Մամուլի տեսություն 20-6-2019
Հաշվի առնելով, որ ՀԳՀԾ-ի անդամներին Իրանի կողմից տրված 60 օրյա ժամկետը չի երկարացվելու, Եվրոպան փորձում է Իրանին համոզել մնալ ՀԳՀԾ-ում:
«Քեյհան» օրաթերթ
Եվրոպան վախենում է ՀԳՀԾ-ից Իրանի դուրս գալուց
ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո Իրանի Ազգային Անվտանգության գերագույն խորհուրդը 60 օրյա ժամկետ ներկայացրեց Եվրոպային: Իրանի Իրանի Ազգային Անվտանգության գերագույն խորհուրդն ընդգծել էր, որ ՀԳՀԾ-ում մնացած երկրներին 60 օր առիթ է տրվում, իրենց պարտականությունները կատարելու համար, հատկապես բանկային և նավթային ոլորտներում: Քանի դեռ նրանք չեն կարողանում իրականացնել Իրանի պահանջները, հաջորդ փուլում Իրանի Իսլամական Հանրապետությունը կդադարեցնի ուրանի հարստացման մակարդակի համար և Արաքի ծանր ջրի ռեակտորի արդիականացման հետ կապված սահմանափակումները:
Իրանի կառավարության կողմից ՀԳՀԾ-ի մնացած երկրների համար 60 օրյա ժամկետը և ՀԳՀԾ-ի պարտավորությունների քայլ առ քայլ դադարեցումը չնայած նվազագույն և ուշացած քայլ էր, սակայնպասիվ մոտեցումը փոխվելով ուժեղ մոտեցման մտահոգել է ԱՄՆ-ին և ՀԳՀԾ-ի անդամ եվրոպական պետություններին:
Խոռասան օրաթերթ
Բացահայտվել է Մալայզիայի օդանավի MH 370 թռիչքի կործանման գաղտնիքը
Մալայզիայի օդանավի MH 370- ի թռիչքի խորհրդավոր անհետացումից հինգ տարի անց, վերջին փորձաքննությունները ցույց են տալիս, որ ինքնաթիռի հոգճնշված օդաչուն ինքնաթիռը դիտավորությամբ է կործանել, որի հետևանքով զոհվել է 239 մարդ:
Փաստերը ցույց են տալիս, որ օդաչու Ահմադ Շահին ճնշված և տխուր էր անհաջող ամուսնության համար և քանի որ կինը լքել էր նրան: Այս միջադեպը նա նախապես ծրագրավորել էր և թռիչքի ժամանակ դուռը փակել էր , թույլ չտալով, որ աշխատակիցները մուտք գործեն օդաչուների խցիկը:Նա, հավանաբար, նախապես նշանակել էր կործանման վայրը, որ խորության պատճառով որոնողական թիմերը չկարողացան հասնել այնտեղ: Փորձագետները կարծում են, որ միջադեպի համար պատասխանատու է 370 թռիչքի օդաչուն:
«Էբթեքար» օրաթեթ
Եվրոպան փորձում է փրկել ՀԳՀԾ-ն
Դիվանագիտական աղբյուրները հայտարարել են, որ մոտ ապագայում երեք եվրոպական երկրների արտաքին գործերի նախարարները կժամանեն Թեհրան:
Reuters-ի հաղորդման համաձայն, եվրոպական երեք երկրներ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարները, , ամենայն հավանականությամբ, մոտ ապագայում բանակցությունների համար կմեկնեն Իրան: Տեղյակ աղբյուրների համաձայն, մի քանի օրվա ընթացքում Վիեննայում կանցկացվի նաև ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի հանդիպումը Եվրամիության արտաքին քաղաքկանության հանձնակատարի, Իրանի, Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի և Չինաստանի միջև:
lragir.am
Վահե Գրիգորյանը երդմամբ ստանձնեց ՍԴ-ի դատավորի պաշտոնը
Վահե Գրիգորյանը երդման արարողությամբ ստանձնեց ՀՀ սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը: Գրիգորյանի երդման արարողությունը տեղի ունեցավ ԱԺ հունիսի 20-ի նիստում:
«Ինձ համար բարձր պատիվ է ՍԴ-ի դատավորի պաշտոնը երդմամբ ստանձնելը: Մա Հայաստանում վերջին տասնամյակներում առաջին անգամ ժողովրդի ազատ կամարտահայտությամբ ընտրված ԱԺ-ի կողմից ընտրված առաջին բարձր դատական պաշտոնն է: Այս պաշտոնում իմ ընտրությունը երկար ճանապարհ է անցել, դա եղել է բաց ու թափանցիկ: Շուրջ մեկ տարի առաջ, երբ կայացնում էի այս որոշումը՝ մասնակցել այդ գործընթացներին և հավակնել այդ պաշտոնին, ի վերջո ընտրվել և ստանձնել այդ պաշտոնը, ես բոլոր հանգամանքներով հանդերձ պատկերացրել եմ, որ այդ պաշտոնի ծանրությունը պայմանավորված է նրանով, որ ՍԴ-ն դեռ շարունակում է գործել անցումային տրամաբանության և անցումային դրույթների գործողության տիրույթում»,-ասաց Գրիգորյանը:
.tert.am
«Վերջին տարիներին ՌԴ բնակիչների իրական եկամուտները կրճատվել են, այժմ սկսել են վերականգնվել». Պուտին
Վերջին տարիներին բնակիչների իրական եկամուտները կրճատվել են, այժմ սկսել են աստիճանաբար վերականգնվել: Ինչպես նշում է tass.ru-ն, այդ մասին ամենամյա «Ուղիղ կապ»-ի ժամանակ հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:Նա նշել է, որ Ռուսաստանում աշխատավարձերը բարձրանում են:
«Ուզում եմ, որ համացանցում կամ հեռուստացույցի դիմաց գտնվող մարդիկ ինձ վրա չբարկանան նման աշխատավարձեր չունենալու համար, դա բնական է, ես խոսում եմ միջին թվերի մասին»,- ասել է նախագահը՝ ընդգծելով, որ մեծ տարբերություն կա թե՛ ոլորտների, և թե՛ շրջանների առումով: Պուտինը հայտարարել է, որ իշխանությունների առաջնահերթություններից է թոշակառուներին նորմալ եկամուտով ապահովելը:
news.am
Նիկոլ Փաշինյանը համոզված է՝ իր կառավարությունը փայլուն է աշխատել
2018-ը բյուջեի առումով աննախադեպ եմ համարում համաշխարհային ողջ պատմության ընթացքում, եւ ես շատ եմ կասկածում, որ որեւէ այլ երկրում տեղի ունենար այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, 2018-ի բյուջեի կատարողականի մասին հաշվետվության քննարկման արդյունքների հիման վրա հունիսի 20-ին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հիշեցրեց, որ 2018 թվականին Հայաստանում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ, վարչապետի 5 ընտրություն, Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններ, մի քանի քաղաքներում արտահերթ ընտրություններ եւ, ի վերջ, տեղի ունեցավ «թավշյա հեղափոխությունը»։
armedia.am
Թրամփը հաստատել է, որ հանդիպելու է Պուտինի հետ G20-ի գագաթնաժողովում
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ G20-ի գագաթնաժողովում հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Ես ցանկանում եմ բարեկամական հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ և կարծում եմ, որ այդպես էլ կլինի: Ես ցանկանում եմ բարեկամական հարաբերություններ հաստատել Չինաստանի հետ և կարծում եմ, որ այդպես էլ կլինի: Հաջորդ շաբաթ ես նրանց երկուսի հետ էլ կհանդիպեմ Ճապոնիայում G20-ում»,- ասել է Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում:
«Մենք լավ հարաբերություններ կունենանք Ռուսաստանի և Չինաստանի հետ, շատ կարևոր է, որ այդպես լինի: Նրանք հզոր երկրներ են, իսկ մենք շատ հզոր երկիր ենք»,- հավելել է Թրամփը: