Մամուլի տեսություն 13-6-2019
Այսօրվա իրանական մամուլի գլխավոր խորագրերը վերաբերում են 40 տարի անց Ճապոնիայի վարչապետի Թեհրան կատարած այցին:
«Քեյհան» օրաթերթ
Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեն, չորեքշաբթի երեկոյան, բարձրաստիճան պատվիրակության ուղեկցությամբ, ժամանել է Թեհրան: ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին պաշտոնապես դիմավորել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեին: 41 տարի անց սա Ճապոնիայի վարչապետի Թեհրան կատարած առաջին այցն է:
Թեհրանի և Տոկիոյի միջև հարաբերությունները միշտ եղել են խաղաղ և փոխադարձ հարգանքի հիման վրա:
Ճապոնիայի վարչապետի Թեհրան կատարած այցի ժամանակ, մի խումբ ուսանողներ հավաքվելով Թեհրանի Մեհրաբադի օդանավակայանում, հայտարարել են, որ Իրանը մոտ ապագայում երկխոսություն չի սկսի ԱՄՆ-ի հետ:
Աբեն Ճապոնիայի Հայնդա օդանավակայանում լրագրողներին ասել է, որ մտահոգություններ կան Մերձավոր Արեւելքում (Արևմտյան Ասիայում) լարվածության ավելացման մասին: Ճապոնիան փորձում է դերակատարություն ունենալ տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման համար:
Սակայն եթե այցի նպատակը տնտեսական համագործակցությունն է եւ հարաբերությունների ընդլայնումը, ապա դա Ճապոնիայի համար հնարավորություն է, այն պայմանով, որ Տոկիոյն անկախ ճանապարհով քայլեր վերցնի: Ճապոնիան աշխարհում էներգիայի երրորդ խոշոր սպառողն է:
«Քեյհան» օրաթերթ
Մեսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է
Բարսելոնայի աստղ Լիոնել Մեսսին վերջին 19 տարիների ընթացքում աշխարհի ամենաբարձր եկամուտով մարզիկն է համարվում, 1990 թվականից մինչ այժմ աշխարհի ամենահարուստ չորս մարզիկներից մեկն է:
The Forbes American Journal- ի կողմից հրապարակված աշխարհի ամենաբարձր եկամուտ ունեցող մարզիկների աղյուսակում, Բարսելոնայի աստղը եւ Արգենտինայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին 2019 թվականին ընտրվել է որպես ամենահարուստ մարզիկը 127 մլն դոլարով եկամուտով:
«Ջոմհուրի Էսլամի» օրաթերթ
Թրամփը հրաման է արձակել հազարավոր զորքեր ուղարկել չորս արաբական երկրներ
Սպիտակ տունը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մի նամակ հղելով Կոնգրեսին, ԻԼԻՊ-ին դիմակայելու նպատակով հրահանգել է հազարավոր զորքեր ուղարկել չորս արաբական երկրներ:
««Ջավան» օրաթերթ
Եմենը հրթիռային հարձակում է իրականացրել Սաուդյան Արաբիայի օդանավակայանի դեմ
Եմենի բանակը և ժողովրդական ուժերը չորեքշաբթի օրը հրթիռային հարձակում են իրականացրել Սաուդյան Արաբիայի միջազգային օդանավակայանի վրա: Եմենի բանակը և ժողովրդական ուժերը չորեքշաբթի օրը Քրուզ տեսակի հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի հարավ-արեւմուտքում գտնվող, Ասիր նահանգի Աբհա քաղաքի միջազգային օդանավակայանին:
«Համշահրի» օրաթերթ
Ամերիկացիների 40 տոկոսը նախընտրում է սոցիալիզմը
ԱՄՆ-ում անցկացված սոցհարցման արդյունքները ցույց են տալիս, որ, հակառակ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին ԱՄՆ-ում սոցիալիստական քաղաքական գործիչների ժողովրդականությունը աճում է:
Սոցհարցման համաձայն, ամերիկացիների 40 տոկոսը նախընտրում են ապրել սոցիալիստական երկրում քան կապիտալիստական հասարակությունում:
Հարցվածների մեծ մասը դրական են գնահատել սոցիալիստական համակարգը, ինչպիսիք են ազատ կրթությունը, առողջապահական ապահովագրությունը և աշխատողների աշխատավարձի երաշխիքները:
armedia.am
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Բրյուսելում հանդիպել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ` Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի 2-րդ նիստի նախօրեին»,- գրել է Նաղդալյանը:
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի գլխավորած պատվիարկությունը աշխատանքային այցով Բրյուսելում է՝ մասնակցելու Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի երկրորդ նիստին:
tert.am
Տոկաևի՝ Հայաստանի ու Ղազախստանի հարաբերությունների մասին հայտարարությունն Ադրբեջանում քննադատությունների ալիք է բարձրացրել
Ղազախստանի նորընտիր նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևի՝ Ղազախստանի ու Հհայաստանի սերտ հարաբերությունների մասին հայտարարությունը բուռն արձագանքներ է ունեցել Ադրբեջանում:
Ինչպես նշում է rusarminfo.ru-ն, տեղական լրատվամիջոցները և սոցկայքի օգտատերերը քննադատության են ենթարկել Տոկաևին: Նրանց դուր չի եկել նախագահի այն խոսքը, որ Ղազախստանն ու Հայաստանը պատմության և լեզվի տեսանկյունից շատ ընդհանրություններ ունեն:«Պարզ է, որ նրան վերևից են հրամաններ տալիս»,- գրել է համացանցի օգտատերերից մեկը: «Տարօրինակ է, որ հայոց լեզվի այս լեզվաբանը Ղազախստանի նախագահն է»,- գրել է մեկ այլ օգտատեր, իսկ երրորդն ավելացրել է. «Միջինասիացիներին վստահել չի հարելի, մեր բարեկամը միայն Թուրքիան է»:Ադրբեջանական լրատվամիջոցներն իրենց հերթին քննադատել են Տոկաևի խոսքերը՝ դրանցում «ռուսական հետք» հայտնաբերելով:«Կարելի է տասնյակ վարկածներով համոզել, սակայն հազիվ թե Ղազախստանում հանկարծ Հայաստանի նկատմամբ լուրջ հետաքրքրություն արթնացած լինի: Ավելի լավ է ենթադրել, որ Նուր-Սուլթանին ակտիվորեն նման շրջադարձի է մղել Մոսկվան»,- գրում է Minval գործակալությունը:Գործակալությունը հոդվածի վերջում հարց է ուղղում, թե արդյոք Ղազախստանի նման քայլը «շրջադարձ» է Բաքվից դեպի Երևան:
news.am
Սպառազինության արդիականացման գործընթացը կշարունակվի. ՀՀ ՊՆ
Հայաստանի պաշտպանության նախարարությունը շարունակում է սպառազինության գնման եւ արդիականացման գործընթացը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Ի պատասխան հարցին՝ երկու երկրների առաջնորդների վերջին հանդիպման ժամանակ արդյոք անդրադարձ կատարվե՞լ է ռուսական սպառազինության գնման հարցին, Հովհաննիսյանը նշեց, որ սպառազինության գնումը երկարատեւ գործընթաց է եւ բավականին բարդ, ոտքի վրա չի լուծվում:
«Կա գործընթաց եւ կան մատակարարումներ: Մենք ցանկանում ենք շարունակել եւ համալրել նոր տեսակներով: Այս ուղղությամբ աշխատում ենք: Բայց ամեն ինչ միանգամից չի արվում: Եվ պարտադիր չէ ամեն ինչի մասին հայտարարել»,- նշեց նախարարի մամուլի քարտուղարը:
Ինչ վերաբերում է Հայաստանին Միացյալ Նահանգների կողմից սպառազինություն վաճառելու հեռանկարին, ինչպես Երեւանում այդ մասին ակնարկեց Բոլթոնը, ապա Հովհաննիսյանը չմեկնաբանեց քաղաքական բնույթի հարցը: «Մեզ անհրաժեշտ է նոր սերնդի, բազմագործառնական, հեռահար, գերճշգրիտ սպառազինություն»,- նշեց Հովհաննիսյանը: