Ղոդսի օրը, Դիմադրությունը՝ «Դարի գործարք» նախագծի ոչնչացնողը
Պաղեստինի ժողովրդի ինթիֆադային աջակցելու թեմայով Միջազգային կոնֆերանսը մեկնարկել է Գազայում: Բացման ելույթով հանդես է եկել Իրանի իսլամական հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը:
Պաղեստինի ժողովրդի ինթիֆադային աջակցելու թեմայով Միջազգային կոնֆերանսը Ղոդսի համաշխարհային օրվա նախօրեին կայացել է Գազայում, նպատակ ունենալով դարի գործարք ամերիկյան նախագծի դեմ պայքարում աջակցել Դիմադրությանը:
Կոնֆերանսի ընթացքում Պաղեստինի Դիմադրության հրամանատարները , բարձր են գնահատել Իրանի իսլամական հանրապետության կողմից Դիմադրությանը ցուցաբերվող աջակցությունը: Նրանք ասել են, որ այդ աջակցությունը զորեղացրել է Դիմադրությանը Սիոնիստական ռեժիմի դիմաց:
Պաղեստինի Իսլամական Դիմադրության շարժում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Յահյա Ալ-Սենվարը, միջազգային կոնֆերանսում ունեցած ելույթում ասել է.«Եթե Իրանի աջակցությունը չլիներ, այսօր Պաղեստինի իսլամական Դիմադրությունը նման ուժ չէր կարող ունենալ»:
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, կոնֆերանսում ասել է.«ԻԻՀ-ը չնայած բոլոր դժվարություններին ու շրջափակումներին, կշարունակի աջակցել Դիմադրության խմբերին, հատկապես՝ Պաղեստինում»:
Այս օրերին Պաղեստինի Դիմադրությունը նեղ դրության մեջ է դրել Սիոնիստական ռեժիմին: Ընդ որում, երբ այդ ռեժիմը պատերազմ է սկսել Գազայի հատվածի դեմ, Դիմադրությունն անմիջապես դադարեցրել է այն:
Ներկայումս Պաղեստինի Դիմադրության ազդեցությունն ավելի մեծ է քան անցյալում, և բռնագրաված Պաղեստինում քաղաքական անմխիթար վիճակ է տիրում: Բենիամին Նեթանյահուին չի հաջողվել կոալիցիա ստեղծել կառավարություն ձևավորելու համար և այս բոլորը Պաղեստինի դիմադրության ազդեցության արդյունքն են, որը սերնդե սերուդ ավելի է զորեղանում:
Պաղեստինի ժողովրդի դիմադրությունը, հատկապես նրան ցուցաբերվող Իրանի աջակցությունը հավասարությունները փոխել են հօգուտ պաղեստինցիների և այս գործընթացի շարունակումն անհնար կդարձնի դարի գործարք նախագծի իրագործումը:
Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, Ռամազանի վերջին ուրբաթ օրը որպես Ղոդսի համաշխարհային օր հռակելով, Իրանը ցույց տվեց, որ Պաղեստինի իդեալը և նրա իրավունքները պաշտպանելու հարցում առաջատար է:
Իրանն անցած 40 տարիների ընթացքում մշտապես քաղաքական ու դիվանագիտական շրջանակներում պաշտպանել է Ղոդսը Պաղեստինի ժողովրդի իրավունքները և բարոյական ու նյութական աջակցություն է ցուցաբերել պաղեստինյան դիմադրության խմբերին:
Անսար Ալլահ շարժման գլխավոր քարտուղար Աբդոլմալեք Բադրեդդին Ալ Հուսին հինգշաբթի օրն ասել է.«Լուսահոգի Իմամ Խոմեյնիի կողմից Ռամազան ամսվա վերջին ուրբաթ օրը Ղոդսի համաշխարհային օր հռչակվելը իմաստուն քայլ էր»:
Արդեն կարելի է հավատալ Դիմադրության խմբերի զորեղացմանը, Պաղեստինի ազատագրմանը և Սիոնիստական ռեժիմի պարտությանը:
Այժմ առավել քան երբևէ ուշադրության կենտրոնում է Պաղեստինի դիմադրությանն աջակցելը՝ հաշվի առնելով դարի գործարք նախագիծն իրականացնելու ուղղությամբ ԱՄՆ-ի ու արաբական որոշ ռեժիմների ջանքերը:
Նախորդ նախագծերի փորձը ցույց է տվել, որ Դիմադրության շնորհիվ, պաղեստինցիների ոչ մի իրավունք չի կարող անտեսվել: Հաշվի առնելով այդ արժեքավոր փորձը, ներկայումս «դարի գործարք» նախագծի դեմ պայքարը, որը ոչ մի իրավունք չի վերապահում պաղեստինյան հարցի և պաղեստինցի փախստականների իրենց երկիր վերադառնալու համար, միակ ճանապարհն է:
Նման պայմաններում, այս տարի «դարի գործարք նախագծի ձախողումը և Պաղեստինի իդեալի կայունացումը » նշանաբնով Ղոդսի համաշխարհյին օրը կարևոր օր է միաձայն ի ցույց դնելու Պաղեստինին ցուցաբերվող աջակցությունը, սկսած Իրանից մինչև իսլամական այլ երկրներ, նույնիսկ եվրոպական ու ամերիկյան երկրներ: