Մամուլի տեսություն 02-02-2019
Իսլամական հեղափոխության 40-րդ «Այգաբացի տասնօրյակ»-ի կապակցությամբ պիտի շնորհավորել Իրանի ժողովրդին ու ցավակցություն հայտնել ամերիկացի պետայրերին:
Ջոմհուրի Էսլամի
Իսլամական հեղափոխության 40-րդ «Այգաբացի տասնօրյակ»-ի կապակցությամբ պիտի շնորհավորել Իրանի ժողովրդին ու ցավակցություն հայտնել ամերիկացի պետայրերին: Թրամփն ու նրա ազգային անվտանգության խորհրդականն ասել էին, որ Իրանն ավարտին չի հասցնելու իսլամական հեղափոխության 40-րդ տարին և ԻԻՀ համակարգը փոխվելու է: Ամերիկացի պետայրերի այս երազանքն իրականություն չդարձավ և այսօր Իրանի ժողովուրդը նշում է իսլամական հեղափոխության 4-րդ տասնամյակի մեկնարկը և ողջունում է դա կերտողներին, որոնց գլխավորում են հեղափոխության նահատակներն ու Էմամ Խոմեյնին:
Ուշագրավ կետն այն է, որ ամերիկացի պետայրերն ու եվրոպական որոշ երկրների ղեկավարներ անցած 40 տարիների ընթացքում անգամներ իրենց ցանկությունն ամփոփել են կանխատեսման շրջագծում նշելով, որ ԻԻՀ համակարգը երկար չի գոյատևելու և ուր որ է կործանվելու է: Անցած գրեթե բոլոր չորս տասնամյակների ընթացքում հիշյալ երկրների ղեկավարները նման խոստում էին տվել իրենց ու իրանցի փախստական հակահեղափոխականներին, սակայն նրանց երազը իրականություն չդարձավ ու նրանք շարունակ փակուղու հանդիպեցին, իսկ Իրանի ժողովուրդը հաջողությամբ շարունակեց իր ուղին:
Կասկած չկա, որ ամերիկացի ու եվրոպացի պետայրերի ձախողման հարցում ամենաազդեցիկ գործոնը եղել է Իրանի զգաստ ու արթուն ժողովուրդը և վերջին 40 տարիների ընթացքում հենց այս զգաստ դիմադրությունն է եղել, որ առաջընթաց է ապահովել այս հեղափոխության համար և նրա թշնամիներին ձախողեցրել է: Այդ պատճառով էլ ԻԻՀ համակարգը պիտի իր երախտագիտությունը հայտնի այս ժողովրդին և ամբողջ կարողությամբ նրան ծառայություն մատուցելու ուղղությամբ ջանք գործադրի:
Իրականությունն այն է, որ Իրանի ժողովուրդը Էմամ Խոմեյնու ընդգծմամբ մեծ ու զոհաբերող ժողովուրդ է: Իսլամական հեղափոխությունն իր հաղթանակը պարտական է այս ժողովրդին, Սրբազան պաշտպանության ընթացքում հաղթանակը հնարավոր դարձավ այս ժողովրդի զոհաբերության շնորհիվ, պատժամիջոցները և վերջին 40 տարիների տարբեր տեսակի ճնշումներն էլ ձախողեցվել են հենց այս ժողովրդի միջոցով և այսօր էլ դիմադրության տարբեր ասպարեզներում Իրանի ժողովրդի ներկայությամբ է, որ ԱՄՆ-ի և նրա գործընկերների ու խորհրդականների սադրանքները վնասազերծվում եմ: Հենց այս յուրահատկությունը նկատի առնելով է, որ Էմամ Խոմեյնին ասում էր. «Ժողովուրդը մեր տերն է և բոլոր պատասխանատուները պիտի ծառայեն նրան»:
Խոռասան
Եվրոպայի լեռը երկնեց մուկ ծնեց
ՀԳՀԾ-ի պահպանման ուղղությամբ 9-ամսյա իրարահաջորդ խոստումներից հետո ի վերջո եվրոպացիների լեռը երկնեց ու մուկ ծնեց, որպեսզի դրանով հաստատվի Իրանի հանդեպ Եվրոպայի կողմնորոշման մասին սրանից ութ ամիս առաջ իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի այն կանխատեսումը, թե «մենք եվրոպական երկրների հետ վիճելու, հակաճառելու ու հակադրվելու մտադրություն չունենք, սակայն իրականությունները պիտի իմանալ: Այս երեք երկրներն ապացուցել են, որ ամենազգայուն պահերին ընկերակցում են ԱՄՆ-ին ու հետևում են ԱՄՆ-ին»:
Իրանի հետ առևտրի հովանավորման համար սրանից երկու օր առաջ Եվրոպայի կողմից ստեղծված մեխանիզմը՝ INSTEX-ը հենց իրենց եվրոպացիների ընդգծմամբ նախ «չի շրջանցում ԱՄՆ-ի պատժամիջոցները», երկրորդ՝ «առայժմ միայն կենտրոնացած է լինելու մի քանի հումանիտար ապրանքների ու դեղորայքի վրա» և երրորդ այն որ այս մեխանիզմի մասին հրապարակված մանրամասնությունների համաձայն դա նաև չի տարածվում նավթային փոխանակումների վրա և դա ի տես այն բանի, որ այս մեխանիզմի հիմնական նպատակը նավթային գործարքներն էին: Իհարկե չնայած այս լուրջ թերություններին, որոնք եթե չսրբագրվեն կարող են ձախողման մատնել այս մեխանիզմը, INSTEX-ը ոչ միայն կարող է մասամբ հեշտացնել Իրանի արտարժութային փոխանակումները, այլև ուշագրավ մի քայլ է համարվում, որը թեև մեզ տնտեսական շահ չի բերում սակայն երկարատևում կարող է աշխարհում հակաամերիկյան գործընթացների սկիզբ դառնալ և դա այն է, որ INSTEX-ն աշխարհում առաջին մեխանիզմն է, որ ստեղծվել է դոլարի դեմ և շրջանցելով «Սուիֆթ»-ը կարող է լուրջ սպառնալիք համարվել դոլարի տիրապետության համար: Ամերիկյան «Վաշինգտոն Փոստ» օրաթերթն անդրադառնալով այս իրողությանը, դա աշխարհի ֆինանսական համակարգում ԱՄՆ-ի տիրակալության դեմ ծառացած մեծ մարտահրավեր է կոչել:
Փաստ
Կարեւոր քայլ իշխանություն–եկեղեցի հարաբերություններում
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խումբ: Հաշվի առնելով, որ իշխանափոխությունից հետո եկեղեցու եւ պետության հարաբերություններում նկատվում է որոշակի լարում, միաժամանակ հեղափոխության իներցիայի վրա որոշ ինքնահռչակ խմբեր ակտիվորեն սկսել են տարատեսակ գործողություններ Հայ առաքելական եկեղեցու դեմ, այս աշխատանքային խմբի ստեղծումը բնականաբար կարեւոր է:
Եկեղեցու եւ նոր իշխանությունների միջեւ ծագած լարումն ինչ–որ առումով կարելի է բնական համարել: Եկեղեցին մասամբ սերտաճել էր նախորդ իշխանությունների հետ ու բնական է, որ այս իմաստով թե՛ հասարակական որոշակի շրջանակներում եղած դժգոհությունը, թե՛ նոր իշխանությունների սկեպտիցիզմը իրենց զգացնել էին տալու:
Մյուս կողմից էլ, խախտված ստատուս–քվոյից որոշակիորեն փորձելու էին օգտվել տարատեսակ կրոնական կազմակերպություններ, որոնք Հայաստանում տարիներ շարունակ փորձում են իրենց դիրքերն ամրապնդել, բնականաբար, առաջին հերթին Առաքելական եկեղեցու հեղինակության հաշվին:
Աշխատանքային խմբի ստեղծումն այս իմաստով կարող է մի կողմից թոթափել լարվածությունն ու կասկածամտությունը եւ խնդիրները բերել աշխատանքային վիճակի՝ բացառելով մերթընդմերթ ծագող «տղայական» մակարդակի խոսակցությունները այս կամ այն պաշտոնյայի ու եկեղեցականների միջեւ:
Ալիք
«ՀՀ-Իրան հարաբերություններում առաջնահերթ պետք է լինի Պարսից ծոցը Սեւ ծովին կապելու միջանցքի ծրագիրը»․ Վ. Ոսկանյանը՝ Փաշինյանի՝ Իրան կատարվելիք այցի մասին
Իրանագետ Վարդան Ոսկանյանի խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական գալիք այցը Իրան ինքնին դրական ուղերձ է: Նա «Tert.am»-ի հետ զրույցում նշեց, որ բարձր մակարդակով հանդիպումները Հայաստանի եւ Իրանի բարձրագույն ղեկավարների միջեւ կարող են դրական լիցք հաղորդել հայ-իրանական հարաբերություններին, որոնք Հայաստանում ներքաղաքական պատճառներով որոշակի դադար էին արձանագրել: Տեղեկացնում է «Tert.am»-ը:
«Հայ-իրանական հարաբերությունները մշտապես ընթացել են վերընթաց կորագծով: Մի կարեւոր հանգամանք էլ պետք է հաշվի առնել․ Հայաստանի հանդեպ ակնհայտորեն թշնամաբար տրամադրված Ադրբեջանը քարոզչական տիրույթում բավականին ակտիվություն էր դրսեւորում՝ փորձելով այդ դադարն օգտագործել ՝ Ադրբեջան-Իրան հարաբերությունների զարգացման իմիտացիա ստեղծելու եւ Հայաստանի վրա լրացուցիչ քարոզչական ճնշում գործադրելու համար»,- ասաց նա՝ հավելելով, որ հետեւաբար այցը կրում է ոչ միայն քաղաքական բաղադրիչ, ոչ միայն տնտեսական հարաբերությունները զարգացնելու հեռանկարը կարեւորող, այլ նաեւ դրական քարոզչական տարր հայ-իրանական հարաբերությունների համար:
Հիշեցնենք, որ Գերմանիայում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ փետրվարի 27-ին պաշտոնական այցով մեկնելու է Իրանի Իսլամական Հանրապետություն: