Մամուլի տեսություն 15-04-2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i106371-Մամուլի_տեսություն_15_04_2019
Իրանում Ֆրանսիայի դեսպանին արտգործնախարարության կանչելը, ՀԳՀԾ-ի դեմ հնչեցրած արտահայտությունների համար և իրանիցիների շարունակվող պայքարը, ջրհեղեղը զսպելու համար այսօրվա օրաթերթերի գլխավոր խորագրերն են:
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Ապրիլ 15, 2019 10:19 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 15-04-2019

Իրանում Ֆրանսիայի դեսպանին արտգործնախարարության կանչելը, ՀԳՀԾ-ի դեմ հնչեցրած արտահայտությունների համար և իրանիցիների շարունակվող պայքարը, ջրհեղեղը զսպելու համար այսօրվա օրաթերթերի գլխավոր խորագրերն են:

Քեյհան օրաթերթ

ԱՄՆ-ն էմբարգոի է ենթարկել  Իրանում ջրհեղեղից տուժածներին

 

Միջազգային հարաբերությունների համատեքստում, երբ երկիրը բնական աղետների հետեւանքով բախվում է դժվարության, աշխարհի երկրները շտապում են օգնել միմյանց, հիմնված լավ հարաբերությունների եւ մարդասիրության սկզբունքների վրա: Այսպիսով, նրանք կարող են օգնել նրանց, որոնք տուժել են բնական աղետից:

Բնական աղետների ժամանակ է, որ կարող ենք ճանաչել յուրաքանչյուր ժողովրդի ճշմարիտ ընկերներին եւ թշնամիներին:

Մեր երկրում տեղի ունեցած ջրհեղեղը շատ վնաս պատճառեց մի քանի նահանգներում, սակայն ամերիկացիները փորձեցին արգելել  միջազգային հումանիտար օգնությունների առաքումն Իրան ինչը վկայում է նրանց կեղծ ու սուտ հայտարարությունների մասին:

Կարմիր խաչի միջազգային հանձնաժողովը միանշանակորեն հայտարարել է, որ Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը  ջրհեղեղից տուժածների համար չի կարող ֆինանսական օգնություն ստանալ ԱՄՆ-ի սանկցիաների պատճառով: Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ղեկավարի խոսքերից հետո վիրտուալ միջավայրում որոշ մարդիկ փորձել են հնչեցնել այն կարծիքը թե դա կասկածելի ինֆորմացիա է, սակայն  վերջերս դատապարտելով ԱՄՆ-ի սանկցիաները Կարմիր խաչը հայտարարեց, որ ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցները արգելել են Իրանում ջրհեղեղի զոհերի օգնությունը եւ պատժամիջոցները թույլ չեն տալիս Իրանին տրամադրել դրամական միջոցներ ջրհեղեղից տուժածների համար:

Ջավան օրաթեթ

Շաբաթ օրը  ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպան Ժերար Արոն Twitter- ում գրել է «ՀԳՀԾ-ն ոչ մի արդյունք չունի»:

Ժերար Արոն գրել է, որ Միացյալ Նահանգներում Ֆրանսիայի դեսպան Ժերար Արոն հայտարարել  է, որ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից հետո, Իրանն ուրան հարստացնելու որևէ պատճառ չունի: 

«Իրանը միջուկային զենքերի չտարածման պայմանագրի և լրացուցիչ արձանագրության շրջանակում և խիստ վերահսկողության պայմաններում, պարտավոր է ապացուցել, որ իր միջուկային գործունեությունը խաղաղ բնույթ է կրում». նշել է Ժերար Արոն:

Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ  Աբբաս Էրաղչին ասել է, որ Ֆրանսիայի կառավարությունը պետք է անհապաղ պարզաբանումներ անի այս հարցի շուրջ: Իրանի իսլամական հանրապետությունում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն իր առաքելության մեկնարկից ժամեր անց, կանչվել է ԱԳ նախարարություն: Թեհրանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ֆիլիպ Թիեբուն կիրակի օրը իր հավատարմագրի պատճենը հանձնել է Մոհամմեդ Ջավադ Զարիֆին: 

 

Ջոմհուրի Էսլամի օրաթերթ

ՕՊԷԿ-ը իր վերջին զեկույցում հայտարարել է, որ Իրանն օրական արտահանում է 2,7 մլն բարել նավթ

Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (OPEC) իր վերջին զեկույցում հայտարարել է, որ, Իրանի նավթի արդյունահանումը 2019 թ. մարտին  հասել է օրական 2 միլիոն 698 հազար բարելի: 

 

Իրան օրաթերթ

Իրանցի արվեստագետները կաջակցեն Իրանի ջրհեղեղից տուժածներին

Նրանք, ովքեր այս տարիների ընթացքում միշտ եղել են իրենց հայրենակիցների կողքին եւ միշտ երգում են հայրենիքի եւ իրենց երկրի ժողովրդի համար, պատրաստ են օգնել Ջրհեղեղից տուժածներին:

