Մամուլի տեսություն 16-06-2019
Տաջիկստանի մայրաքաղաքում անցկացվող «Գործընկերություն եւ վստահություն Ասիայում» CICA 5-րդ գագաթաժողովի շրջանակներում, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ Սիրիայի, Իրաքի, Աֆղանստանի և Եմենի անկայունությունը ԱՄՆ ներկա կառավարության քաղաքականության արդյունքն է:
«Մարդոմսալարի» օրաթերթ
Նեթանյահուին փոխելու փորձեր Թել-Ավիվում
Բենիամին Նեթանյահուն, որը ներկայումս զբաղեցնում է Իսրայելի վարչապետի պաշտոնը, կանգնած է կոռուպցիոն մեղադրանքների առջև:
Նեթանյահուիի գլխավոր խնդիրն այն է, որ Քնեսետում նրա ղեկավարած կուսակցության ընտրվելուց հետո, նա չկարողացավ ձևավորել կառավարությունը և ստիպված է եղել նոր ընտրություններ անցկացրել:
Վերջերս Թել Ավիվում անցկացված սոցհարցումը ցույց է տալիս, որ հավանաբար, սեպտեմբերի 17-ին կանցկացվեն նոր խորհրդարանական ընտրություններ: Ակնկալվում է, որ ընտրությունների արդյունքները կլինեն նախորդի նման:
Իսրայելի ղեկավարները, նախկին վարչապետ Իհուդ Բարաքի և նախկին արդարադատության նախարար Ցիպի Լիվնիի գլխավորությամբ, սկսել են նոր խաղ: Սակայն դրա հետեւանքները դեռ պարզ չեն:
«Քեյհան» օրաթերթ
Թրամփը արագացնելու է Ամերիկայի անկումը
Ֆարիդ Զաքարիան «Foreign Hour»ում գրել է, որ երկու տարի է ինչ ԱՄՆ-ի Ամերիկայի հեգեմոնիան մահացել է, եւ այդ մահվան պատճառը այդ երկրի արտաքին սխալ քաղաքականությունն է:
«Foreign Hour»-ի վերլուծության մեջ նշվում է, որ թուլացած տերություններում առկ աեն եղել բոլոր նշանները, որ կան Միացյալ Նահանգներում:
ԱՄՆ չարաշահում է իր իշխանությունը:
Այնուհետև անդրադառնալով Դոնալդ Թրամփի կառավարության շրջանին Ֆարիդ Զաքարիան գրել է, որ Թրամփի ժամանակաշրջանում, փաստորեն Միացյալ Նահանգները կորցրել է սեփական շահերը, հավատքը, գաղափարներ և նպատակները, որոնց վրա ԱՄՆ-ն հիմնված էր այդ երկրի միջազգային ներկայությունը:
Ամերիկացի այս վերլուծաբանը համոզված է, որ ոչ ոք հիմա չի հավատում ամերիկյան երազանքին:
«Խոռասան» օրաթերթ
B խումբը մենակ է մնացել տանկերների սցենարում
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը խոստովանել է, որ Օմանի ծովում նավթի տանկերը պայթեցնելու համար կեղծ սցենարներ ստեղծելով, Միացյալ Նահանգները փորձում է տարածաշրջանում Իրանի դեմ կոալիցիա ձևավորել:
Պատրիկ Շանահանն ասոել է. «Ջոն Բոլթոնը եւ Մայք Պոմպեոն նույնպես համամիտ են այդ հարցի շուրջ»: Այնուամենայնիվ, թվում է, որ Անվտանգության խորհուրդը Միացյալ Նահանգների համար արդյունք չուներ, և անդամ պետությունները ԱՄՆ-ին կոչ արեցին իր պնդումների համար ապացույցներ ներկայացնել: Մեծ թվով երկրներ դեմ են Օմանի ծովում տանկերների պայթյունի վերաբերյալ ԱՄՆ-ի հայտարարությանը:
«Ջոմհուրի Էսլամի» օրաթերթ
Ռոհանի. Սիրիայի, Իրաքի, Աֆղանստանի եւ Եմենի ապակայունացումը ԱՄՆ-ի ներկա կառավարության քաղաքականության արդյունքն է
Տաջիկստանի մայրաքաղաքում անցկացվող «Գործընկերություն եւ վստահություն Ասիայում» CICA գագաթաժողովի շրջանակում, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ աշխարհում խաղաղության, կայունության եւ զարգացման հաստատումը պահանջում է տարածաշրջանային համագործակցության ընդլայնում եւ փոխըմբռնման ամրապնդում: Նա ընդգծել է, որ ԻԻՀ արտաքին քաղաքականությունը հիմնված է համագործակցության և ընդհանուր շահերի և մի խոսքով, հաղթանակ-հաղթանակ քաղաքականության վրա:
tert.am
Էրդողանը հստակեցրել է С-400 համալիրների մատակարարման ժամկետը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանից գնված С-400 զենիթահրթիռային համալիրների մատակարարումը կսկսվի հուլիսի առաջին կեսին, գրում է ՏԱՍՍ գործակալությունը: «Մենք Ռուսաստանի հետ քննարկել ենք С-400 համալիրների թեման, ոչ մի խնդիր չի եղել, կարծում եմ՝ մատակարարումը կսկսվի հուլիսի առաջին կեսին»,- ասել է Էրդողանը:Թուրքիայի նախագահը կրկին ընդգծել է, որ Թուրքիան չի հրաժարվի գործարքից, քանի որ իրենց «ստորագրությունն արդեն դրված» է: Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև С-400 համալիրների մատակարարման շուրջ բանակցությունների մասին առաջին անգամ հայտնի էր դարձել 2016թ.-ի նոյեմբերին, իսկ վաճառքի մասին պայմանագիրը կնքվել էր 2017թ.-ի սեպտեմբերին, ընդ որում՝ ձեռք բերված զենիթահրթիռային 4 միավոր համալիրների արժեքը 2,5 մլրդ դոլար է կազմել: Նշենք, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ առաջին երկիրն է, որը Ռուսաստանից այդ կարգի զենիթահրթիռային համակարգեր ձեռք կբերի: Օրերս Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ ռուսական համալիրները ՆԱՏՕ-ի համար վտանգ չեն ներկայացնում, և Թուրքիան այդ մասին բազմիցս հայտնել Հյուսիսատլանտյան դաշինքի երկրներին: Նախարարն ընդգծել էր, որ С-400-ների ձեռքբերումը կապված է երկրի օդային տարածությունը պաշտպանելու խիստ անհրաժեշտության հետ:
/armedia.am
Թրամփը հայտարարել է, որ ընտրություններում իր պարտվելու դեպքում ԱՄՆ-ին սպասում է տնտեսական ճգնաժամ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ում տնտեսական մեծ ճգնաժամ տեղի կունենա, եթե ինքը պարտություն կրի 2020 թվականին կայանալիք երկրի նախագահական ընտրություններում: Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում:
«Թրամփի տնտեսությունը նոր ռեկորդներ է սահմանում և աճելու տեղ ունի, բայց եթե 2020 թվականին որևէ մեկը, ոչ ես, հաղթի ընտրություններում, ապա տեղի կունենա շուկաների փլուզում, այնպիսին, ինչպիսին նախկինում չեք տեսել»,- գրել է Թրամփն ու ամերիկացիներին խնդրել պահպանել իրենց առաջատար դիրքերը:
lragir.am
Առաջիկա 20 տարում Հայաստանի բնակչությունը պետք է կրկնապատկվի
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համագումարում իր ելույթում Նիկոլ Փաշինյանը նշեց կուսակցության ծրագրի այն դրույթը, որ առաջիկա 20 տարում Հայաստանի բնակչությունը պետք է կրկնապատկվի: Նա ասել է, որ պետք է կանգնեցնել նվազման միտումը, եւ նշել բնակչության թվի կրկնապատկման ճանապարհը՝ մեծ հայրենադարձություն եւ ծնելիության աճ: