19.06.2019 Մամուլի տեսություն
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i108558-19.06.2019_Մամուլի_տեսություն
Չորեքշաբթի օրվա իրանական մամուլն անդրադարձել է Իրանի ու իր դաշնակիցների կողմից համագործակցությամբ, ամերիկյան լրտեսական ցանցի հայտնաբերման ու չեզոքացմանը
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Հունիս 19, 2019 11:43 Asia/Tehran
  • 19.06.2019 Մամուլի տեսություն

Չորեքշաբթի օրվա իրանական մամուլն անդրադարձել է Իրանի ու իր դաշնակիցների կողմից համագործակցությամբ, ամերիկյան լրտեսական ցանցի հայտնաբերման ու չեզոքացմանը

 

«Մարդոմսալարի» օրաթերթ

Իրանւ չեզոքացրել է ամերիկյան լրտեսական ցանց

 

ԻԻՀ  Անվտանգության նախարարության հակալրտեսական վարչության գլխավոր տնօրենը հայտարարել է, որ առաջին համաշխարհային հարվածն է հասցվել ամերիկյան լրտեսական ցանցին, որն աշխատում էր կիբեր ոլորտում: Գործողությունը ղեկավարել է նախարարությունը: Նա նշել է. «Մոտ ապագայում կներկայացվեն վերոնշյալ լրտեսական ցանցի հայտնաբերման ու ոչնչացման գործողության հետ  կապված մանրամանսերը»:

Նրա խոսքերով. «Մեկ այլ գործողությամբ մեզ հաջողվել է  վնասազերծել ամերիկյան լրտեսական մեկ ուրիշ ցանց: Գործողությունն իրականացվել է վերջին ամիսների ընթացքում: Լրտեսների նկատմամբ դատական գործի ավարտին, այդ կապակցությամբ մանրամասները և երկրից դուրս ԿՀՎ-ի գործողությունների ու լրտեսների վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի մոտ ապագայում»:

 

«Էբթեքար»  օրաթերթ

Պատասխան՝ ավառելագույն ճնշման քաղաքականությանը

 

Իրանն ու ԱՄՆ-ն շարունակում են պայքարել միմյանց դեմ՝ «առավելագույն  ճնշման քաղաքականության» շրջանակներում: Հատկանշական է, որ երկու կողմերն էլ խուսափում են պատերազմից, սակայն փորձագետները զգուշացնում են «պատահական» հակամարտության հվանականության մասին:

Երկուշաբթի օրը Իրանը հայտարարեց, որ հունիսի 27-ին անցնելու է ուրանի հարստացման համար նախատեսված 300 կիլոգրամի սահմանը: Այս հայտարարությունը հնչեց այն բանից հետո, երբ Իրանը 4+1 խմբի անդամների համար սահմանել էր 60-օրա ժամկետ՝ ՀԳՀԾ-ի շրջանակներում իրենց ստանձնած պարտվորությունները կատարելու համար, սակայն հիասթափություն ապրեց: Հետևաբար, առավելագույն  ճնշման քաղաքականության հանդեպ Իրանի նոր քայլերը չպետք է զարմանալի թվան:

 

«Ջոմհուրի Էսլամի» օրաթերթ

Իրանի Զանջան քաղաքում տեղի է ունեցել մի քանի արդյունաբերական ու շինարարական նախագծերի շնորհանդեսը

 

ԻԻՀ նախագահի առաջին տեղակալի ներկայությամբ, Իրանի Զանջան քաղաքում տեղի է ունեցել մի շարք նախագծերի շնորհանդեսը: Միջոցառման շրջանակներում, Էսհաղ Ջահանգիրին հանդիպել է Զանջան նահանգի բնակիչների հետ:

Հանդիպման ժամանակ, անդրադառնալով երկրի ներկա իրավիճակին, Ջահանգիրին նշել է. «Այսօր թշնամին նոր հնարքներով է  առաջ շարժվում, սակայն Իրանի ժողովրդի դիմադրությունը, որը համապատասխանում է երկրի կարիքներին, կապահովի երկրի ինքնաբավությունը և սննդի անվտանգությունը»:

 

«Քեյհան» օրաթերթ

Մորսին ԱՄՆ-ի նկատմամբ վստահության վերջին զոհն էր

Երկուշաբթի երեկոյան, ԶԼՄ-ներում հրապարակվեց կարևոր լուր: Եգիպտոսի հինգերորդ և 2011թ հեղափոխությունից հետո առաջին նախագահը մահացել էր դատական նիստերի դահլիճում:

Մորսիի հուղարկավորության լուրը նույնպես ցնցող էր ինչպես նրա մահվան լուրը,: Ինչպես նշվել է, Մորսիի դին հողին է հանձնվել Կահիրեի արևելքում գտնվող գերեզմանատներից մեկում:

Եգիպտոսի գլավոր դաախազը հայտարարել է, որ հուղարկավորության թույլտվությունը տրվել է Մորսիի մահից մի քանի ժամ անց: Դա այն դեպքում, երբ դեռևս պարզ չեն Մորսի մահվան պատճառները և դատական եզրակացությունը չի հրապարակվել, որպեսզի հնարավոր լիներ նրան հուղարկավորել:

Ականատեսները վկայում են, որ անվտանգության ուժերը հուղարկավորության վայրում կապել են անվտանգության ժապավեններ, իսկ Մորսիի ընտանիքն ասվել է, որ հուղարկավորությանը կարող են մասնակցել միայն վերջինիս կինն ու զավակները:

 

 

armenpress.am

ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության առաջխաղացմանը. Ջոն Բոլթոնը՝ Մնացականյանի և Մամեդյարովի հետ նախատեսվող հանդիպումների մասին

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն անդրադարձել է  Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հետ Վաշինգտոնում նախատեսվող հանդիպումներին:

«Անհամբերությամբ սպասում եմ շաբաթվա վերջին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումներին, որպեսզի խրախուսեմ նրանց միջև երկխոսության շարունակումը: Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության հարցի առաջխաղացմանը»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Բոլթոնը:Ավելի վաղ ՀՀ արտգործնախարարությունը հայտնել էր, որ հունիսի 20-ին նախատեսվում է Վաշինգտոնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև հերթական հանդիպումը: ՀՀ ԱԳՆ տարածած մեկ այլ հաղորդագրության համաձայն՝ ՀՀ արտաքին գործերի նախարարը Վաշինգտոնում հանդիպումներ կունենա նաև ԱՄՆ մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ:

 

armenpress.am

ՄԱԿ-ում Սաուդյան Արաբիային կոչ են արել՝ ընդունել Խաշոկջիի սպանության մեղքը

ՄԱԿ-ի արտադատական մահապատիժների հարցերով հատուկ զեկուցող Անիես Կալամարը Սաուդյան Արաբիային կոչ Է արել ներողություն խնդրել Թուրքիայից, ԱՄՆ-ից եւ սաուդցի լրագրող Ջամալ Խաշոկջիի ընտանիքից, ինչպես նաեւ ընդունել անցյալ տարվա հոկտեմբերին Թուրքիայում լրագրողի սպանության մեղքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Կալամարի զեկույցում, որը հրապարակվել Է հունիսի 19-ին:

«Հանձնարարականներ… Սաուդյան Արաբիայի Թագավորությանը՝ հանդես գալ հանրային խոստովանությամբ եւ Խաշոկջիի սպանության համար ներողություն խնդրել նրա ընտանիքից, բարեկամներից եւ գործընկերներից: Անհրաժեշտ Է, որպեսզի Սաուդյան Արաբիայի կառավարությունը պետական պատասխանատվություն ստանձնի մահապատժի կատարման համար: Դա նաեւ նախատեսում Է պետության կողմից ֆինանսական փոխհատուցման վճարում Խաշոկջիի ընտանիքին»,-ասված Է փաստաթղթում: Փաստաթուղթը հրապարակվել Է Ժնեւում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 41-րդ նստաշրջանի ընթացքում Խաշոկջիի սպանության հետաքննության արդյունքների գնահատման պաշտոնական ներկայացման նախօրեին: ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի եզրակացությունները հրապարակվելու են հունիսի 26-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

panorama.am

Եվրամիությունն աջակցել է Կիպրոսին՝ Թուրքիայի դեմ պայքարում

Եվրամիության Խորհուրդը լուրջ մտահոգություն է հայտնել Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում Թուրքիայի գործողությունների վերաբերյալ: Խոսքը վերաբերում է Աֆրոդիտե գազային հատվածում հորատման մասին, որը գտնվում է Կիպրոսի ափին: Ըստ Անկարայի, այն պատկանում է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությանը, որին ճանաչում է միայն Թուրքիան: Այս մասին գրում է euronews-ը։

ԵՄ խորհուրդը խոստանում է ուշադիր հետևել զարգացումներին և Եվրահանձնաժողովին խնդրել է ներկայացնել այն միջոցները, որոնք ԵՄ-ն կարող է ձեռնարկել՝ որպես համերաշխություն Կիպրոսի Հանրապետության հետ։

Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսն ու Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը ավելի վաղ դիմել էին Բրյուսել` պահանջելով միանշանակ դատապարտել Թուրքիայի գործողությունները:

Հունիսի 10-ին Կիպրոսի Հանրապետության իշխանությունները որոշում էին կայացրել ձերբակալել թուրքական «Ֆաթիհ» հորատման նավի անձնակազմին ու նավի վրա գտնվող TPAO թուրքական նավթային ընկերության աշխատակիցներին։