Մայիս 24, 2019 13:16 Asia/Tehran
  •  Թրամփի վիրավորանքն՝ ուղղված Իրանի ժողովրդին, հակասում է Վաշինգտոնի դիրքորոշումներին

2017թ հունվարին Սպիտակ Տուն մուտք գործելուց հետո, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որդեգրեց Իրանի համակարգը տապալելու քաղաքականությունը:

Թրամփը վերջերս մեկ անգամ ևս անդրադառնալով ՀԳՀԾ-ին և սպառնալով, որ զորուժ կգործուղի Միջին Արևելք, վիրավորեց Իրանի ժողովրդին: Նա ասաց. «Իրանցիներն ահաբեկիչ են և մենք այս խնդրի հետ չենք հաշտվելու: Ես շատ իրանցիների եմ ճանաչում ու նրանք հիանալի մարդիկ են: Սակայն այդ երկիրը գտնվում է շատ վատ պայմաններում: Երբ ես այստեղ եկա, Իրանը հովանավորում էր ահաբեկիչներին»:

Թրամփի թշնամական հայտարարությունն ուղղված Իրանի ժողովրդի դեմ, մեկ անգամ և փաստում է, որ ԻԻՀ համակարգը տապալելու նրա ծրագրերը պարտության են մատնվել:

Իրանի ժողովուրդը բազմիցս ցուց է տվել, որ հավատարիմ է Իրանի իսլամական հանրապետությանը և պատրաստ է դիմագրավել ԱՄՆ-ի սադրանքներին: Թրամփը հայտարարել էր. «Իրանցիներն արդեն երկար ժամանակ տառապում են և արժանի են ավելի լավ կյանքի»: Իր թուիթերյան գրառման մեջ իրանցիների նկատմամբ «սրտացավություն» ցուցաբերող պաշտոնյան, սակայն, միևնույն ժամանակ, Իրանի ժողովրդին անվանում է ահաբեկիչ:

ԱՄՆ-ն Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելով, փորձում է դժվարացնել իրանցիների կյանքն ու նրանց համբերությունից հանել, որպեսզի երկրում ապստամբության ալիք բարձրացնի: Այս քաղաքականությամբ, Վաշինգտոնը միջամտում է Իրանի ներքին հարցերին, ինչը հակասում է միջազգային օրենքներին ու ՄԱԿ-ի կոնվենցիային: Այն նաև ցույց է տալիս, որ Թրամփը չի ճանաչում Իրանի ժողովրդին:

Վերջին տասնամյակների փորձը ցուցյ է տալիս, որ ամեն անգամ, երբ Իրանի դեմ ճնշումներն աճել են, իրանցիներն ավելի են համախմբվել: Իսկ ԱՄՆ-ի կառավարությունն Իրանի ժողովրդի վրա ճնշում գործադրելու պատճառով, միջազգային շրջանակներում մեկուսացել է:

4+1 խմբի անդամները բազմիցս քննադատել են ԱՄՆ-ի հակաիրանական քաղաքականությունը: Վաշինգտոնի եվրոպացի գործընկերներն անում են ամեն ինչ՝ այն պահպանելու համար:

Թրամփն անում է ամեն ինչ՝ Իրանին ճնշման ենթարկելով մեկուսացնելու ուղղությամբ: Եվ աշխարհը գիտի, որ այդ քաղաքականությունը բխում է Իրանի նկատմամբ Թրամփի թշնամական վերաբերմունքից: Եվ պարզ է, որ այս ամենն արվում է այն պատճառով, որ Իրանը չի ընդունում ԱՄՆ-ի միջամտություններն ու անհիմն պահանջները:

Ամեն դեպքում, պետք է ասել, որ ԱՄՆ-ի այս քաղաքականությունն ավելի է ամրապնդել Իրանի ժողովրդի միասնությունն ու ավելացրել հակաիմպերիալստիական տրամադրվածությունը:

 

Պիտակ