Շահրամ Նազիրին, Հեսամեդին Սարաջը, Գուշանգ Քամքարը, Լորիս Ճգնավորյանը եւ ուրիշ արվեստի գործիչները պատրաստվում են առանձին համերգներով եկամուտը նվիրել Իրանի ջրհեղեղից տուժածներին:

Նրանք ասել են. «Մենք ժողովրդի մի մասն ենք  եւ ցանկացած իրավիճակում,պատրաստ ենք  աջակցել Իրանի ժողովրդին»:

 

armedia.am

Ֆինլանդիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել է Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը

Ֆինլանդիայի պատմության մեջ առաջին անգամ խորհրդարանական ընտրություններում կուսակցություններից ոչ մեկը չի հավաքել ընտողների ձայների 20 տոկոսը, հաղթել է ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է երկրի արդարադատության նախարարությունը:

Խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները Ֆինլանդիայում կհրապարակվեն ապրիլի 17-ին: Ընտրությունների վերջնական արդյունքների հաստատումից հետո կուսակցությունների ղեկավարները պետք է բանակցություններ սկսեն խորհրդարանում մեծամասնության կառավարական կոալիցիա ձեւավորելու շուրջ, ինչից հետո կնշանակեն վարչապետին եւ կաբինետի անդամներին

tert.am

Պյոտր Պորոշենկոն ողջույններ է փոխանցել Նիկոլ Փաշինյանին և խոսել Հայաստանի հետ համագործակցության ոլորտների մասին

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Կիևի «Օլիմպիյսկի» մարզադաշտում, որտեղ պետք է կայանար Ուկրաինայում նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքով առաջատար թեկնածու Վլադիմիր Զելենսկիի հետ բանավեճը, պատասխանել  է լրագրողների հարցերին:Պատասխանելով հայ լրագրողի հարցին՝ Ուկրաինայի գործող նախագահը ողջույններ է փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նշել, որ Ուկրաինայի և Հայաստանի համագործակցությունը տեսնում է մի շարք ոլորտներում: «Մենք արդեն բազմիցս հանդիպել են միջազգային համաժողովների ժամանակ: Ցանկանում եմ ընդգծել, որ Ուկրաինայի նախագահը լիովին աջակցում է Հայաստանի նոր վարչապետի բարեփոխումների ծրագրին: Վստահ եմ, որ մեր հարաբերությունները մեծ ներուժ ունեն, մենք, առաջին հերթին, մեր համագործակցությունը տեսնում են տնտեսական ոլորտում, մարդկանց միջև շփման, ինչպես նաև մշակութային համագործակցության ոլորտում: Անկեղծորեն ցանկանում եմ, որ պարոն Փաշինյանի մոտ ամեն ինչ ստացվի»,- ասել է Պորոշենկոն:

Անդրադառնալով Ուկրաինայում հայկական սփյուռքի հարցին՝ նա վստահություն է հայտնել, որ Ուկրաինայի հայ քաղաքացիներն իրենց զգում են ինչպես տանը:

 

news.am

Նուրսուլթան Նազարբաեւը նամակ է հղել Ռոբերտ Քոչարյանին

Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը նամակ է հղել Ռոբերտ Քոչարյանին, որով տեղեկացրել է ՀՀ երկրորդ նախագահին Ղազախստանում տեղի ունեցող հայտնի ներքաղաքական փոփոխությունների եւ գործընթացների մասին։

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից տեղեկացնում են, որ նամակում Նազարբաեւ նշել է, որ ջերմությամբ է հիշում համատեղ աշխատանքի տարիները՝ հույս հայտնելով, որ նախագահ Քոչարյանի հետ հետագա անձնական շփումները շարունակական կլինեն։

 

aysor.am

Աշխարհի ամենամեծ ինքնաթիռը թռիչք է իրականացրել

Աշխարհի ամենամեծ ինքնաթիռն ավարտել է առաջին թռիչքը: Stratolaunch ընկերության «Մոդել 351»ն օդ էր բարձրացել ԱՄՆ-ի արևմուտքում գտնվող անապատներից մեկում և օդում անցկացրել մի քանի ժամ: 

Այն հայտնի է նաև ոչ պաշտոնական «Ռուխ» անվանումով՝ ի պատիվ արաբական լեգենդների հսկա թռչնի: Օդանավի թևերի բացվածքը 117 մետր է: 

Համակարգը նախատեսված է տիեզերական հրթիռների արձակման համար: Ենթադրվում է, որ օդանավը կարող է կրել մոտ 340 տոննա բեռ: Առաջին արբանյակն ինժեներները հույս ունեն արձակել հաջորդ տարի: