Մամուլի տեսություն 30-5-2019
Ուրբաթ օրը Ղոդսի միջազգային օրն է: Իրանի այսօրվա մամուլը կենտրոնացած է ազատախոհ կազմակերպությունների կողմից Ղոդսի օրվա քայլերթին մասնակցելու կոչով հրավիրելու և բացատրելու ներկա դարաշրջանում այս երթի կարևորությունը :
«Քեյհան» օրաթերթ
Ղոդսի միջազգային օրվա քայլերթը իսլամական աշխարհի պատասխանն է «դարի գործարք» նախագծին
Ղոդսի համաշխարհային օրը գլոբալ միջոցառում է, որն Իսլամական հեղափոխությունից մեկ տարի անց, ամեն տարի տեղի է ունենում ռամազան ամսի վերջին ուրբաթ օրը՝ Պաղեստինի ժողովրդին աջակցելու համար:
Ղոդսի միջազգային օրը, որպես Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադրի նախաձեռնություն, վերջին չորս տասնամյակների ընթացքում հայտնի է որպես Սիոնիստական կեղծ ռեժիմի դեմ մուսուլմանների միասնության օր:
Իրականում, ամեն տարի Ղոդսի օրվա քայլերթը պատճառ է դարձել, Սիոնիստական ռեժիմը վախենա իսլամական աշխարհի դեմ ցանկացած նոր և լուրջ օկուպացիա իրականացնել: Սակայն արաբական հետադեմ պետությունների դավաճանության և Դոնալդ Թրամփի Սպիտակ տուն մուտք գործելուց հետո, Պաղեստինի դեմ սադրանք է նյութվել:
Թրամփն իր նախագիծը անվանեց «դարի գործարք»: Ըստ այդ նախագծի, Ղոդսը կհանձնվի սիոնիստներին, Պաղեստինը կզինաթափվի և կչեղարկվի պաղեստինցի փախստականների վերադարձի իրավունքը: Նախագիծն արդեն արժանացել է բազմաթիվ արձագանքների իսլամական աշխարհում և նույնիսկ արևմտյան երկրներում: ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպանը հայտարարել է, որ ծրագիրն 99% -ով կձախողի: Սակայն ԱՄՆ-ին կախված արաբական հետադիմական երկրները փորձում են անել ամեն ինչ՝ «դարի գործարք» նախագծի գործադրումն ապահովելու համար:
«Խոռասան» օրաթերթ
Ճնշում և բանակցություն նախագիծը
Չորեքշաբթի օրը, համալասարանների հազարավոր դասախոսների հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ գերագույն առաջնորդը, բարձր գնահատելով համալսարանների և գիտական կենտրոնների առաջընթացը, և գիտական վերելքը կարևոր է համարել Իսլամական Իրանը գագաթնակետին հասցնելու համար և անդրադառնալով Իրանի զգոնությունը ԱՄՆ-ի դավադրությունների դիմաց, որով փորձում է ճնծում գործադրելով Իրանին ստիպել նստել բանակցության սեղանի շուրջ ընդգծել է, որ որ այս տարի, Ղոդսի համաշխարհային օրն ավելի կարևոր է, քան նախորդ տարիներին, դրա պատճառն ԱՄՆ-ի սադրանքներն են ու տարածաշրջանում այդ երկրի հետապնդած նպատակնեը, որպեսզի կարողանա իրագործել «դարի գործարք» նախագիծը»:
«Իրան» օրաթերթ
Պենտագոն. ԱՄՆ-ի լրացուցիչ ուժերը տեղակայված են Սաուդյան Արաբիայում և Կատարում
ԱՄՆ պաշտպանության նախարարության տեղակալը պնդում էր, որ Պարսից ծոցի տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը կանխել է ամերիկացի քաղաքացիների վրա հարձակումը Իրաքում:
Նա հավելել է, որ ԱՄՆ-ի լրացուցիչ զորքերը տեղակայվել են Սաուդյան Արաբիայում և Կատարում, ոչ թե Իրաքում ու Սիրիայում:
ԱՄՆ պաշտպանության նախարարության հանձնակատար Պատրիկ Շանահանը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը կանխել է Իրաքում ամերիկայի քաղաքացիների դեմ ուղղված սպառնալիքը:
«Ջամե Ջամ» օրաթերթ
Սիոնիստական ռեժիմը խոստովանել է որ կոտորում է պաղեստինցիներին
Սիոնիստական ռեժիմը խոստովանեց, որ օկուպանտ ռեժիմի ուժերը կարող են սպանել պաղեստինցիներին և պատասխանատվություն չկրել:
Սիոնիստական ռեժիմի ռազմական դատախազ Շարոն Օվիքը խոստովանել է, որ պաղեստինցիներին սպանող օկուպացիոն զորքերը լիովին պաշտպանված են քաղաքական և օրինական իրավունքներով:
Մամլո ասուլիսում Օվիքը ասել է, որ վտանգի տակ գտնվող ցանկացած զինվորական կարող է հեշտությամբ կրակել և իր արածի համար պատասխանատվություն չի ենթարկվում:
tert.am
Քնեսեթն ինքնալուծարվեց. Իսրայելում առաջին անգամ ընտրութունները կկրկնվեն
Իսրայելի Քնեսեթը (խորհրդարանը) ձայների մեծամասնությամբ հավանություն է 21-րդ գումարման խորհրդարանի ինքնալուծարման մասին օրինագծին և Իսրայելի պատմության մեջ առաջին անգամ ընտրությունները կրկնելու որոշում է կայացրել: Այդ մասին հայտարարել է Իսրայելի խորհրդարանի խոսնակ Յուլի Էդելշտեյնը, հաղորդում է ТАСС-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ինքնալուծարման մասին օրինագծին կողմ է քվեարկել 74, դեմ՝ 45 պատգամավոր: Քնեսեթի նախագահը նշել է, որ մինչև ինքնալուծարումը 21-րդ գումարման խորհրդարանը ևս երկու նիստ կանցկացնի:
Նշվում է, որ վարչապետ Բենիամին Նեթանյահուի ղեկավարած «Լիկուդ» կուսակցության առաջարկած օրինագծի վերաբերյալ բոլոր պատգամավորները վարման կարգով արտահայտել են իրենց դիրքորոշումը:
Նշենք, որ մայիսի 29-ի կեսգիշերին ավարտվել է ապրիլի 9-ին կայացած ընտրություններից հետո Իսրայելի վարչապետին կոալիցիա կազմելու համար տրված 42-օրյա ժամկետը: Բենյամին Նեթանյահուին այդպես էլ չի հաջողվել համաձայնության գալ քաղաքական մյուս ուժերի հետ: Վերջին քննարկումները տեղի են ունեցել քվեարկությունից մեկ ժամ առաջ:
armedia.am
Ֆրանսիան հավատարիմ է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը. Մակրոն
Ֆրանսիան հավատարիմ է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գաղափարին: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին մայիսի 28-ի ազգային տոնի առթիվ հղած շնորհավորական ուղերձում, հաղորդում է PANArmenian-ը` հղում կատարելով Minval.az-ին:
«Թույլ տվեք մեկ անգամ ևս ընդգծել Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի, վճռական, ամբողջական և անկանխակալ մոտեցումը բանակցային ճանապարհով ԼՂ հակամարտության արդար և երկարաժամկետ կարգավորման հանձնառությանը»,-ասվում է Մակրոնի ուղերձում:
Ֆրանսիայի նախագահը նաև հավաստիացրել է Ալիևին, որ վճռական է «էլ ավելի ամրապնդելու Բաքվի, Փարիզի և ԵՄ հարաբերությունները»:
Ռուսաստանի եւ Հյուսիսատլանտյան դաշինքի միջեւ երկխոսությունը ճգնաժամից կառուցողական հուն վերադարձնելու հնարավորությունները բնավ սպառված չեն: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը բուլղարական «Մեժդունարոդնայա ժիզն» հրատարակությունում հրապարակված հարցազրույցում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Նրա խոսքով՝ այսօր ռուս-նատօյական երկխությունը ձգձգվող ճգնաժամում է գտնվում Եվրաատլանտիկայում հավասար եւ անբաժանելի անվտանգության ճարտարապետության կազմավորման ուղղությամբ Մոսկվայի հետ համատեղ աշխատանքին դաշինքի պատրաստ չլինելու պատճառով:
«Մեր կողմից միշտ պատրաստ ենք միջազգային ահաբեկչության, թմրամաքսանենգության, կիբեռհանցագործության, արդիականության այլ իրական, այլ ոչ թե մտացածին սպառնալիքների հակազդման համատեղ աշխատանքի համար»,- եզրափակել է ՌԴ-ի ԱԳ նախարարության ղեկավարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: