Մամուլի տեսություն 23-06-2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i108700-Մամուլի_տեսություն_23_06_2019
Որոշ վերլուծաբաններ նշում են, որ Թրամփ կողմից Իրանի վրա հարձակման հրաժարումը ցույց է տալիս որ ԱՄՆ-ը վախենում է Իրանի հակազդեցությունից և այն բնութագրել են որպես խելացի որոշում: Այնուամենայնիվ, կարծես թե ԱՄՆ նախագահը դժգոհ է պատերազմի կողմնակիցների խորհուրդը մերժելու համար:
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Հունիս 23, 2019 13:00 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 23-06-2019

Որոշ վերլուծաբաններ նշում են, որ Թրամփ կողմից Իրանի վրա հարձակման հրաժարումը ցույց է տալիս որ ԱՄՆ-ը վախենում է Իրանի հակազդեցությունից և այն բնութագրել են որպես խելացի որոշում: Այնուամենայնիվ, կարծես թե ԱՄՆ նախագահը դժգոհ է պատերազմի կողմնակիցների խորհուրդը մերժելու համար:

«Ջավան» օրաթերթ

Ամերիկյան Աղբյուրներ. Թրամփը վախենում է Իրանի հակահարվածից

Ալ-Ջազիրա ցանցի հաղորդվար Ֆեյսալ Ղասեմի կարծիքով, Թրամփը հավանաբար Իրանի հակահարվածի վախից հրաժարվել է պատերազմից և ամերիկյան խոցված ԱԹՍ-ի հաիշվը ներկայացրել է Սաուդյան Արաբիային:

Դոնալդ Թրամփը BBC News-ին տված հարցազրույցում ասել է, որ պատրաստ է առանց նախապայմանի բանակցել Իրանի հետ: Նա պնդում էր, որ չի ուզում պատերազմ սկսել Իրանի հետ, բայց եթե հակամարտությունը  սկսի Իրանի հետ, ապա այդ երկիրը կործանվելու է:

Անդրադառնալով Թրամփի կողմից Իրանի դեմ հարձակման որոշման հրաժարմանը, գործողությունից 10 րոպե առաջ, New York Times- ը հաղորդում է, որ Foxnose հեռուստատեսության վերլուծաբան Թաքեր Կարլսոնը ազդել է Դոնալդ Թրամփի որոշման վրա:

 

«Համշահրի»  օրաթերթ

Վրաստանը դեռևս անհանգիստ է, Ռուսաստանը՝ մտահոգված

Չնայած Վրաստանի անվտանգության ուժերի  բռնություններին, ընդդիմությունը շարունակում է բողոքի ցույցերը փողոցներում: Ռուսաստանը մտահոգված է իր աղքատ հարևանի կարգավիճակով:

Հունիսի 21-ից սկսած, հազարավոր վրացի ընդդիմադիրներ, հավաքվելով   Թբիլիսիի փողոցներում և խորհրդարանի շենքի առջև, շարունակում են բողոքի ցույցերը:

Ոստիկանության և ցուցարարների միջև բախումների հետևանքով, տուժել է 250 մարդ: 

Ռուս-վրացական հարաբերությունները դեռեւս լարված են: Վրաստանի ժովովրդի տեսակետից Ռուսաստանի կառավարությունը ձգտում է վերականգնել Խորհրդային Միության ծավալապաշտությունը: 2008 թ. պատերազմում Վրաստանը կորցրեց Աբխազիայի եւ Հարավային Օսիայի երկու շրջանները:

Չնայած միջազգային քննադատությանը, Ռուսաստանը այդ երկու տարածքները ճանաչել է որպես անկախ տարածքներ:

 

«Արմանե էմռուզ» օրաթերթ

Թրամփը նախագահական ընտրությունների համար ունի  Իրանի կարիքը

Ինչ է Վաշինգտոնի կոնկրետ սցենարը Թեհրանի համար:

Թվում է, թե Սպիտակ Տունը չի կարողանում հստակ քաղաքականություն և դիրքորոշում ընդունել Իրանի վերաբերյալ: Սպիտակ տանը առնվազն երեք խմբակցություններ կան, որոնք ունեն տարբեր տեսակետներ Իրանի, Միջին Արևելքի և ընդհանրապես Իսլամական աշխարհի հետ գործակցության վերաբերյալ: Առաջինը շատ արմատական թևն է, որը ներառում է Ջոն Բոլթոնին, Ռուդի Ջուլիանիին և ԱՄՆ Կոնգրեսի որոշ ծայրահեղականներին: Նրանք փորձում են տապալել  Իրանի Իսլամական Հանրապետության համակարգը  և  նույնիսկ մասնատել Իրանը: Երկրորդ խմբում ընդգրկված են Մայք Պոմպեոյի նման մարդիկ, որոնց մոտեցումները սովորաբար համընկնում է Կենտրոնական հետախուզական գործակալության (ԿՀՎ)  և Պենտագոնի տեսակետների հետ:

Ամերիկյան քաղաքականության մեջ երրորդ բլոկը ներառում է մարդկանց, ինչպիսիք են Թրափը, որի դիրքորոշումները ավելի մոտ են դեմոկրատներին, չնայած նրա որոշ սուր հռետորաբանություններին:

 

«Մարդոմսալարի» օրաթերթ

Իրանի ժողովրդի դատական փոփոխություններն օրակարգում

Դատարանների շաբաթվա առիթով Իրանի դատական իշխանության ղեկավարն ասել է. «Այս շաբաթ մեկ անգամ ևս կարելի է վերանայել իմամ Խոմեյնիի տեսակետները՝ արդարության իրականացման վերաբերյալ»:

Իսլամական հանրապետության հիմնադիր Իմամ Խոմեյնիի գաղափարների վերամիավորման արարողության ժամանակ Այաթոլլահ Սեյեդ Էբրահիմ Ռաիսին ասել է, դատական համակարգում Իրանի կարևորագույն ծրագրերից մեկն այն է, որ փորձում է արաջացնել դատական գործընթացները, կրճատել դատական գործերը, արդար դատաքննություն անցկացնել, արդար դատավճիռներ կայացնել և  հարգել հասարակական իրավունքը:

tert.am

Վրաստանում կատարվող իրադարձությունների հետևանքով կարող են փակվել դեպի ՀՀ տանող բեռնուղիները. Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին և դրանց հնարավոր հետևանքներին: Նա, մասնավորապես, գրել է. 

«Այն, ինչ կատարվում է Վրաստանում, կարող է ծանր հետևանքներ ունենալ։ Ադրբեջանական հետախուզությունը հիմա գործի է լցվել. փորձում են ավելի սաստկացնել վրաց-ռուսական հարաբերությունները՝ նկատի ունենալով ցամաքային ճանապարհները փակելը։ Ի վերջո, վրացիները կհանգստանան, բայց արդյունքում կարող են փակվել դեպի ՀՀ տանող բեռնուղիները։ Դրանից հետո Ադրբեջանը Հայաստանին պատերազմ «կառաջարկի»»։

 

armedia.am

Միացյալ Նահանգները հունիսի 24-ից զգալիորեն խստացնում է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները: Այս մասին ԱՄՆ նախագահը գրել է Թվիթերում:

«Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ: Օբամայի ահավոր ծրագրի շնորհիվ նրանք մի քանի տարում կկարողանային միջուկային զենք ունենալ: Մենք երկուշաբթի խոշոր հավելյալ պատժամիջոցներ ենք սահմանում Իրանի նկատմամբ: Անհամբերությամբ սպասում եմ այդ օրվան», - գրել է Թրամփը Twitter-ում:

 

news.am

Հունիսի 24-25-ին Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը աշխատանքային այցով մեկնելու է Ժնև` մասնակցելու ՄԻԽ 41-րդ նստաշրջանի բացմանը: Այս մասին տեղեկանում ենք ԱԳ նախարարության մամուլի ծառայությունից:

Այցի շրջանակներում տեղի կունենան «Armenia. A year of democratic transitions» խորագրով ՀՀ կողմից կազմակերպվող հարակից միջոցառումը և Թավշյա հեղափոխությանը նվիրված ցուցահանդեսի բացումը:

Նախատեսվում են նախարար Մնացականյանի հանդիպումները մի շարք պաշտոնյաների հետ:

 

/a1plus.am

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին՝ ծննդյան օրվա առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նրա շնորհավորական ուղերձում ասվում է.«Հարգելի՛ Արմեն Վարդանի,Ընդունեք իմ սրտագին շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա առթիվ:Բարձր ենք գնահատում Ձեր դերը մեր երկրների միջև բարեկամական ու դաշնակցային հարաբերությունների, ինչպես նաև տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման գործում:Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, բարօրություն և հաջողություններ պետական գործունեության մեջ»: