Դարի գործարք. Թրամփը ի՞նչ երազ է տեսել պաղեստինցիների համար
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i107230-Դարի_գործարք._Թրամփը_ի_նչ_երազ_է_տեսել_պաղեստինցիների_համար
Այն դեպքում երբ Դարի գործարք նախագիծը պաշտոնապես չի հայտարարվել ու ամեն անգամ դրա մի մասն է բացահայտվում լրատվամիջոցների կողմից, պաղեստինյան խմբերը ամերիկայն այս նախագծին հակադրվելու հարցում համախմբվել են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 10, 2019 14:25 Asia/Tehran
  • Դարի գործարք. Թրամփը ի՞նչ երազ է տեսել պաղեստինցիների համար

Այն դեպքում երբ Դարի գործարք նախագիծը պաշտոնապես չի հայտարարվել ու ամեն անգամ դրա մի մասն է բացահայտվում լրատվամիջոցների կողմից, պաղեստինյան խմբերը ամերիկայն այս նախագծին հակադրվելու հարցում համախմբվել են:

Արևմտյան Ասիայի նկատմամբ Դոնալդ Թրամփի կառավարության կարևորագույն ռազմավարություններից մեկը Դարի գործարք նախագիծն է: Այս նախագիծը բացահայտ կողմնապաշտական է ու պաշտպանում է միայն Իսրայելի շահերը այն դեպքում, երբ պաղեստինցիներն այս նախագծի մեծ պարտվողներն են:

Դարի գործարք նախագծում ոչ միայն նկատի չի առնվել երկու կառավարությունների արծարծած ելքերը, այլև Իսրայելին է տրվում այդ ռեժիմի կողմից օկուպացված պաղեստինցիների հայրենիքի որոշ բաժինները նույնպես: Պաղեստինի տարածքային, պատմական ու կրոնական ինքնության խորհրդանիշ համարվող Ղոդսը 2018թ. դեկտեմբերին Թրամփի որոշմամբ տրվեց Սիոնիստական ռեժիմին: Նշելով որ պաղեստինցիները Դարի գործարք ամերիկյան նախագիծը լիովին Իսրայելի օգտին մի քայլ են համարում ՄԱԿ-ում Պաղեստինի դեսպան ու մշտական ներկայացուցիչ Ռիազ Մանսուրն ասել է.«Դարի գործարք նախագիծը պաղեստինցիներին օգուտ չի բերելու, քանի որ հիմնված է Իսրայելին առավել տարածքներ միացնելու և պաղեստինցիներին վերադարձի իրավունքից զրկելու սկզբունքի վրա»:

Այդուհանդերձ, Դարի գործարք նախագիծը միայն Իսրայեի կողմից Պաղեստինի աշխարհագրական օկուպացումը չէ: Այս նախագիծը Պաղեստինը զրկելու է ռազմական ու պաշտպանական կարողություններից, քանի որ լրատվական աղբյուրների հաղորդմամբ այս նախագծի մեջ նկատի է առնված ձևավորել առանց բանակ ու սպառազինություն Պաղեստին երկիր:

Դարի գործարք նախագծի այս բաժինը արծարծվում է այն դեպքում, երբ Իսրայելը միջուկային զենք ունի: Դրանից բացի, այս նախագիծը այն պայմաննենրում է հայտնվել ԱՄՆ-ի ու Իսրայելի ուշադրության կենտրոնում, երբ դիմադրության ուժերի հրթիռային ու հակաօդային պաշտպանական համակարգերի կարողականությունը հուսահատության է մատնել Իսրայելի ռեժիմին, այնպես որ 2018թ. հոկտեմբերին ու 2019թ. ապրիլին այս ռեժիմի երկու պատերազմները հերթականությամբ տևեցին 2 և 4 օր և Նեթանյահուն ստիպված եղավ ընդունել հրադադարը:

Դարի գործարք նախագծի նոր կետերի բացահայտումը, հատկապես Պաղեստինին սպառազինություն ու բանակ ունենալու իրավունքից զրկելու հարցը՝ այս ռասիստական նախագծին ընդդիմանալու հարցում պաղեստինցիների մոտ ընդհանուր դիրքորոշում է ձևավորել: Այս ուղղությամբ Պաղեստինի ԱԳ նախարարությունը հանդես գալով մի հաղորդագրությամբ հայտարարել է.«ԱՄՆ նախագահի կողմից «Դարի գործարք» նախագծի արծարծումը՝ օկուպացված Պաղեստինում ապարտհեյդ համակարգի օրինականացման և արմատավորմանն ուղղված ջանք է»:

Սրանից առաջ, Իսլամական ջիհադը և Պաղեստինի իսլամական դիմադրության շարժում ՀԱՄԱՍԸ Դարի գործարք նախագծին դիմակայելու հարցում հայտնել էին միատարր ճակատ ստեղծելու մասին:

Միեւնույն ժամանակ, պաղեստինյան խմբերը շատ բան են անում, որպեսզի արաբական եւ իսլամական ավելի մեծ թվով երկրներ գործ ունենան դարի գործարքի հետ:

Անցնող մեկ տարվա ընթացքում արտաքին ճնշումներն ու պաղեստինյան խմբերի հակադրությունը պատճառ է դարձել, որ ԱՄՆ-ի կառավարությունը հետաձգի Դարի գործարք նախագծի լիովին բացահայտումը: Պաղեստինյան խմբերի միջև համաձայնության հզորացումը և Դարի գործարք նախագծին ընդդիմացող իսլամական ու արաբական երկրների ավելացումը կարող է նախագծի լիովին բացահայտման հարցում ավելացնել Վաշինգտոնի կասկածները: