Մամուլի տեսություն 9-6-2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i108214-Մամուլի_տեսություն_9_6_2019
Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի կողմից հովանավորվող Սուդանի ռազմական խորհրդի կողմից ցուցարարների ճնշումը կիրակի օրվա իրանական թերթերի թեման է եղել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 09, 2019 13:09 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 9-6-2019

Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի կողմից հովանավորվող Սուդանի ռազմական խորհրդի կողմից ցուցարարների ճնշումը կիրակի օրվա իրանական թերթերի թեման է եղել:

«Քեյհան» օրաթերթ

Սուդանում սպանել են 500 ցուցարարների ու դիակները նետել Նեղոս գետը

Ալ-Ջազիրա ցանցը, վկայակոչելով Աբդուլ Բաղի Բադր ԱլԷդդին Աբուհալեին հաղորդել է, որ Սուդանում բանակի կողմից ցուցարաների վրա իրականացրած հարձակման հետևանքով զոհվել է ավելի քան 500 մարդ: Չնայած ցույցը եղել է խաղաղ սակայն զինված ուժերը կրակ են բացել ցուցարարների վրա: Զինվորականները հետո սպանվածների դիակները նետել են Նեղոս գետը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սուդանում սպանվել է 113 ցուցարար: 

Սուդանի նախկին նախագահ Օմեր ալ-Բաշիրը բանակի միջամտությամբ հեռացվել էր պաշտոնից: Այնուհետև երկրի ղեկը անցել էր ռազմական խորհրդին Աբդոլֆաթահ Ալ-Բորհանի ղեկավարությամբ: Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ը և Եգիպտոսը հովանավորում են Սուդանի ռազմական խորհրդին: 

 

«Խոռասան» օրաթերթ

Reuters- ը և նախկին ամերիկացի պաշտոնյաները խոստովանել են, որ  նավթաքիմիական արդյունաբերության պատժամիջոցները խորհրդանշական են

Թեև Իրանի պետրոքիմիական արդյունաբերությունը ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակում էր, ԱՄՆ-ի Գանձապետարանը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի պետրոքիմիական արդյունաբերության 39 ընկերություններ դեմ:

Reuters- ը մի զեկույցով խոստովանել է որ պատժամիջոցների խորհրդանշական  բնույթ ունեն և անարդյունավետ են:

Reuters-ի հաղորդման համաձայն, Բրուքինգսի հետազոտական կենտրոնի անդամ Սյուզան Մելոնին, նոր պատժամիջոցները ավելորդ է համարել, որի նպատակն է Իրանի համագործակցույունը խափանել աշխարհի տնտեսության հետ: Նա ասել է, որ այս քայլն ապարդյուն է: 

 

«Իրան» օրաթերթ

Զարիֆ. Եվրոպան մի վիճակում չե, որ մեզ քննադատի

 

Կիրակի օրը լրագրողներին տված ճեպազրույցում, Մոհամեդ Ջավադ Զարիֆն արտասահմանցի դիվանագետների Իրան կատարելիք այցի մասին ասել է, որ եվրոպացիների և ՀԳՀԾ-ի մնացած անդամների պարտականությունն է բարելավել Իրանի տնտեսական հարաբերությունների պայմանները  և նրանք պետք է ասեն, թե որքանով են այդ հարցը կարգավորել:

Նա հավելել է, որ եվրոպացիներն այնպիսի պայմաններում չեն, որ Իրանին քննադատեն, նույնիսկ այն ոլորտներում, որոնք չեն համապատասխանում ՀԳՀԾ-ին: Արևմուտքի քաղաքականությունը միայն վնասել է տարածաշրջանին:

 

«Ջոմհուրի էսլամի» օրաթերթ

Իրանի հարավային «Փարս»-ի գազի արդյունահանումը կավելանա մոտ 60 մլն խորանարդ մետրով

Իրանի նավթի և գազի «Փարս» ընկերության  գործադիր տնօրենը տեղեկացրել այս տարի գազի հինգ կայանների տեղադրման և  շահագործման մասին:

Նա ասել է, որ մինչև տարեվերջ  Հարավային Փարս տարածքի գազի արդյունահանման ծավալը կավելանա ավելի քան 60 միլիոն խորանարդ մետրով: 

Մոհամեդ Մոշքինֆամն ասել է, որ անցած տարի 6 կայանների տեղադրմամբ, բացի դրանից, ակնկալվում է արտադրության ծավալների ավելացումը հասցնել օրական 18 մլն խորանարդ մետրի:

 

aysor.am

Ինչո՞ւ Հայաստանը չի կարող լինել բանակցող Եվրոպայի և Ասիայի միջև. ՀՀ նախագահ

Հայաստանն ունի բավական խոր հարաբերություններ ԵՄ-ի հետ և հանդիսանում է ԵԱՏՄ կարևոր անդամ։ Հայաստանը կամուրջ է, միջնորդ երկու կողմերի միջև, այսօր Մտքերի հայկական գագաթնաժողովի բացմանն այսօր ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

«Հայ գործարարները հրաշալի, ֆանտաստիկ բանակցողներ են։ Ինչո՞ւ ուրեմն Հայաստանը չի կարող լինել բանակցող Եվրոպայի և Ասիայի միջև», - համաժողովի հյուրերին հարց ուղղեց Արմեն Սարգսյանը։Խոսելով հայկական ուժի մասին՝ ՀՀ նախագահը շեշտեց, որ 21-րդ դարը լինելու մարդկային ներուժի դարաշրջան։«Հայաստանը խոշոր, բազմազգ ընկերությունների բազա դարձնելը հնարավորություն կտա ստարթափների համար լավ բազա ձևավորել։ Մենք կարող ենք հպարտությամբ ասել, որ ուղեղների գագաթնաժողովը կարող է մի օր ունենալ իր քույր ձեռնարկը՝ Հայ մտքերի գագաթնաժողով։ Մենք, որպես համաշխարհային ազգ, պետք է սովորենք կառավարել մեր ուժը և այն օգտագործել մեր խնդիրները կարգավորելու համար։ Մենք պետք է սովորենք պատեր չկառուցել մեր ազգի ներսում, չպետք է պատերր կառուցել Հայաստանում, սփյուռքում և Արցախում ապրողների միջև», - ասաց Արմեն Սարգսյանը։

 

armedia.am

Մոլդովայի Սահմանադրական դատարանը Դոդոնին ժամանակավորապես հեռացրել է պաշտոնից

Մոլդովայի սահմանադրական դատարանը նախագահի լիազորությունները ժամանակավորապես փոխանցել է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Պավել Ֆիլիպին, փոխանցում է  РИА Новости-ն:

Ինչպես տեղեկացնում է Սահմանադրական դատարանի մամուլի ծառայությունը, նման որոշում է ընդունվել խորհրդարանն արձակելու և արտահերթ ընտրություններ նշանակելու նպատակով:

Նախագահ Իգոր Դոդոնի՝ խորհդարան արձակելուց հրաժարվելը դիտարկվում է որպես սահմանադրական պարտականությունների չկատարում, նշվում է դատարանի հայտարարությունում:

tert.am

Ղազախստանում մեկնարկել են նախագահական արտահերթ ընտրությունները

 

Ղազախստանում այսօր մեկնարկել են նախագահական արտահերթ ընտրությունները։ Ընտրատեղամասերը բաց կլինեն մինչև տեղի ժամանակով 20:00-ն՝ բացի արևմտյան 4 շրջաններից, որտեղ ժամային տարբերության պատճառով քվեարկությունը կավարտվի 1 ժամ ուշ, գրում է РИА Новости-ն։Ղազախստանի 6-րդ նախագահական ընտրություններին գրանցվել է 7 թեկնածու։ Ղազախստանում նախագահն ընտրվում է 5 տարի ժամկետով։ Հաղթանակ տանելու համար թեկնածուներից մեկը պետք է ստանա քվեների 50%-ից ավելին, հակառակ դեպքում ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի։

Հիշեցնենք, մարտին Ղազախստանը մոտ 30 տարի ղեկավարած Նուրսուլթան Նազարբաևը պաշտոնից հրաժարական էր տվել, որից հետո երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել Քասիմ Ժոմարտ Տոկաևը, որը մինչ այդ խորհրդարանի վերին պալատի խոսնակն էր։ Տոկաևը արտահերթ նախագահական ընտրությունների թեկնածուների շարքում է, նա առաջադրվել է «Հայրենիքի լույս» կուսակցության կողմից։ 

 

lragir.am

«Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի շրջանակում կայացել են թեմատիկ քննարկումներ

Դիլիջանում անցկացվող «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի երկու օրերի ընթացքում կազմակերպվել են թեմատիկ քննարկումներ՝ աշխարհաքաղաքական զարգացումների, բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, 4-րդ արդյունաբերական հեղափոխության, ձեռնարկատիրության ու նորարարությունների, 21-րդ դարի առաջնորդության ու քաղաքակրթությունների երկխոսության, արժութային ու ներդրումային քաղաքականության, աշխարհի առջև ծառացած ռիսկերի ու մարտահրավերների վերաբերյալ:

Հայաստանից և աշխարհի տարբեր երկրներից Դիլիջան ժամանած նախկին ու ներկա պետական և քաղաքական գործիչները, հայտնի վերլուծական կենտրոնների, բարձր տեխնոլոգիաների ոլորտի աշխարհահռչակ ընկերությունների ներկայացուցիչները, գիտնականները, գործարարներն ու ձեռնարկատերը ներկայացրել են իրենց փորձառությունն ու գաղափարները, անդրադարձել աշխարհում կատարվող գործընթացներին ու նշված ոլորտներում զարգացման միտումներին։