարգ դրոցների ուսուցիչները», - նշել է Մանուկյանը:

Epic!-ը ընթերցանության յուրատեսակ հարթակ է, որն իրենից թվային գրադարան է ներկայացնում՝ նախատեսված մինչև 12 տարեկան երեխաների համար: Ներկա պահին առցանց հարթակում կարելի է գտնել ավելի քան 35 000 աուդիոգիրք և տեսանյութ: Օնլայն գրադարանի լսարանը կազմում է 1.7 միլիոն մարդ:

 

 

168 ժամ

Ձախ ձեռքի գործողությունները հակասում են գլխի հայտարարություններին

 

«168 ժամ» թերթը գրում է. «Ես երբեմն այնպիսի տպավորություն եմ ունենում, որ նախարար Մնացականյանը վարչապետից առանձին հետևում է իր բանակցային ռազմավարությանը։ Եթե վարչապետ Փաշինյանը կարող է ասել, որ ինքը բանակցություններ չի վարել Դավոսում, միայն քննարկել է գործընթացի պատմությունը և կողմերի ընկալումը, և այդ դիրքորոշումը կախված կլինի «բանակցություններ» տերմինի մեկնաբանումից, ապա պարոն Մնացականյանը միանշանակ բանակցություններ է վարել Մամեդյարովի հետ:

Հավանաբար, նրան չի հասել վարչապետի խոսքը, որ առանց Արցախի ժողովրդի՝ բանակցություններն անիմաստ են: Եվ իշխանությունը «մարսում» է դա, քանի որ Հայաստանում չկա որևէ իրական ընդդիմություն, որը պարոն Մնացականյանից կպահանջեր հաշվետու լինել Ազգային ժողովում, չկան նույնիսկ լրատվամիջոցներ, որոնք անհրաժեշտության դեպքում անգամ դատարանների միջոցով կարող են տեղեկատվություն ստանալ՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի հիման վրա»,- 168.am-ին ասել է բանակցային գործի մասնագետ, CM&Partners ընկերության ավագ խորհրդատու Արթուր Մարտիրոսյանը՝ մեկնաբանելով Ղարաբաղյան հարցի հետ կապված վերջին զարգացումները:

Ըստ նրա՝ ցանկացած բանակցություններում կա գաղտնիության սահման, բայց մյուս կողմից՝ հեղափոխական ամբիոնները խոստացել էին ժողովրդի ծառաների գործողություններում լիարժեք թափանցիկություն. «Այստեղ խնդիրը նույնիսկ թափանցիկությունը չէ, այլ այն, որ ձախ ձեռքի գործողությունները հակասում են գլխի հայտարարություններին»»: